Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփի հետ «կոշտ» զրույցից հետո Իսրայելը ձեռնպահ է մնում Իրանի վրա հետագա հարվածներից ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանի համար փակվել է Ռուսաստան մուտքի իրավունքը. 24News Իրանի միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են ԱՄՆ-ի hարվածներից. Գրոսսի ԵՄ-ի առաջնահերթություններից է Հայաստանի կայունության ամրապնդումը. Մարագոս Ռոմանոս Պետրոսյանը չի բացառում, որ ՀԷՑ–ը պետականացնելուց հետո այն տրվի մասնավորին Ի՞նչ է կատարվում Բագրատ Սրբազանի տանը, որտե՞ղ է նա «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ․ ՔԿ Թրամփն Իսրայելին կոչ է արել չխախտել հրադադարը Խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններում․ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին Հաագայում հանդիպել են Թրամփը և Էրդողանը․ քննարկել են տարածաշրջանային և գլոբալ հարցեր Իրավապահները խուզարկում են Բագրատ Սրբազանի բնակարանը Արևմուտքն ու Ուկրաինան խնդրում, աղաչում են անհապաղ հրադադար. Լավրով

Թրամփի հետ «կոշտ» զրույցից հետո Իսրայելը ձեռնպահ է մնում Իրանի վրա հետագա հարվածներիցՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանի համար փակվել է Ռուսաստան մուտքի իրավունքը. 24NewsԻրանի միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են ԱՄՆ-ի hարվածներից. ԳրոսսիՀովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում. բացառիկԵՄ-ի առաջնահերթություններից է Հայաստանի կայունության ամրապնդումը. ՄարագոսՌոմանոս Պետրոսյանը չի բացառում, որ ՀԷՑ–ը պետականացնելուց հետո այն տրվի մասնավորինՆեյմարը երկարաձգել է պայմանագիրը «Սանթոսի» հետ. պաշտոնականԼենա Նանուշյանը՝ քաղաքական արտահոսքերի հեղինա՞կԻ՞նչ է կատարվում Բագրատ Սրբազանի տանը, որտե՞ղ է նաՆոր բնակարան, հողամաս, 26,7 մլն տարեկան եկամուտ. ինչ ունի Արայիկ Հարությունյանը«Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ․ ՔԿԹրամփն Իսրայելին կոչ է արել չխախտել հրադադարըԽուզարկություններ են իրականացվում ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններում․ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինՀունաստանում լրտեսության կասկածանքով ադրբեջանցի է ձերբակալվելՀաագայում հանդիպել են Թրամփը և Էրդողանը․ քննարկել են տարածաշրջանային և գլոբալ հարցերԻրավապահները խուզարկում են Բագրատ Սրբազանի բնակարանըԹուրքերը զարմացած են Փաշինյանի պահվածքիցՓաշինյանը Կարապետյանի ընտանիքին պատկանող բոլոր ձեռնարկությունները տուգանելու հրաման է իջեցրելԱրևմուտքն ու Ուկրաինան խնդրում, աղաչում են անհապաղ հրադադար. ԼավրովՍասնա Մարութա լեռան հայկական եկեղեցի մեկնող մասնագետների մեքենան գլորվել է ձորըԹրամփը մտադիր չէ ռազմական պատասխան տալ Իրանի հարվածներին. CNN Արծվիկ Մինասյանը դիմել է ԱԺ խորհրդին` անձեռնմխելիությունից իրեն զրկելու հարցը շտապ կարգով քննարկելուՔՊ-ում մեկնարկել է «լավ տղերքի որսը»Մենք համաչափ կպատասխանենք ԱՄՆ-ի հարձակմանը. Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետԻ՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ ՓաշինյանըԻրանական վեց հրթիռ հարվածել են Կատարում տեղակայված ամերիկյան ռազմական բազայինԻսրայելը մտադիր է մոտ ժամանակներս ավարտել Իրանի դեմ ռազմական գործողությունը և այդ մասին ծանուցել է ԱՄՆ-ին«Քուանշ Նիկոլ». Կամանդույուշին անցավ պլան «Բ»–իՀունգարիան և Սլովակիան դեմ են արտահայտվել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների ընդունմանըԹեհրանում կարծում են, որ Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը կարող է երկարաձգվել երկու տարի«Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարըՌուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենըԵղիշե Կիրակոսյանին փոխարինող դեռ չեն գտելՍամվել Դարբինյանին հիշել են Սամվել Կարապետյանի ձերբակալության օրըԱմերիկյան բազաների դեմ Իրանի գործողությունը կոչվել է «Լավ լուր հաղթանակի մասին». TasnimՀրшդադարը ուժի մեջ է մտել, խնդրում եմ չխախտել այն. ԹրամփՄեր ԶՈւ-երի ռազմական գործողություններն Իսրայելի ագրեuիան պատժելու համար շարունակվել են մինչև վերջին րոպեն. Իրանի ԱԳ նախարարԿառավարության մոտ քաշել են Արսեն Թորոսյանի օձիքից. ՔՊ պատգամավորը փախել էՔՊ–ում քննարկում են Հերիքնազ Տիգրանյանի հարցըԹմրանյութեր օգտագործելու համար 10 ոստիկան է ազատվել աշխատանքից․ «Հետք»ՀՀ ԱԳՆ-ն հիասթափված էԻրանը հրթիռային հարձակում է իրականացրել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների վրա. AxiosԳերմանիայի արտգործնախարարությունը կոչ է անում Իրանին պատրաստ լինել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններիԴամասկոսի հույն ուղղափառ եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի և վիրավորների թվում հայեր չկան37 տարվա ազատազրկում՝ Էմինեմի անձնական տարածքը խախտելու համարՎերջին տարիներ շարունակ անտեսվել են ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունը. պատգամավորԹրամփը հավանություն է տվել Իրանին հարված հասցնելուն գոլֆ խաղալիսԱՄՆ-ն հակամարտության մեջ է մտել Իրանի հետ․ Իրանի ԶՈւՀայկական ատոմակայանի էլեկտրաէներգիան երկարաժամկետ հեռանկարում կարող է թանկանալԻՀՊԿ-ն մտադիր չէ դադարեցնել Իսրայելի ռմբակոծությունը
Հայաստան

«Իմ քայլը» հիմնադրամի անավարտ բարեգործությունը

Hetq.am-ը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծած «Իմ քայլը» հիմնադրամի առաջին կրթամշակութային ծրագրերում նաև մարզերի մշակույթի տներն էին ընդգրկված։ 2020թ․ մարտին հիմնադրամը հրապարակեց «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի 10 ընտրյալների անունները։ Շահառուները մարզերի այն մշակույթի տներն էին, որոնք անհամեմատ բարվոք շենքային պայմաններ ունեն և ակտիվ գործունեություն են իրականացնում։

Ընտրված մշակույթի տների աշխատակազմը խանդավառված էր, ֆեյսբուքյան էջերում գրառումներ էին անում, որ «մեծ փոփոխությունների» ակնկալիք ունեն։ «Թե ինչ հրաշալի նորություններ են սպասվում մեր համայնքի մշակութային կյանքում, կտեսնեք շուտով»,- գրել էր Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում։

Հաջորդական գրառումներով շարունակել են ոգևորել բնակիչներին․ «Ծրագրի շրջանակներում մշակույթի տանը սպասվում են բազմաթիվ փոփոխություններ` խմբակների, միջոցառումների, նորագույն տեխնիկայի, ինչպես նաև վերանորոգման աշխատանքներ ․․․»։

Հիմնադրամը կազմակերպել է 10 մշակույթի տան աշխատակիցների այցը Մաչանանց տուն, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, «Լոֆթ» ինքնազարգացման և ժամանցի բազմաֆունկցիոնալ կենտրոն, «Էօն/aeon» ժամանցի կենտրոն, Ազգային պատկերասրահում Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի աշխատանքների ցուցադրությունն են դիտել և այլն: Նաև փոխադարձ այցեր են կազմակերպվել մշակույթի տներ՝ միմյանց գործունեությանը ծանոթանալու նպատակով։

2019թ․-ին մեկնարկած այս բարեգործական ծրագիրն իրականացվելու էր երկու բաղադրիչով․ «Իմ քայլը» հիմնադրամից հայտնում են, որ առաջին բաղադրիչը՝ մարդկային և տեխնիկական կարողությունների զարգացում, ամբողջությամբ իրականացրել են։ Տասը մշակույթի տների համար ճանաչողական այցեր ու հանդիպումներ են կազմակերպել, արդյունավետ աշխատելու հմտություններ սովորեցրել և այլն։

Հետո պատերազմ սկսվեց․ տնօրեններին տեղեկացրել են, որ մշակույթի տներում նախատեսված վերանորոգման աշխատանքները չեն իրականացվելու։ «Իմ քայլը» հիմնադրամից «Հետքին» հայտնում են, որ 2020թ․ հոկտեմբերի 28–ին և նոյեմբերի 20–ին հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշում էր կայացրել վերանայել գործունեության առաջնահերթ ուղղությունները՝ ջանքերն ուղղելով երկրում ստեղծված հրատապ կարիքների բավարարմանը և սառեցրել է ընթացիկ ծրագրերի ամբողջ ծավալով կատարումը։

Ծրագրի երկրորդ բաղադրիչով հինգ մշակույթի տներում սանհանգույցների և երիտասարդական սենյակների վերանորոգում էր նախատեսվում։ 140 մլն դրամով վերանորոգման աշխատանքներ պետք է իրականացվեին Օշականի մշակույթի պալատի, Մրգաշատի, Մեղրաձորի, Բերդի մշակույթի տներում, Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում։ Իրականացման ժամկետ էր սահմանվել 2021թ․ սեպտեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի վերջը։

«Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի բյուջեն 175 մլն դրամ էր, որից 35 մլն-ով մարզերի 8 մշակույթի տների համար տեխնիկա պետք է գնեին՝ Մրգաշատ, Արթիկ, Մեղրաձոր, Գանձաքար, Լճաշեն, Բերդ, Ստեփանավան և Օշական։

Հիմնադրամը 2021թ․-ի հաշվետվության մեջ նշել է, որ 37 մլն 500 հազար դրամի տեխնիկա է տրամադրվել 9 մշակույթի տների՝ համակարգիչներ, տպիչներ, պրոյեկտորներ և էկրաններ, ձայնային տեխնիկա։ Իններորդը՝ Վայոց ձորի Խաչիկ գյուղի մշակույթի տունն է, որը նախապես ընդգրկված չի եղել ծրագրի այդ բաղադրիչում։ Հիմնադրամը շնորհակալություն է հայտնել «Վեգա» ընկերությանը Խաչիկ գյուղի մշակույթի տանը «Վեգա» խանութների ցանցից ձայնա և տեսատեխնիկա տրամադրելու համար:

«Իմ քայլը» հիմնադրամի գործառնությունների և հանրային կապերի գծով փոխտնօրեն Դավիթ Մկրտչյանը տեղեկացնում է, որ մշակույթի տների վերանորոգման աշխատանքներին հատկացված միջոցները վերաբաշխվել են 44–օրյա պատերազմի հետևանքները մեղմելուն ուղղված նախաձեռնություններին։ Հիմնադրամի ողջ ռեսուրսն ուղղվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին և «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ին։

Դ․ Մկրտչյանը հայտնել է, որ ծրագրի առաջին փուլն իրականացվել է ամբողջությամբ, իսկ երկրորդ փուլը՝ մասամբ։ Մասամբ ասելով, հավանաբար, նկատի ունեն, որ մշակույթի տան երիտասարդական սենյակները վերանորոգելու համար դիզայն էին պատվիրել։ Մշակույթի տների ֆեյսբուքյան էջերի գրառումներից նկատելի է, որ նրանք ամենից շատ վերանորոգման աշխատանքներին են սպասել։ Մեկ տարի շարունակ բնակիչներին ոգևորել են գալիք հաջողություններով, իսկ հետո չեն տեղեկացրել, որ այդ մասը չի իրականացվելու։

Վերանորոգման աշխատանքներից հրաժարվելուց հետո «Իմ քայլը» հիմնադրամը նախագիծն ու հանգանակություն կազմակերպելու համար նկարահանված տեսահոլովակը տրամադրել է մշակույթի տան տնօրեններին, որպեսզի անձամբ զբաղվեն ֆոնդահայթայթմամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: