Այսօր՝ 06 դեկտեմբերի 2023թ., 00:00
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Մաշտոցի պողոտայում վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է. տատն ու 2-ամյա թոռը հիվանդանոց են տեղափոխվել «Ծախվեցի՛ր, արա». Զարուհի Փոստանջյանը սկանդալ է սարքել «Մայր Հայաստանում» 150,000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները և փախչել. Բորել Արեն Մկրտչյանը լպստեց նրանց, ում մի կտոր բուխանկան էր հետաքրքիր ու դարձավ պատգամավոր. ալավերդցի «Չափերդ ճանաչիր, կսատկացնեմ, այ սրիկա». Ալավերդու համայնքապետն ու Արեն Մկրտչյանը վիճեցին Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օր Ընդդիմադիր դաշտի համախմբման միջոցով հնարավոր կլինի ստեղծել համազգային շարժում․ ԱԺՄ նիստ է եղել Իսրայելը հայտնել է Լիբանանի տարածքից արձակված արկերի մասին․ կան վիրավորներ Օքսֆորդի բառարանը հայտնել է 2023 թվականի բառը Այդպես էլ չլրջացան ոչ Նիկոլը, ոչ էլ՝ իր խմբակը․ մուտիլովշիկների մակարդակից այդպես էլ չաճեցին սրանք Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մոտ 1 միլիարդ դրամով վաճառել է իր բաժնետոմսերը․ Սպիտակ տունը հայտնել է Ուկրաինային օգնելու համար միջոցների սպառման մասին Ֆրանսիան առաջարկել է ուսումնասիրել ՀՀ-ին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը Ջուղայի ոչնչացված խաչքարերի մեծ մասն արվեստի գլուխգործոցներ էին, որը ռասիզմի հիմքով վանդալիզմ է Բռնցքամարտիկ Տիգրան Հովսեփյանը՝ աշխարհի չեմպիոն Արգիշտի Հակոբյանը՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը Բաքվում է Միքայել Արզումանյանը «մեղավոր» է իշխանության սպասելիքները չարդարացնելու` ցուցմունք չտալու համար Զոհ ունենք․ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Հայաստանի տարբեր ենթակառուցվածքների զարգացման հավակնոտ փաթեթ է մշակվում. Ֆրանսիայի դեսպան ԿԸՀ-ն արտահերթ նիստում ՔՊ պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել «Դիլիջան» ազգային պարկի տարածքի հրդեհը դեռ մարված չէ Տարադրամի փոխարժեքը՝ այսօր Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ից երաշխիքներ է ստացել իր ֆինանսական միջոցների ապասառեցման վերաբերյալ Հռոմի պապի առողջական վիճակը լավանում է, բայց նա կիրակնօրյա ուղերձը կկարդա փակ սենյակից Գերմանիայի ֆուտբոլի Մ17 հավաքականը՝ աշխարհի չեմպիոն Բեթղեհեմում տոնական եղևնի չի տեղադրվի Հանկարծամահ է եղել Փաստաբանների պալատի անդամ Արթուր Սեփոյանը Իսրայելը պետք է երկար ժամանակ կռվի ՀԱՄԱՍ-ի դեմ՝ այն ոչնչացնելու համար․ Մակրոն Օսիմհենին վաճառելու տարբերակը կդիտարկենք 2024 թվականին․ «Նապոլի»-ի նախագահ ԱՄՆ-ն Գազայի սահմանների փոփոխություն կամ պաղեստինցիների տեղահանում թույլ չի տա. ԱՄՆ փոխնախագահ Լուկաշենկոն մեկնել է Չինաստան՝ Սիի հետ բանակցելու Ռեալի գործերը լավ են ընթանում․ Անչելոտի Պայթյուն՝ Ֆիլիպիններում կաթոլիկ պատարագի ժամանակ. կան զոհեր և վիրավորներ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ ազատ է արձակվել պատանդ պահվող բոլոր կանանց ու երեխաներին Փարիզում տղամարդը, բղավելով «Ալլահ աքբար», դանակով հարձակվել է անցորդների վրա. կա զոհ Թրամփը հայտարարել է, որ իր մասնակցությունը նախագահական ընտրություններին «խաչակրաց արշավանք» է Բայդենի դեմ Բոլորը խոստովանեցին, որ «Զանգեզուրի միջանցք» գաղափարը չի իրականանա․ Բաքվում Իրանի դեսպան ԱՄՆ-ն «Չինաստանին զսպելու համար» 2024-ին միջին հեռահարության հրթիռներ կտեղակայի Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Ուկրաինան «կրիտիկական իրավիճակում» է. պետք է պատրաստվենք վատ նորություններին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ի՞նչ է արվելու տնտեսական կոլապսը կանխելու համար, եթե Լարսի ճանապարհը չբացվի․ Գարիկ Քեռյան Արցախը հայաթափվել է, բայց Երեւանն ավելի շատ անհանգիստ է կարմիր գծերի թանկացումից․ Շարմազանով Նեթանյահուն «Մոսադի» ներկայացուցիչներին կարգադրել է հեռանալ Կատարի բանակցություններից Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 15,000-ը Հայտնի է դարձել առավելագույն գումարը, որը կարող է ստանալ Եվրո-2024-ի հաղթողը Գազայից Եգիպտոս է տեղափոխվել ավելի քան 70 վիրավոր և քաղցկեղով հիվանդ Հռոմի պապն առաջարկել է ռազմական ծախսերը ուղղել սովի դեմ պայքարի հիմնադրամին Մեսսին խոսել է առաջիկա ԱԱ-ին մասնակցելու հավանականության մասին Լիտվան ԱՄՆ-ից մարտական անօդաչու թռչող սարքեր կստանա 2024 թվականին Իրանը ծովային ականներ հայտնաբերող և վնասազերծող ստորջրյա դրոն է ներկայացրել ԱՄՆ-ն Թուրքիային F-16 կործանիչներ չի մատակարարում՝ չնայած վճարմանը. Էրդողան Եվրահանձնակատարը կանխատեսում է, որ Ուկրաինան պատրաստ կլինի դեկտեմբերին ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններին Էրդողանը հայտարարել է, որ երբեք ՀԱՄԱՍ-ը չի ճանաչի որպես ահաբեկչական կազմակերպություն Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Իսրայելի թիմին Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ քայլեր կձեռնարկի ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների Օրվա իշխանությունը ոչ մի կապ չունի ժողովրդավարության հետ․ Իշխան Սաղաթելյան «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ․ Sputnik Արմենիա Ռիսկային ներդրում. ինչպե՞ս է «Սիթի բայք»-ը ներգրավել տասնյակ հազարավոր քաղաքացիների, և ովքե՞ր են ծրագրի հետևում․ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունը ավարտական փուլում է. փաստաբան ԱԽ քարտուղարը սխալվում է․ Հայաստանի ու Ադրբեջանի նախկին էքսկլավների տարածքները «գրեթե հավասար» չեն․ Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից․ Մեր ազգի դժբախտությունների պատճառը եղել է Մայր Եկեղեցուց հեռանալը․ Վեհափառ Հայրապետ Մադրիդում ուղղաթիռն ընկել է ճանապարհի վրա Տիգրիս և Եփրատ գետերը ցամաքելու վտանգի տակ են. Իրաքի նախագահը հայտարարել է երկրում ջրի ճգնաժամի մասին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոցը փոխվեց, սակայն նրա նկատմամբ իշխանության հետապնդումները շարունակվում են․ Տիգրան Աբրահամյան Լեոն Հարթը երկրորդն է դասակարգման աղյուսակում. WBA Սուրեն Պապիկյանը ՏԻՄ-երում ճնումներ է գործադրում՝ օգտագործելով բանակի ռեսուրսները. Լևոն Զուրաբյան Չիլիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Անտեսեցի նրան խաղադաշտում, քանի որ վրդովված էի և կարծում էի՝ նրա հայտարարությունը տեղին չէ․ Մեսսին՝ Լևանդովսկու մասին Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն այցելել է Հայաստանի հետ սահմանին մոտ գտնվող զորամասեր Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ՀՀ իշխանությունները տեր չեն կանգնում Ադրբեջանում պահվող Արցախի նախկին ղեկավարներին և Ռուբեն Վարդանյանին. Լևոն Զուրաբյան Հայաստանի հավաքականի 9 բռնցքամարտիկ աշխարհի առաջնության եզրափակիչում են Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններից մեկում հրդեհի հետևանքով քիմիական նյութերով բալոններ են պայթել Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի 1-ի համեմատ ցածր է մնում 13 սանտիմետրով Լոռու մարզում բախվել են Lexus-ն ու Volkswagen-ը․ Lexus-ը հաշվառված է Սպիտակի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է քաղաքապետին. կան վիրավորներ. Գազան կրկին դարձել է երեխաների համար ամենավտանգավոր վայրը․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Ուրախ եմ, որ կմնամ Բավարիայում ևս մեկ տարի․ Նոյեր Գազայի հատվածում հրադադարից հետո զոհվել է առնվազն 178 մարդ
Հարցում

Հերթական «աննախադեպ», «հեղափոխական», «պատմական» բյուջեի ստվերոտ կողմը.

«Փաստ» օրաթերթը գրում է. Անկախանալուց ի վեր Հայաստանը հայտնվել է ամենախոցելի վիճակում։ Աշխարհագրորեն Հայաստանի ողնաշարը հանդիսացող Արցախը թշնամուն հանձնելու արդյունքում հարվածի տակ է դրվել Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև տնտեսությունը։ Իսկ հակառակորդն ուղղակի հարմար պահի է սպասում, որպեսզի ներխուժի ՀՀ ինքնիշխան տարածք։ Բայց Փաշինյանի իշխանությունը փորձում է իրավիճակը ներկայացնել վարդագույն ակնոցներով ու իրեն բնորոշ «աննախադեպիզմի» շրջանակներում։ Այս անգամ նման առիթ է տվել 2024 թ. բյուջեի նախագիծը, որը դիտարկվում է որպես... «պատմական»։

Բյուջեում միջոցների ավելացումը իշխանությունները փորձում են կապել բարձր տնտեսական աճի, իսկ տնտեսական աճն էլ՝ իրենց «տաժանակիր» աշխատանքի հետ։ Իրականում տնտեսական աճը աշխարհաքաղաքական ու արտաքին որոշակի զարգացումներով է պայմանավորված, որոնք հնարավորություն են տվել դեպի Հայաստան որոշակի կապիտալի ներհոսք ապահովել։ Բայց, ինչպես նշում են փորձագետները, նման հանգամանքներով պայմանավորված տնտեսական աճը երկար շարունակվել չի կարող։ Պատահական չէ, որ ՀՀ տնտեսական աճի վերաբերյալ միջազգային ֆինանսա-տնտեսական կազմակերպությունների կանխատեսումները չեն անցնում 5 տոկոսի սահմանագիծը։ Մինչդեռ ՀՀ իշխանությունները 2024 թվականի բյուջեի հիմքում 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումն են դրել։ Եվ չնայած Հայաստանի տնտեսական ներուժի ավելացման հատուկ նախադրյալներ չկան, իշխանությունները խոստանում են բյուջեի եկամուտներն ավելացնել մոտ 340 միլիարդ դրամով։

Ինչի՞ հաշվին: Ինչպես փաստում են հարկային քաղաքականության հետ գործ ունեցող մասնագետները, իշխանությունները շուտով գործարկելու են նոր օրենքներ, որոնք ավելացնելու են հարկային բեռը։ Օրինակ՝ նախատեսվում է հարկել շահաբաժինները, շահութահարկը 18 տոկոսից դարձնել 23 տոկոս, մյուս կողմից էլ նպատակ է դրվել ավելացնել տույժ-տուգանքները։ Այսինքն, բյուջեում նախատեսված եկամուտները ձեռք են բերվելու հանրությունից և մասնավորապես գործարար աշխարհից հարկերի կամ տուգանքների ավելացման միջոցով, չնայած նույն Փաշինյանը ժամանակին հայտարարում էր, թե ՀՀ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։ Իսկ այս ամենը կարող է նախադրյալներ ստեղծել նաև Հայաստանի ներդրումային միջավայրի վատթարացման համար։ Հայաստանի բյուջեի համար լուրջ խնդիր է նաև այն, որ ծախսերն ավելի արագ են աճում, քան եկամուտները, ինչի արդյունքում մեծանում է բյուջեի դեֆիցիտը։

Իսկ ավելացող ծախսերն իրականացնելու ցանկությամբ պայմանավորված՝ կառավարությունն անընդհատ ստիպված է նոր պարտքեր ներգրավել՝ կտրուկ բարձրացնելով պետական պարտքի սանդղակը։ Բյուջեի ծախսային հատվածում էլ էական մասնաբաժին են կազմում կապիտալ ծախսերը։ 2024 թ. պետական բյուջեով կապիտալ ծախսերի 27 տոկոս աճ է նախատեսված՝ շուրջ 700 մլրդ դրամի կամ ՀՆԱ-ի 6,6 տոկոսի չափով։ Բայց Փաշինյանի կառավարության պարագայում կապիտալ ծախսերը, որպես կանոն, կա՛մ թերակատարվում են, կա՛մ էլ որոշ դեպքերում իրականացվում են այնպիսի ուղղություններով, որոնցում արդյունավետության փոխարեն առաջին պլան է մղվում ցուցադրականությունը։ Եվ բյուջեի կատարողականին ամեն կերպ հասնելու մղումով իշխանությունները առանցքային ենթակառուցվածքների ստեղծման ու կառուցման նպատակով միջոցներ ծախսելու փոխարեն անընդհատ ավելացնում են ասֆալտապատման աշխատանքները։ Մյուս կողմից էլ՝ իշխանությունները պետական բյուջեն դարձրել են սեփական «դրամապանակը»։

Ինչքան ցանկանում են, ինչպես ցանկանում են, օգտվում են բյուջեի բարիքներից, շռայլ ու անտեղի ծախսեր են կատարում, ահռելի պարգևավճարներ են ստանում։ Իսկ դրան զուգահեռ նրանք եկող տարվա բյուջեում անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագրով նախատեսված միջոցները կրճատում են 10 տոկոսով։ Ընդհանուր առմամբ, իր բովանդակությամբ ու կառուցվածքով 2024 թվականի բյուջեի տարբերակը հակասում է իշխանությունների խոստումներին։ Ու այսքանից հետո Փաշինյանն իրեն թույլ է տալիս ԱԺ ամբիոնից կրկին պտտել վաղուց հոգնեցրած, ձանձրացրած ու արդեն «փչացած» նույն «սկավառակը»՝ նախկինների թերացումների ու թալանվածը վերադարձնելու մասին։ Դե, ինչպես ժողովուրդն է ասում, «արջը յոթ երգ գիտի, յոթն էլ»...

Որևէ մեկը չի էլ հերքում նախկինների լուրջ թերացումներն ու սխալները: Լավ, հինգ տարի է անցել, ինչո՞ւ է ամեն ինչ ավելի ու ավելի վատացել, ինչո՞ւ է գնալով ամեն ինչ ավելի վատանում, ինչո՞ւ ենք անընդհատ զիջում։ Չէ՞ որ փաստերն են վկայում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ Հայաստանը միայն ու միայն հանձնել ու զիջել է, լեգիտիմացրել է հակառակորդի գործողությունները: Սա նման է հայտնի պատմությանը, երբ կինը ամուսնու համար ձի է թամբում, բեռները տեղավորում, իսկ երբ ամուսինը տուն է վերադառնում, սկսում է կնոջը կշտամբել, թե այդ ո՞նց էիր բեռները թամբին կապել, ճանապարհին մի տասը անգամ էլ ստիպված ես եմ նորից կապել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan