Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ալիևի հայտարարությունները կարող են խանգարել COP29-ի նպատակները և Ադրբեջանի նախագահության վստահելիությունը. Բորել OCCRP-ի հետաքննությունը. Տիգրան Ավինյանի ընկերությունը փող է աշխատել կառավարության ծրագրի վրա, որը նա ղեկավարում էր Դավիթ Տոնոյանի գործով Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել փաստաբանների բողոքը Բաքուն և Երևանը դեկտեմբերին կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը․ Հաջիև Հաագայի դատարանը մերժեց Բաքվի ներկայացրած նախնական առարկությունները Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշ» ԶՀՀ-ի առաջին մարտկոցը. The New Indian Express Սա քաղաքական ամոթ է. Արծվիկ Մինասյան Թրամփն ու Շոլցը մտադիր են «խաղաղությունը վերադարձնել Եվրոպա» Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ և քննարկել Ուկրաինայում հակամարտությունը. WP Մայր Աթոռում կատարվել է միասնական աղոթք գերեվարված հայորդիների ազատության համար ՌԴ-ն կաջակցի Երևան-Բաքու բանակցությունների հաջող ավարտին՝ հիմնված եռակողմ հայատարարության վրա Նոյեմբերի 13-ին Բայդենն ու Թրամփը կհանդիպեն Սպիտակ տանը

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն կդառնա Գաբարդը, որը լավ հարաբերություններ ունի ԱՄՆ հայկական կառույցների հետՌոնալդուն հավակնում է Մերձավոր Արևելքի լավագույն խաղացողի կոչմանըՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆՔՊ-ն փակ հանդիպում է անցկացնում ՀԾԿՀ նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանի հետԻնչո՞ւ նոյեմբերի 9-ի փոխարեն հոկտեմբերի 19-ին չստորագրեցիր զինադադարը․ Շարմազանովը՝ ՓաշինյանինԱլիևի հայտարարությունները կարող են խանգարել COP29-ի նպատակները և Ադրբեջանի նախագահության վստահելիությունը. ԲորելԱշխարհաքաղաքական իրավիճակ է փոխվում, և ՀՀ իշխանություններն որոշել են որոշակի թայմաութ վերցնելՔՊ-ականը Երևանում միանձնյա կարգով բնակարան է գնելOCCRP-ի հետաքննությունը. Տիգրան Ավինյանի ընկերությունը փող է աշխատել կառավարության ծրագրի վրա, որը նա ղեկավարում էրՓաշինյանի ու ՔՊ-ի համար թանգարաններն ու գրադարանները ավելորդ բեռ են, անիմաստ կառույցներԿինը ոստիկանությանը հայտնել է, որ ծանոթը իրեն տարել է մոթել, կատարել է բռնաբարության փորձ և հափշտակել է 20 մլն դրամ«Դուրս գալ խավարից ու գնալ լույսի հետևից». «Ձեր լռությունը խոսել գիտի» միջոցառումը նվիրվում է պատերազմներում անմահացածներինՄադաթը զանգել է Բաքվից, ձայնը մի քիչ կտրված է եղել, հարազատներից տաք գլխարկ է խնդրելՅՈւՆԵՍԿՕ-ի «մտահոգություններն»՝ Արցախի ժառանգության շարունակական ոչնչացումների մասինՌուսական 30 ավիաընկերությունների սնանկություն է սպառնումՖարերյան կղզիների հավաքականը հույս ունի հեռանալ Հայաստանից գոնե մեկ միավորով«Սա միասնություն է, տարբեր ԱրԱրողների համակարգ, ուժեղ ես-երից կազմված Մենք». «ԱրԱրի» նախաձեռնության նպատակն է մարզերում տարածել ազգային մշակույթըՍփյուռքում գործող «Ադրբեջանական տներ» կազմակերպությունը խեղաթյուրում է պատմական իրադարձություններըՆախարարը հրաժարվել է մասնակցել Բաքվում անցկացվելիք COP29-ին՝ Ֆրանսիայի հասցեին հնչեցրած Ալիևի մեղադրանքներից հետոԻնչպես է ՔՊ-ն լուծելու Գյումրիում ստեղծված ճգնաժամըՓորձաքննության փուլ է սկսվումՔաղաքականությունը կոշտ բան է, և շատ դեպքերում դա այնքան էլ հաճելի աշխարհ չէ. Թրամփը՝ ԲայդենինԱլիևի ձեռքերին հայերի արյունն է, այս ձեռքսեղմումը ամոթալի է. պահանջում եմ Միշելի հրաժարականը. Նիցայի քաղաքապետԿարեն Սարուխանյանի քեռորդին, ով ձերբակալվել էր թմրանյութ օգտագործելու համար, դուրս է եկել «ՔՊ»-ից«Երբ իշխանությունը փոխվի, «հերձումը» ցույց կտա, թե ինչո՞ւ էր Հայաստանի իշխանությունը լոյալ վերաբերվում Բաքվի կապրիզներին»Սևանա լճում սիգի որսը արգելվում էԴավիթ Տոնոյանի գործով Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել փաստաբանների բողոքը«Որքան ժամանակը հոսում է առաջ, այնքան մեծանում է Ադրբեջանի բեռը»․ Արա Ղազարյանը՝ Հաագայի դատարանի նախնական վճռի մասինԻրանն ու Ռուսաստանը Կովկասում դաշնակիցներ չեն. ՀՀ-ում Իրանի դեսպանՈվ ինչ է հասկանում «խաղաղություն» բառի տակ. «Փաստ»Զախարովան Արևմուտքին մեղադրել է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների վերաբերյալ համաձայնագրերի ձախողման մեջԱրգենտինայից Գերմանիա թռչող Boeing-ը հայտնվել է տուրբուլենտության գոտում. կան տուժածներ6 օր է՝ «Գոյ» թատրոնի աշխատակիցները նստացույց են անում թատրոնի մուտքի մոտԲաքուն և Երևանը դեկտեմբերին կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը․ ՀաջիևՈ՞ւմ համար և որքա՞ն է թանկանալու տրանսպորտը հունվարի 1-ից (լուսանկար)Թուրքիայի էներգետիկայի նախարարը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» բացման մասիԱդրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԻրանը, Ռուսաստանը և Թուրքիան Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածելՆիկոլայ Բաղդասարյանի կնոջ գործով քրեական վարույթ է հարուցվելՀաագայի դատարանը մերժեց Բաքվի ներկայացրած նախնական առարկություններըԵրեւանը եւ Բաքուն մշակում են տրանսսահմանային գետերի ռեսուրսների կառավարման սխեմաներ. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանՀնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշ» ԶՀՀ-ի առաջին մարտկոցը. The New Indian ExpressԻնչ անում եք հետևանքը վատ է լինում. իջեք փողոց տեսեք, որովհետև փողոցից եք եկել. Թադևոս ԱվետիսյանԳրետա Թունբերգը պատրաստվում է գալ ՀայաստանՍա քաղաքական ամոթ է. Արծվիկ ՄինասյանԱդրբեջանը Բաքվում պահվող հայերին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան ԱբրահամյանԿյանքի առաջին տարիներին երեխաներին չի կարելի քաղցր ուտելիքներ տալ«Հերթական «քցոցին» ա». Փորձագետն ահազանգում է և զգուշացնումՔաղաքական միջամտություն եթե եղավ, ֆուտբոլ չենք ունենա․ Սիսակ Գաբրիելյան (տեսանյութ) Իմ կինն ինձ հաշվետու չէ. ՔՊ–ականը կորցրեց ինքնատիրապետումը, երբ հարցրին կնոջ աշխատավարձի մասին
Քաղաքականություն

ՀՀ տարածքային ամբողջականությանն առնչվող ցանկացած միջազգային պայմանագիր ենթակա է վավերացման բացառապես հանրաքվեի միջոցով․ իրավաբան-գիտնականներ

Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն առնչվող ցանկացած միջազգային պայմանագիր ենթակա է վավերացման բացառապես հանրաքվեի միջոցով։

Այս մասին ասված է մի խումբ իրավաբան-գիտնականների տարածած հայտարարության մեջ․

«Ադրբեջանն ամեն գնով ձգտում է ավարտին հասցնել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրագործվող բացահայտ ցեղասպան և միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր սկզբունքների և համամարդկային արժեքների հետ խորը հակասության մեջ գտնվող պետական քաղաքականությունը։

Ադրբեջանի կողմից իրականացվող էթնոցիդի քաղաքականության արդյունքում Արցախում ստեղծված աղետալի վիճակը օրեցօր ավելի է ահագնանում. հազարավոր արցախահայեր կյանքին սպառնացող իրական վտանգի ներքո հարկադրաբար թողնում են իրենց հազարամյա տունն ու հայրենիքը:

Ադրբեջանի հանցավոր իշխանությունը, օգտվելով ձևավորված աշխարհաքաղաքական՝ իր համար բարենպաստ իրավիճակից, աշխարհի գրեթե բոլոր պետությունների լռելյայն համաձայնությամբ կամ հրապարակային աջակցությամբ, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրության հիմնադրույթները, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, արհամարհելով Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, Արցախում հետևողականորեն իրականացնում է էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականություն։

Այս միջազգային նշանակության հանցագործությունն ընթանում է ռասսայական խտրականության, հայատյացության, քսենոֆոբիայի բացահայտ դրսևորումներով, հոգևոր և մշակութային ժառանգության անթաքույց ոչնչացմամբ կամ յուրացմամբ: Հատկանշական է, որ էթնիկ զտման և ցեղասպանության հատկանիշներ պարունակող գործողություններն Ադրբեջանն իրականացնում է Արցախի 10 ամսից ավելի տևող ամբողջական շրջափակման միջոցով, որը ս.թ. սեպտեմբերի 19-ին վերաճեց ռազմական ագրեսիայի՝ ուղեկցելով խաղաղ բնակչության, այդ թվում մանկահասակ երեխաների, ծերերի դաժան սպանություններով, առևանգումներով, խոշտանգումներով և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործություններով:

Ցավոք, միջազգային հանրությունը, առաջնահերթ համարելով ադրբեջանական ծագում ունեցող էներգետիկ աղբյուրների շահը, այս ամենը դիտարկում է իբրև տվյալ երկրի ներքին խնդիր՝ անտեսելով, որ անգամ այդ դեպքում դրանց լուծումները ևս կանոնակարգված են մարդու իրավունքների միջազգային նորմերով։

Միաժամանակ, անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ խաղաղապահ առաքելություն ստանձնած Ռուսաստանի Դաշնությունը տարաբնույթ, հաճախ ոչ ընկալելի և անհիմն պատճառաբանություններով, որոնց թվում հարկ է նշել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համատեքստում «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս համարելու» առնչությամբ Հայաստանի բարձրագույն իշխանության, որևէ իրավական արժեք ու ուժ չունեցող, զուտ քաղաքական հարթության վրա արված հայտարությունը իբրև հիմք ընդունելով, հավուր պատշաճի չի կատարում իր նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախի ժողովրդի առջև ստանձնած առաքելությունը։

Ներկա պահին լրջորեն վտանգված է ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև Հայաստանի Հանրապետության պետական ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու բնակչության կյանքի իրավունքը։

Սրա մասին է վկայում նաև այն, որ Ադրբեջանի իշխանության կողմից ընդունված նորմատիվ իրավական փաստաթղթերում արդեն անթաքույց ամրագրված է Հայաստանի Հանրապետության պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված ռազմավարական ծրագրերն ու ռազմական պլանավորումները: Նշված իրավական փաստաթղթերում «Հայաստանի Հանրապետություն» եզրույթը փոխարինվել է «Արևմտյան Ադրբեջան» եզրույթով, ինչը սկզբունքային հակասության մեջ է գտնվում ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային-իրավական այլ փաստաթղթերում ամրագրված սկզբունքների և արժեքների հետ:

Խորը տագնապով և անհանգստությամբ արձանագրում ենք նաև այս իրողությունների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների ոչ համարժեք, ազգային և պետական շահերի հետ աղերս չունեցող արձագանքները, ձեռնարկվող անհրաժեշտ քայլերի բացակայությունը, որոնք ոչ միայն չեն նվազեցնում Հայաստանի և Հայ ժողովրդի վրա կախված գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ:

Անվիճելի է, որ ստեղծված վիճակը հետևանք է առաջին հերթին ազգային շահերից չբխող, Հայաստանի իշխանությունների՝ ՀՀ Սահմանադրության և ՀՀ անկախության հռչակագրի հիմնարար սկզունքների և հիմնադրույթների դեմ գործելու քաղաքականության, դիտավորությամբ կամ անհրաժեշտ չափով չհաշվարկված ու չհիմնավորված հայտարարությունների և գործողությունների, ինչի արդյունքում այսօր ՀՀ-ն հայտնվել է միջազգային մեկուսացված վիճակում, զրկվել է որևէ իրական ու գործուն դաշնակիցներից,, մնացել է միայնակ իր դարավոր թշնամիների դեմ:

Բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ նշված իրողությունների համատեքստում` ՀՀ իշխանությունների կողմից աղետալի իրավիճակի առերևույթ բարելավմանն ուղղված քայլերի ակնկալիքը դառնում է վերացական և առարկայազուրկ։

Կարևոր ենք համարում հիշեցնել, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անունից միջազգային պայմանագրեր կնքելու, իրավունքներ և պարտավորություններ ստանձնելու ողջ գործընթացում անհրաժեշտ է խստորեն պահպանել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Սահմանադրությունների և դրանց հիման վրա ընդունված օրենսդրության պահանջների ամբողջական իրացումը:

Այս համատեքստում պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն առնչվող ցանկացած միջազգային պայմանագիր ենթակա է վավերացման բացառապես ՀԱՆՐԱՔՎԵԻ միջոցով, որը պետք է արտահայտի Հայաստանի ողջ ժողովրդի կամքը:

Պահանջում ենք նաև, որ Հայաստանի բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք ձեռնպահ մնան Հայաստանի և Արցախի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված բոլոր տեսակի, այդ թվում՝ Հայաստանի պատմական տարածքները անհարկի ադրբեջանական կամ թուրքական համարելու կեղծ, անհիմն և հակահայկական հայտարարություններից և ձևակերպումներից` թշնամական պետությունների կողմից իրենց ցեղասպան գործողություններն արդարացնելու հնարավորություն չընձեռելու նպատակով:

Առաջնահերթ և հրատապ ենք համարում Արցախի ժողովրդի իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքի ամրագրումն ու դրա ապահովման ու երաշխավորման գործուն մեխանիզմների ներդրման նշանակությունն ու կարևորությունը, ինչպես նաև իրենց հայրենիքը հարկադրաբար լքած Արցախի մեր հայրենակիցների արժանապատիվ կենսագործունեության ապահովումը Մայր Հայաստանում:

Հայաստանի իշխանության ուղիղ պարտավորությունն է ապահովել և երաշխավորել Արցախի և Հայաստանի բնակչության անվտանգությունը, այդ թվում՝ էթնիկ զտումներից, խոշտանգումներից, ցեղասպանության այլ դրսևորումներից պաշտպանվելու, կյանքի իրավունքի, ազատ տեղաշարժի իրավունքի պաշտպանությունը՝ համակարգված և ոչ տարերային քաղաքականությամբ։

Հայաստանի և Արցախի ժողովրդի առջև Արցախի մարտահրավերներին դիմագրավելու հարցում հանրության ներուժը համախմբելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համատեքստում, ՀՀ իշխանություններից պահանջում ենք արմատապես կանխարգելել ներքին ատելություն հրահրելուն հանգեցնող և մարդու սահմանադրական իրավունքների ոտնահարմամբ ուղեկցվող ուժային կառույցների և իրավապահ ու դատական համակարգի ապօրինի գործողությունները, իսկ վերջիններիս հորդորում ենք հավատարիմ մնալ իրավունքի գերակայության, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքներին, բացառել քաղաքական դրդապատճառներով որոշումների կայացումը, ինչպես նաև ազգային և պետական շահին հակասող՝ քաղաքական ընդդիմախոսների հետապնդման գործիք դառնալը: Դա ստորացուցիչ, իրավաբանին և արժանապատիվ Հային ոչ վայել վարքագիծ է, ինչին այսօր ամեն քայլափոխի ականատես ենք լինում Հայաստանի Հանրապետությունում:

Ողջ հայ ժողովրդի համար ստեղծված այս օրհասական վիճակում պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ անհապաղ ձեռնամուխ լինել Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը՝ ապահովելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և իրենց պատմական հայրենիքում անվտանգ ու բարեկեցիկ ապրելու հայ ժողովրդի անքակտելի իրավունքը:

Նշված հիմնավոր պահանջները կատարելու ցանկության բացակայության կամ անկարողության պարագայում առաջարկում ենք դրսևորել անհրաժեշտ կամք և պատասխանատվություն` հանուն Հայաստանի և Արցախի ժողովրդի ապագայի, հրաժարվելու իշխանությունից` բացառելով մեր երկրի համար կործանարար սոցիալ-քաղաքական ցնցումները։

Կոչ ենք անում աշխարհի բոլոր պետություններին, միջազգային բոլոր կազմակերպությունների, գիտակրթական հաստատություններին ու կառույցներին այսուհետ զերծ մնալ ձևական կոչերից ու հորդորներից և իրական ջանքեր գործադրել ճանաչելու իր պատմական տարածքում բնակվող հայ ազգաբնակչության ինքնորոշման իրավունքը և դադարեցնելու Արցախում տեղի ունեցող ողբերգությունը:

 

Գագիկ Ղազինյան իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Գևորգ Դանիելյան իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Արա Գաբուզյան իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վահե Հովհաննիսյան իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վոլոդյա Հովհաննիսյան իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վահրամ Ավետիսյան իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սերգեյ Առաքելյան իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Նորիկ Այվազյան իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Տարոն Սիմոնյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Վահե Գևորգյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Նարինե Դավթյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ալվարդ Ալեքսանյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Տաթևիկ Դավթյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արսեն Թավադյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արփինե Հովհաննիսյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Սիմոն Ֆարմանյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արտակ Ասատրյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արթուր Ղազինյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Քնարիկ Վարդանյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արման Թաթոյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Վարդան Այվազյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Հասմիկ Ենգոյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Սայադ Բադալյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Օլիմպիա Գեղամյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Տիգրան Խաչիկյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Վարդ Եսայան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արսեն Հովհաննիսյան իրավաբանական գիտությունների թեկնածու

Շուշանիկ Ղուկասյան իրավաբանական գիտությունների թեկնածու

Աշխեն Սողոմոնյան իրավաբանական գիտությունների թեկնածու

Ռուբինա Պետրոսյան իրավաբանական գիտությունների թեկնածու

Կարեն Հակոբյան իրավաբանական գիտությունների թեկնածու

Տիգրան Նաղդալյան իրավաբանական գիտությունների թեկնածու

Ռոզա Աբաջյան իրավաբանական գիտությունների թեկնածու

Գևորգ Վիրաբյան իրավաբանական գիտությունների թեկնածու

Աշոտ Պետրոսյան ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի արհբյուրոյի նախագահ

Գոհար Ավագյան ասպիրանտ, գիտական խորհրդի անդամ

Դավիթ Թովմասյան ասպիրանտ, գիտական խորհրդի անդամ

Էլիդա Գրիգորյան ուսանող, գիտական խորհրդի անդամ

Մանե Խաչատրյան ուսանող, գիտական խորհրդի անդամ

Մարիամ Նիկոյան ուսանող, գիտական խորհրդի անդամ

Մարիա Հովհաննիսյան ուսանող, գիտական խորհրդի անդամ

Լիաննա Սերոպյան ուսանող, գիտական խորհրդի անդամ

Թամարա Ղազարյան ուսանող, գիտական խորհրդի անդամ»։