Այսօր՝ 05 դեկտեմբերի 2023թ., 00:00
Արեն Մկրտչյանը լպստեց նրանց, ում մի կտոր բուխանկան էր հետաքրքիր ու դարձավ պատգամավոր. ալավերդցի «Չափերդ ճանաչիր, կսատկացնեմ, այ սրիկա». Ալավերդու համայնքապետն ու Արեն Մկրտչյանը վիճեցին Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օր Ընդդիմադիր դաշտի համախմբման միջոցով հնարավոր կլինի ստեղծել համազգային շարժում․ ԱԺՄ նիստ է եղել Իսրայելը հայտնել է Լիբանանի տարածքից արձակված արկերի մասին․ կան վիրավորներ Օքսֆորդի բառարանը հայտնել է 2023 թվականի բառը Այդպես էլ չլրջացան ոչ Նիկոլը, ոչ էլ՝ իր խմբակը․ մուտիլովշիկների մակարդակից այդպես էլ չաճեցին սրանք Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մոտ 1 միլիարդ դրամով վաճառել է իր բաժնետոմսերը․ Սպիտակ տունը հայտնել է Ուկրաինային օգնելու համար միջոցների սպառման մասին Ֆրանսիան առաջարկել է ուսումնասիրել ՀՀ-ին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը Ջուղայի ոչնչացված խաչքարերի մեծ մասն արվեստի գլուխգործոցներ էին, որը ռասիզմի հիմքով վանդալիզմ է Բռնցքամարտիկ Տիգրան Հովսեփյանը՝ աշխարհի չեմպիոն Արգիշտի Հակոբյանը՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը Բաքվում է Միքայել Արզումանյանը «մեղավոր» է իշխանության սպասելիքները չարդարացնելու` ցուցմունք չտալու համար Զոհ ունենք․ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Հայաստանի տարբեր ենթակառուցվածքների զարգացման հավակնոտ փաթեթ է մշակվում. Ֆրանսիայի դեսպան ԿԸՀ-ն արտահերթ նիստում ՔՊ պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել «Դիլիջան» ազգային պարկի տարածքի հրդեհը դեռ մարված չէ Տարադրամի փոխարժեքը՝ այսօր Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ից երաշխիքներ է ստացել իր ֆինանսական միջոցների ապասառեցման վերաբերյալ Հռոմի պապի առողջական վիճակը լավանում է, բայց նա կիրակնօրյա ուղերձը կկարդա փակ սենյակից Գերմանիայի ֆուտբոլի Մ17 հավաքականը՝ աշխարհի չեմպիոն Բեթղեհեմում տոնական եղևնի չի տեղադրվի Հանկարծամահ է եղել Փաստաբանների պալատի անդամ Արթուր Սեփոյանը Իսրայելը պետք է երկար ժամանակ կռվի ՀԱՄԱՍ-ի դեմ՝ այն ոչնչացնելու համար․ Մակրոն Օսիմհենին վաճառելու տարբերակը կդիտարկենք 2024 թվականին․ «Նապոլի»-ի նախագահ ԱՄՆ-ն Գազայի սահմանների փոփոխություն կամ պաղեստինցիների տեղահանում թույլ չի տա. ԱՄՆ փոխնախագահ Լուկաշենկոն մեկնել է Չինաստան՝ Սիի հետ բանակցելու Ռեալի գործերը լավ են ընթանում․ Անչելոտի Պայթյուն՝ Ֆիլիպիններում կաթոլիկ պատարագի ժամանակ. կան զոհեր և վիրավորներ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ ազատ է արձակվել պատանդ պահվող բոլոր կանանց ու երեխաներին Փարիզում տղամարդը, բղավելով «Ալլահ աքբար», դանակով հարձակվել է անցորդների վրա. կա զոհ Թրամփը հայտարարել է, որ իր մասնակցությունը նախագահական ընտրություններին «խաչակրաց արշավանք» է Բայդենի դեմ Բոլորը խոստովանեցին, որ «Զանգեզուրի միջանցք» գաղափարը չի իրականանա․ Բաքվում Իրանի դեսպան ԱՄՆ-ն «Չինաստանին զսպելու համար» 2024-ին միջին հեռահարության հրթիռներ կտեղակայի Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Ուկրաինան «կրիտիկական իրավիճակում» է. պետք է պատրաստվենք վատ նորություններին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ի՞նչ է արվելու տնտեսական կոլապսը կանխելու համար, եթե Լարսի ճանապարհը չբացվի․ Գարիկ Քեռյան Արցախը հայաթափվել է, բայց Երեւանն ավելի շատ անհանգիստ է կարմիր գծերի թանկացումից․ Շարմազանով Նեթանյահուն «Մոսադի» ներկայացուցիչներին կարգադրել է հեռանալ Կատարի բանակցություններից Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 15,000-ը Հայտնի է դարձել առավելագույն գումարը, որը կարող է ստանալ Եվրո-2024-ի հաղթողը Գազայից Եգիպտոս է տեղափոխվել ավելի քան 70 վիրավոր և քաղցկեղով հիվանդ Հռոմի պապն առաջարկել է ռազմական ծախսերը ուղղել սովի դեմ պայքարի հիմնադրամին Մեսսին խոսել է առաջիկա ԱԱ-ին մասնակցելու հավանականության մասին Լիտվան ԱՄՆ-ից մարտական անօդաչու թռչող սարքեր կստանա 2024 թվականին Իրանը ծովային ականներ հայտնաբերող և վնասազերծող ստորջրյա դրոն է ներկայացրել ԱՄՆ-ն Թուրքիային F-16 կործանիչներ չի մատակարարում՝ չնայած վճարմանը. Էրդողան Եվրահանձնակատարը կանխատեսում է, որ Ուկրաինան պատրաստ կլինի դեկտեմբերին ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններին Էրդողանը հայտարարել է, որ երբեք ՀԱՄԱՍ-ը չի ճանաչի որպես ահաբեկչական կազմակերպություն Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Իսրայելի թիմին Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ քայլեր կձեռնարկի ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների Օրվա իշխանությունը ոչ մի կապ չունի ժողովրդավարության հետ․ Իշխան Սաղաթելյան «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ․ Sputnik Արմենիա Ռիսկային ներդրում. ինչպե՞ս է «Սիթի բայք»-ը ներգրավել տասնյակ հազարավոր քաղաքացիների, և ովքե՞ր են ծրագրի հետևում․ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունը ավարտական փուլում է. փաստաբան ԱԽ քարտուղարը սխալվում է․ Հայաստանի ու Ադրբեջանի նախկին էքսկլավների տարածքները «գրեթե հավասար» չեն․ Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից․ Մեր ազգի դժբախտությունների պատճառը եղել է Մայր Եկեղեցուց հեռանալը․ Վեհափառ Հայրապետ Մադրիդում ուղղաթիռն ընկել է ճանապարհի վրա Տիգրիս և Եփրատ գետերը ցամաքելու վտանգի տակ են. Իրաքի նախագահը հայտարարել է երկրում ջրի ճգնաժամի մասին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոցը փոխվեց, սակայն նրա նկատմամբ իշխանության հետապնդումները շարունակվում են․ Տիգրան Աբրահամյան Լեոն Հարթը երկրորդն է դասակարգման աղյուսակում. WBA Սուրեն Պապիկյանը ՏԻՄ-երում ճնումներ է գործադրում՝ օգտագործելով բանակի ռեսուրսները. Լևոն Զուրաբյան Չիլիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Անտեսեցի նրան խաղադաշտում, քանի որ վրդովված էի և կարծում էի՝ նրա հայտարարությունը տեղին չէ․ Մեսսին՝ Լևանդովսկու մասին Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն այցելել է Հայաստանի հետ սահմանին մոտ գտնվող զորամասեր Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ՀՀ իշխանությունները տեր չեն կանգնում Ադրբեջանում պահվող Արցախի նախկին ղեկավարներին և Ռուբեն Վարդանյանին. Լևոն Զուրաբյան Հայաստանի հավաքականի 9 բռնցքամարտիկ աշխարհի առաջնության եզրափակիչում են Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններից մեկում հրդեհի հետևանքով քիմիական նյութերով բալոններ են պայթել Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի 1-ի համեմատ ցածր է մնում 13 սանտիմետրով Լոռու մարզում բախվել են Lexus-ն ու Volkswagen-ը․ Lexus-ը հաշվառված է Սպիտակի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է քաղաքապետին. կան վիրավորներ. Գազան կրկին դարձել է երեխաների համար ամենավտանգավոր վայրը․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Ուրախ եմ, որ կմնամ Բավարիայում ևս մեկ տարի․ Նոյեր Գազայի հատվածում հրադադարից հետո զոհվել է առնվազն 178 մարդ Իսրայելն արգելել է հումանիտար օգնության մատակարարումը Գազա «Ռաֆահ» անցակետով Նիկոլ Փաշինյանին ևս մեկ լիազորություն կտրվի. նոր որոշում. Դնեպրում պայթյուններ են որոտացել․ Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել Ինչ հարցեր են քննարկել ՔՊ-ականները Փաշինյանի հետ.
Հարցում

Կոչ ենք ուղղում մեր երկրի իշխանություններին, ազգային կառույցներին, քաղաքական գործիչներին՝ արցախահայությանը նոր պատուհասներից փրկելու համար. Գարեգին Բ

Կոչ ենք ուղղում մեր երկրի իշխանություններին, ազգային կառույցներին, քաղաքական, հասարակական գործիչներին՝ ամեն ջանք ներդնելու արցախահայությանը նոր պատուհասներից փրկելու համար։

Ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձում․

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Այսօր համախմբվել ենք սրբազան այս կամարների ներքո միասնական աղոթք մատուցելու առ Աստված Հայաստան և Արցախ նվիրական մեր հայրենիքի խաղաղության և մեր ժողովրդի անվտանգ կյանքի համար:

Հայոց անկախ պետականության վերակերտման երեսուներկուերորդ տարեդարձը դիմավորում ենք մեծ տագնապների ու անհանգստությունների և նոր կորուստների ցավի մեջ։ Մեր մտքերն ուղղված են հայրենի Արցախ աշխարհին, որտեղ տևական ահաբեկումներից, բռնաճնշումներից և ավելի քան ինը ամիսների ամբողջական շրջափակումից հետո Ադրբեջանը ռազմական լայնածավալ գործողություններ վերսկսեց՝ շարունակելով ցեղասպան իր քաղաքականությունը արյունալի ոճրագործություններով:

Մեր ժողովուրդը Արցախում այսօր կանգնած է գոյաբանական սոսկալի սպառնալիքների առջև: Հարյուր տարի անց քաղաքակիրթ աշխարհի հայացքի ներքո մեր ժողովուրդը վերստին ճաշակում է դառնությունը ցեղասպանության։ Վերստին ազատ ու անկախ կյանքի ու ազգային պատկանելիության համար հայը վճարում է իր կյանքով ու իր արյամբ։

Մենք հրաժարվում ենք հավատալ, որ քսանմեկերորդ դարի աշխարհում շարունակում է գործել ուժի իրավունքը, հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել կանխելու համար եղեռնագործությունը Արցախում: Մեր կոչն ենք ուղղում միջազգային կառույցներին, բարեկամ պետությունների ղեկավարներին՝ անհետաձգելի և առավել ազդու միջոցներ գործադրելու Ադրբեջանի ցեղասպան գործողությունները կասեցնելու համար: Կոչ ենք ուղղում մեր երկրի իշխանություններին, ազգային կառույցներին, քաղաքական, հասարակական գործիչներին՝ ամեն ջանք ներդնելու արցախահայությանը նոր պատուհասներից փրկելու համար։ Ազգային մեր կյանքում երկպառակությունը, կործանարար անտարբերությունը, քաղաքական ներհակությունները, հասարակական բևեռացվածության պատճառով համախմբվելու անկարողությունը նորանոր հարվածներ պիտի հասցնեն մեր ազգին և հայրենի պետականությանը։ Մեզ պետք է միաբանություն՝ փորձությունները հաղթահարելու և վերհառնելու համար, անդավաճան հայրենանվիրում՝ պետության անվտանգությունն ապահովելու և հզորանալու համար, պատասխանատվություն ու բարձր գիտակցություն՝ համազգային ու պետական մեր շահերի պաշտպանության և նվիրական իղձերի իրականացման համար։

Արցախի հավատավոր սիրելի զավակներ, Հայրական Մեր օրհնությունն ու աղոթքն ենք բերում ձեզ և Մեր զորակցությունը հայտնում Արցախի իշխանություններին։ Ծանր պատասխանատվության առջև եք կանգնած և, ցավոք, միայնակ եք կրում ձեր տառապանաց խաչը։ Մեր ցավն ու վիշտն ընդհանուր է, մեր կորուստների և հայրենի երկրին հասցված դաժան հարվածների դառնությունն ու տխրությունը ամենքիս սրտերում են։ Վճռական այս պահին թող Աստված ապավեն լինի, մխիթարի ու գոտեպնդի ձեզ՝ դիմակայելու նեղություններին ու դժվարություններին, և Տիրոջ ողորմությամբ ձեր և ձեր զավակների կյանքի ընթացքը լինի անվտանգ ու ապահով։ Այս ծանր իրավիճակում, մեր պատմության փոթորկահույզ ժամանակները հաղթահարած մեր նախնյաց օրինակով, հույսով և հավատով զինվենք ու զորանանք՝ ըստ սաղմոսերգուի խոսքի. «Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի դու, Տեր, ինձ հետ ես» (Սաղմ. 22.5)։

Սիրելի ժողովուրդ ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս, միասնաբար աղոթք բարձրացնենք առ Երկնավոր Տերը՝ հայցելով, որ Բարձրյալն Աստված խաղաղության Իր շնորհները հեղի հայոց աշխարհին, ամուր ու հաստատուն պահի հայոց պետականությունը և ազգասիրության ու հայրենասիրության մեջ՝ վճռական ու անսասան մեր ժողովրդին:

Տիրոջ սերը, շնորհը և խաղաղությունը թող լինեն մեզ հետ այժմ և միշտ. Ամեն»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan