Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել Կանդելակիին

Ռուսաստանցի հեռուստահաղորդավարուհի, «Գազպրոմ» մեդիա հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Թինա Կանդելակին պարգևատրվել է Բարեկամության շքանշանով։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Կանդելակին շքանշանով պարգևատրվել է «ԶԼՄ-ի զարգացմանն ուղղված ծառայությունների և երկար տարիների բարեխիղճ աշխատանքի համար»։