Այսօր՝ 22 սեպտեմբերի 2023թ., 00:00
Թուրքիայի ՊՆ պաշտոնյան հավաստիացրել է, թե «Թուրքիան ուղիղ չի մասնակցել Ղարաբաղի դեմ ռազմական գործողությանը»․ Reuters Ադրբեջանի գլխավոր դատախազությունն անդրադարձել է ռուս խաղաղապահների մեքենայի վրա բացված կրակահերթին Վաղը առավոտյան 7:30-ից սկսում ենք գործողությունները. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները փակել են մի շարք փողոցներ Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան և Վազգեն Մանուկյան. այսօր ներկայացվել է ազգային կոմիտեի կազմը ԵՄ-ն միջոցներ կկիրառի Բաքվի դեմ ԼՂ-ում իրավիճակի սրման դեպքում․ Բորել Ադրբեջшնցիները երեկվանից դիրքավորվել են Ստեփանակերտի անմիջապես մատույցներում. Տիգրան Աբրահամյան Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. Քիմ Քարդաշյանը կոչ է արել ԱՄՆ կառավարությանն ու միջազգային հանրությանը՝ կանխել ցեղասպանությունը ԼՂ-ում ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը․ Բլինքեն Коммерсантъ-ը ֆոտոշարքով անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ հարձակմանն ու երևանյան ցույցերին Ներկայում Լեռնային Ղարաբաղի պատկանելության հիմնական հարցը լուծված է. այն լուծել է Հայաստանը. Պեսկով Արցախում առկա հեռախոսակապի խնդիրը պայմանավորված է ոչ բավարար քանակի կայանների աշխատանքով. «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ «Դուրս արի' փողոց». Գեղամ Մանուկյանի կոչը՝ հիվանդանոցից Ըմբշամարտի ԱԱ․ Մալխաս Ամոյանը քառորդ եզրափակչում է Պետք է արագ իրագործել այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան լուծել առաջնային խնդիրները. պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել. Շտաբ Նիկոլ Փաշինյանը արցախահայության ցեղասպանության հանցակիցն է․ ՀՅԴ Պեսկովն ասել է՝ արդյոք Ռուսաստանը կարո՞ղ է ընդունել տարհանված արցախցիներին Արցախից մանրամասներ են հայտնում Եվլախում կայացած հանդիպման մասին Ոստիկաններն ուժ կիրառեցին ցուցարարների նկատմամբ Ստեփանակերտի փողոցները լցված են տեղահանված քաղաքացիներով, որոնք քաղցած են, վախեցած և անորոշության մեջ. ԱՀ ՄԻՊ Բաքվի հայտարարությունը` Եվլախում կայացած հանդիպման արդյունքներով Ռուս խաղաղապահները շուրջ 5 հազար արցախցու են տարհանել․ ՌԴ ՊՆ Արցախում հավաքագրվում են տվյալներ՝ զոհված և ճակատագիրն անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ Ինտերը վերջին րոպեներին խուսափեց պարտությունից Պետք է ապահովվեն ԼՂ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը. լիահույս ենք, որ այսուհետ տարածաշրջանում որևէ պատերազմի ականատես չենք լինի. Իրանի ԱԳՆ Պուտինն Ալիևի հետ զրույցում ընդգծել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը. Կրեմլ Հայտարարում ենք զանգվածային հացադուլ և պահանջում համախմբում՝ կաթողիկոսից մինչև մարզիկներ. Սուրեն Պետրոսյան Եվլախում հանդիպումից հետո Արցախի ներկայացուցիչն ասել է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա. ՌԻԱ «Նովոստի» Արցախում ռուս խաղաղապահների զոհվելու գործով առաջին կասկածյալները բերման են ենթարկվել. ռուսական ԶԼՄ-ներ Հայաստանի հավաքականը 91-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Եթե գնալու եք պետական կոմիտե ստեղծելու ճանապարհով՝ հրավիրեք ավագանու անցողիկ շեմը հաղթահարած ուժերին ևս, մի՛ նայեք տարակարծություններին․ Վարդան Օսկանյան ՀՀ-ն այսօր ինքնիշխան չէ, և Փաշինյանի իշխանության հետագա գոյության դեպքում նաև դադարելու է անգամ ֆորմալ իմաստով պետություն լինել․ Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից Կոչ ենք ուղղում մեր երկրի իշխանություններին, ազգային կառույցներին, քաղաքական գործիչներին՝ արցախահայությանը նոր պատուհասներից փրկելու համար. Գարեգին Բ Ուժ և տոկունություն հայ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Խաղաղության պայմանագրի նախագիծը փոխանցվել է Երևանին. Ղարաբաղի հայերի հետ առանձին պայմանագիր կնքելու կարիք չկա. Ալիևի ներկայացուցիչ Արցախի պատվիրակությունը վերադառնում է Ստեփանակերտ. բանակցություններից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ Լարված իրավիճակ՝ Խանջյան փողոցում, ցուցարարները կոտրեցին մեքենայի դիմապակին Թուրքիայի պաշտպանության նախարարը շնորհավորել է Հասանովին Հայտնի է՝ ովքեր են Եվլախում բանակցություններին ներկայացնում Արցախն ու Ադրբեջանը Իրանը չեղարկել է դեպի Հայաստան և Ադրբեջան թռիչքների արգելքը Ստեփանակերտի առավոտը՝ չկա էլեկտրականություն. արցախցի լրագրող Տղամարդը հայտնել է, որ ոստիկանության Հրազդանի բաժնում իրեն ծեծի են ենթարկել․ Իմ տեղեկություններով՝ Եվլախի հանդիպումը մեկ ֆորմատով նախատեսված չէ, մի քանի հարթություններով է ընթանալու․ Տիգրան Աբրահամյան Ստեփանակերտում կրկին կրшկոցներ են լսվել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն անընդունելի է. Ռաիսի ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի Իսրայել-Հայաստան հանդիպումը հետաձգվել է «Հավերժ փա՜ռք և խոնարհում․ Պայքա՜ր ի հարգանս հերոսների գործի և հիշատակի». Սերժ Սարգսյանի անունից Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել Արցախում էլեկտրահամակարգը սնուցող մի շարք ենթակայաններ գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ ԵՄ դիտորդական առաքելությունն ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանային շրջաններում և Սոթք գյուղի մերձակայքում Ադրբեջանը ցուցակ է ներկայացրել, հավանաբար ես էլ կարող եմ ցուցակում լինել. Սեյրան Օհանյան Ադրբեջшնցիները կրшկում են Ստեփանակերտի հարակից տարածքներից. Շտաբ ԼՂ կարգավորման ճակատագրի վրա արմատապես ազդեց Երևանի կողմից 2022-ին և 2023-ին ԵՄ-ի գագաթնաժողովներում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելը. ՌԴ ԱԳՆ Կարմիր Խաչը կոչ է անում ԼՂ-ում հարգել քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքը Կարեն Խաչանովն արձագանքել է Արցախում ստեղծված իրավիճակին Ռուսներն ուզում էին երեխաներին հանել Լաչինի միջանցքով, բայց նրանց մեքենաների վրա կրшկեցին․ Մեծ Շեն գյուղի բուժքույր Սա ցեղասպանություն է. Մխիթարյանը դիմել է երկրպագուներին, մարզաշխարհին և ԶԼՄ-ներին Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը վիրավոր է «Հակաահաբեկչական միջոցառումները» կշարունակվեն մինչև հայկական ուժերի ամբողջական հանձնվելը. Ադրբեջանի ՊՆ Խաղաղապահներն ավելի քան 2000 մարդու են տարհանել Լեռնային Ղարաբաղի ամենավտանգավոր շրջաններից Կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով 33 տուժած, անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո, ապաքինմամբ դուրս է գրվել. ՀՀ ԱՆ Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու խնդիր. Շտաբ Կրկին հորդորում ենք Ստեփանակերտի բնակչությանը չտրվել խուճապային տրամադրությունների. Ստեփանակերտի քաղաքապետարան Այս պահի դրությամբ կան 32 զոհ, 200-ից ավելի վիրավոր. ՀՀ ՄԻՊ Կոչ եմ անում դադարեցնել ռшզմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և խաղաղ լուծումներ փնտրել ի շահ ժողովրդի. Հռոմի պապ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը․ ԱՀ նախագահ Իմ վերջին հեռախոսազրույցը Պուտինի հետ եղել է 2021 թվականի ապրիլին. Ռոբերտ Քոչարյանը հերքել է նոր հեռախոսազրույցի մասին լուրերը Արցախի ՊԲ-ն զինաթափվում է, վաղը Եվլախում կհանդիպեն Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչները. Շտաբ Շատ կարևոր է, որ Հայաստանը հնարավորինս շուտ ճանաչի Արցախի անկախությունը. Հրանտ Մելիք-Շահնազարյանը Կարծում էինք` միայն Ասկերանի ուղղությունից են կրшկոցները, սակայն ձայնով հասկանում եմ, որ նաև Շուշիի կողմից են կրшկում. Մետաքսե Հակոբյան Կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ հանցավոր կեցվածքը․ Արցախի արտգործնախարար «Առաջնագծի միջդիրքային հատվածում ինտենսիվ մшրտեր են». Տիգրան Աբրահամյանը՝ դիրքերում տիրող իրավիճակի մասին ՀՀ-ն պետք է տեր կանգնի Արցախին, չեք լռեցնի մեզ․ բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի դիմաց Ռուս խաղաղապահներն իրավունք չունեն զենք օգտագործել, քանի դեռ իրենց վտանգ չի սպառնում. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Ադրբեջանը ձեռնարկում է նաև դիրքային առաջխաղացման փորձեր, ԱՀ ՊԲ-ն պաշտպանվում է «Տուժшծների մեջ կան կանայք, տարեցներ և երեխաներ». Արցախի տեղեկատվական շտաբի Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Հանրապետության հրապարակի հարակից փողոցները Արցախը դիմել է Ադրբեջանին՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով նստել բանակցությունների սեղանի շուրջ Ոչ մի պատրվակ չի կարող արդարացնել Ադրբեջանի գործողությունը. Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել Ասկերանից վիրшվոր երեխաներ են տեղափոխվել Ստեփանակերտ
Հարցում

Ազատ գյուղում զոհված 15 զինծառայողների ծնողները հանդիպել են Ցուցուլյանին. պայմանավորվածություն է ձեռք բերվել. Նորիկյան

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին, պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին դեպքի վայրում կատարել որոշ ուսումանասիրություններ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հրդեհի հետևանքով մահացած զինվորների ծնողների լիազոր ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը:

«Հարգելի՛ բարեկամներ

Հայտնում եմ Ձեզ, որ այսօր ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին։

Հանդիպմանը մասնակցել են Փրկարար ծառայության բարձրաստիճան սպաներ, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, գնդապետ Արսեն Սարոյանը, ով դեպքի հաջորդ օրը՝ ս.թ. հունվարի 20-ին, Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Հանրային քննարկում» հաղորդման ժամանակ տառացիորեն հայտնել էր, որ զոհված 15 զինծառայողներից 14-ը ծխահարվել են, ներսում եղել է 21 հոգի, նրանցից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին պառկած։

Զոհված զինծառայողների ծնողները բազմաթիվ հարցեր են բարձրացրել։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին դեպքի վայրում կատարել որոշ ուսումանասիրություններ։

Առաջիկա օրերի ընթացքում այս գործի վերաբերյալ հանդես կգամ առավել ծավալուն տեղեկատվությամբ․․․»,- գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրել էր պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը եւս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի հինգ սպա։ Նրանցից երկուսը՝ թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյան եւ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության եւ փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը կալանավորված են։ Նրանք մեղադրվում են զինվորական պաշտոնեական անփութություն կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նույն հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաեւ վաշտի հրամանատար Գ․Մ․-ի նկատմամբ։ Որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։ Զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ եւս հարուցել է հանրային քրեական հետապնդում։

Առանցքային մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը, որին է մեղսագրվում վառարանը բենզինով վառելու արարքը, որն առաջացրել է 15 զինծառայողների մահը, դուրս է գրվել հիվանդանոցից եւ կալանավորվել։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ): Նա, թեեւ իր հարցաքննության ընթացքում վերաբերմունք չի հայտնել իրեն առաջադրված մեղադրանքին, սակայն հաստատել է, որ բենզինը վառարանի մեջ լցրել է, սակայն ոչ թե հինգլիտրանոց տարրայով, ինչպես հաղորդում է նախաքննական մարմինը, այլ սուրճի բաժակով։ Կապիտանը Հակոբյանն ասել է, որ կացարան այցելել է շատ քիչ եւ այդ օրն էլ այդտեղ էլ ընկերոջ խնդրանքով։ Նա նաեւ նշել է, որ փորձել է զինծառայողներին արթնացնել, գոռացել է, սակայն կրակի՝ նախասրահից ննջասենյակ հասնելու 20 րոպեների ընթացքում 15 զինծառայողներն այդպես էլ չեն արձագանքել։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan