Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը հայտարարել է, որ ցնցված է Կախովսկայա ՀԷԿ-ի դեմ աննախադեպ գրոհից
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Թվիթերի իր էջում գրել է, որ ցնցված է Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի դեմ աննախադեպ գրոհից։
«Ցնցված եմ Կախովսկայա ՀԷԿ-ի դեմ աննախադեպ գրոհից»,- գրել է նա։
Միշելը նշել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքի ոչնչացումը «որակվում է որպես ռազմական հանցագործություն» եւ ավելացրել է, որ Եվրամիությունը մտադիր է «Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել»։
Նա նաեւ տեղեկացրել է, որ ՀԷԿ-ի փլուզման հարցը կբարձրացվի Եվրոպական խորհրդի նիստում հունիսին։ Բացի այդ, նրա խոսքով, ԵՄ-ն կառաջարկի լրացուցիչ օգնություն Ուկրաինայի հեղեղված շրջաններին։