Այսօր՝ 04 հոկտեմբերի 2023թ., 00:00
Լեռնային Ղարաբաղի բնակչության մի մասը մտածում է վերադառնալ. Զախարովա ԿԽՄԿ-ն չի մեկնաբանում Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված Արցախի նախկին նախագահներին այցելելու հարցը Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ Բոլորի համար ակնհայտ է, որ Ռուսաստանը դшվաճանել է հայ ժողովրդին. Միշել Ողջունում եմ Հռոմի կանոնադրությունը վավերացնելու՝ Հայաստանի խորհրդարանի որոշումը. Ֆրանսիայի ԱԳ նախարար «Հայ ազգը կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուր Ո՞վ կլինի փոխքաղաքապետ Մե՞նք ենք բանակցությունները սկսել «սեփական կետից» ԼՂ-ում սեպտեմբերի 19-ին զոհված ադրբեջանցիների թիվը հասել է 203-ի Արցախը տալուց հետո ադրբեջանական զորքի համար հարթ ճանապարհ ենք բացել դեպի Երևան Կութի դիրքերում թծնամու կրակոցից զոհված 21-ամյա Արամը տան միակ տղան էր Հայերը եղբայրական ժողովուրդ են, բայց Մոսկվան հարցեր ունի այս երկրի ղեկավարության հետ. Պեսկով «Պետք է միշտ հիշել պարոն Փաշինյանի որոշումը, որով նա ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում». Դմիտրի Պեսկով Թուրքիան պահանջում է դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը Միացյալ Նահանգները չեն շտապում Արցախի հետ կատարվածն «էթնիկ զտում» բնորոշել, ԱՄՆ-ին ապացույցներ են պետք Երևանը պատերազմ հայտարարեց Մոսկվային․ Փաշինյանի թուրքական ծրագիրը. Անդրանիկ Թևանյան Մոսկվան հարցեր ունի պաշտոնական Երևանին՝ «ոչ կոռեկտ որոշման» հետ կապված Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են Արցախի նախկին ու ներկա ղեկավարների ձերբակալվելու մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին Արայիկ Հարությունյանը շրջում է ծառայողական ավտոմեքենայով, որի վրա ոչ թե կառավարական համարանիշներ են, այլ օպերատիվ. Ազգային ժողովում Հայաստան-Հունգարիա բարեկամական խումբ է ստեղծվել. ովքեր են անդամները. Ձեր Արայիկ Հարությունյանը քանի՞ անգամ է ուզել փախչել․ Արծվիկ Մինասյանն՝ իշխանական պատգամավորներին Հռոմի ստատուտի վավերացման հարցի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները դուրս եկան նիստերի դահլիճից Հռոմի ստատուտն ու դրա հետևանքները. Սա պարտադրված փաստաթուղթ է՝ փաստացի իրավիճակով պայմանավորված, հետագայում այն խաղարկելու ենք․ սահմանադրագետը՝ Արցախի նախագահի ստորագրած հրամանագրի մասին․ Ինչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը. ՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է․ Հայկ Մամիջանյան Մոտ 60 բեռնատար կանգնած է Լարսում․ ռուսները չեն թողնում մտնել Ռուսաստան․ ԼՂ-ն Ադրբեջшնի մաս դարձնելու որոշումը կայացվել է Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ․ Պուտինը նրան չի ստիպել Ղարաբաղը հանձնել Ադրբեջшնին. Լավրով Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ Բայրամով Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ տեղահանվածներին օգնելու հարցում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն Ակնհայտ է՝ ով է մեղավորը, մեղավորը ՀՀ կառավարությունն է. Գեղամ Նազարյան Արցախից բռնի տեղահանված ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել ՀՀ բուհերում «Ձեռքերը քիչ էին». Արցախցի բժիշկները վերջիններից են լքել Ստեփանակերտը Մատուցողների վեճն ավարտվել էր դանակահարությամբ Ադրբեջանը ներկայացրել է արցախցիների վերաինտեգրման ծրագիրը․ ինչ են առաջարկում Երեխաները շատ վախեցան, հազիվ երկու ձեռք շոր ենք վերցրել. արցախցի Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ. ՊՆ Արցախից բռնի տեղահանված 100 520 մարդ ժամանել է Հայաստան Բաքուն իր դերում. «Հայերին արտաքսելու խոսակցությունները խաթարում են խաղաղության համաձայնագրի կնքման հավանականությունը» Ընդդիմության արձագանքը Վարդան Ղուկասյանի հայտարարությանը Արցախի նախկին նախագահները Երեւան չեն տեղափոխվել. Aravot.am Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի այցը Արցախի հանձնումը Նիկոլ Փաշինյանն է ստորագրել. Մովսես Հակոբյանը՝ Արցախի կորստի մասին Ռուբեն Վարդանյանի 4 զավակները համաշխարհային առաջնորդներին կոչ են անում աջակցել հոր ազատ արձակմանը Կոլոնան կհաստատի Փարիզի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Հայաստանից հրաժարվելը խայտառակություն կլիներ Ֆրանսիայի եւ ամոթալի՝ Եվրոպայի համար. Ֆրանսուա Օլանդ Արցախցիներին սպանեց նաեւ իսրայելյան զենքը Ադրբեջանը գրանցում է Արցախում մնացածներին Մեդվեդեւն ասել է, որ Ռուսաստանը նոր տարածքներ է գրավելու Հայերի ցեղասպանությունն իրականացնելուց հետո Բաքվում միջազգային համաժողով է կազմակերպել Ցրտում է նաեւ եղանակը Համազգային աղոթք Ադրբեջանը Արայիկ Հարությունյանին եւ մյուսներին կոչ է արել հանձնվել Արցախից արդեն տեղահանվել է հարյուր հազար մարդ Ռուսաստանցի որոշ քաղաքագետներ մոլորեցնում են հայերին Ադրբեջանն ու Ռուսաստանը կատակում են, ծաղրելով հայերին ու աշխարհին Սահակաշվիլին վստահ է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում աջակցություն չունի Կորոնավիրուսի ֆանատները չեն հանգստանում. նրանք նոր շտամ են հորինել՝ պիրոլա Արցախում շարունակվում են որոնողական աշխատանքները Իրանի համար կարմիր գիծ են աշխարհաքաղաքական փոփոխությունները տարածաշրջանում. Վելայաթի Դավիթ Բաբայանի դեմ քսանից ավելի մեղադրանք է ներկայացվել Կա՛նք: Պիտի լինե՛նք: Ու դեռ - շատանա՜նք Hyundai-ն և Kia-ն ԱՄՆ-ից հետ են կանչում մոտ 3,4 միլիոն ավտոմեքենա՝ շարժիչի խցիկում բռնկվելու վտանգի պատճառով Գիտնականները նմանություններ են հայտնաբերել դինոզավրերի և ժամանակակից թռչունների փետուրների միջև Այրվածքաբանության ազգային կենտրոնում Արցախում բենզալցակայանի պայթյունից տուժածներ են մահացել․ տնօրեն Հարությունագոմերի մեկ շաբաթ անհետ կորած 6 բնակիչներին գտել են Ասկերանի Խաչեն գյուղի տարածում եւ տեղափոխել Ստեփանակերտ Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ է կորել և տարեց տղամարդ. աղջիկն ունի ձեռքի և աչքի խնդիր Կողմերն իրենք պետք է ինչ-որ կարգավորման գան. Միլլերը՝ ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների մասին Ադրբեջանը պահանջել է իմ ժամանումը Բաքու. որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի. Դավիթ Բաբայան Զանգեզուրի միջանցքի այլընտրանքի վերաբերյալ Էրդողանի վերջին հայտարարությունները երեսպաշտական են. Իրանցի փորձագետ Պաշտպանության համաշխարհային պատասխանատվության կենտրոն. ԼՂ-ում էթնիկ հայերի անվտանգության երաշխիքներ չկան Կիևը իր դաշնակիցներին առաջարկել է հարվածել ՌԴ-ի, Իրանի և Սիրիայի թիրախներին ԱՄՆ-ը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը Ժամը 08:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 65 036 անձ է ժամանել Հայաստան Ռուս խաղաղապահները ուղղաթիռով Արցախից Սիսիան են տեղափոխել պայթյունից տուժածների եւ այլ հիվանդների Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել Միլլեր. ԱՄՆ-ն առաջիկա օրերին գործընկերների հետ կհամակարգի Ղարաբաղում մոնիթորինգի առաքելությունը «Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. դաշինքի հայտարարությունը ՌԴ Դաշնային խորհուրդը հայտարարել է, որ չի կարող օգնել Ռուբեն Վարդանյանին
Հարցում

Խաբել են, թե հանդիպում չի կայանա․ Բացառիկ մանրամասներ` Մոլդովայում հայերի հետ Փաշինյանի հանդիպումից

Հունիսի 1-ին կառավարությունը հաղորդագրություն և տեսանյութ տարածեց, որ Քիշնև կատարած աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ականավոր հայ դիվանագետ, առևտրական գործիչ Մանուկ Բեյ Միրզոյանի պալատում: Ըստ հաղորդագրության, Նիկոլ Փաշինյանին համայնքի ներկայացուցիչները բազմաթիվ հարցեր են հղել, լուսանկարներում ու մեկ ժամ տևողությամբ տեսանյութում էլ էլ ծափահարություններ կային ուղղված Փաշինյանին։

Այնուհետև մամուլը գրեց, որ Փաշինյանի հրապարակած տեսանյութում առկա հարցուպատասխանը բեմադրված էր, մասնակիցների մեծամասնությունն էլ Մոլդովայից չէր։

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել։ Yerevan.Today-ը, տեղի ունեցածը պարզելու համար, կապ հաստատեց «Մոլդովայի Հանրապետությունում հայկական Սփյուռք»-ի նախագահ Վեներա Գասպարյանի հետ։ Նա պատմեց հետևյալը․

«Մայիսի 27-ին դեսպանատնից հայտնեցին, որ մայիսի 31-ին պետք է լինի հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ Ասացի, որ իմ անունը ևս ավելացնեն ցանկում։ Մայիսի 30-ին զանգահարում են ինձ և ասում, որ իմ անունը հանվում է մասնակիցների ցանկից։ Հարցնում եմ ինչպե՞ս, ես եմ համայնքը ղեկավարում, բա ո՞վ պետք է հանդիպի, եթե ոչ ես։ Ասացին, որ հրահանգը այդպիսին է։ Պնդեցի, որ որտեղ էլ լինի, մասնակցելու եմ։ Ավելի ուշ զանգահարեցին և ասացին, որ հանդիպումը տեղափոխվում է հունիսի 2, ժամը 10-ին, Մանուկ Բեյի թանգարանում։ Ուրախացա, մանավանդ որ այն հայկական թանգարանների շարքին է վերադարձվել իմ ջանքերի արդյունքում։

Հետո ինձ զանգահարեցին և տեղեկացրին, թե հանդիպում չի լինելու։ Ասացի՝ ինչպե՞ս, որ երկիր գնացել է, հանդիպել է տեղի հայ համայնքին, մեզանից ինչո՞ւ է փախչում։ Ասացին, թե դիվանագիտական հանդիպումներից հետո վերադառնում է Հայաստան։

Հունիսի 1-ին, արդեն, ինձ նկար են ուղարկում, թե այս մարդիկ ովքե՞ր են, կարծես համայնքից չեն, Փաշինյանին են հանդիպում Մանուկ Բեյի պալատում, ուղիղ եթերում։ Ճանաչեցի մի երկու հոգու։ Փաստորեն, ինձ խաբեցին, թե հանդիպում չի լինելու, իրենց հարմար մարդիկ գտան-բերեցին՝ մասովկա ապահովելու համար ու բեմադրեցին հանդիպում։ «Группа поддержки» էր բերել, որ ինչ խոսի՝ ծափ տան»։

Մեր հարցին, թե լինելով հայ համայնքի ղեկավար, այդ մարդկանց չի՞ ճանաչում, Վեներա Գասպարյանը պատասխանեց, որ համայնքից մասնակցում էր 6-7 հոգի։ Ասաց, որ Քիշնևում բնակվում է շուրջ 7 հազար հայ։ Ինքը հաճախ է կազմակերպում միջոցառումներ, ճանաչում է ազգակիցներին, համենայն դեպս՝ նրանց, ովքեր համայնքային ակտիվություն են ցուցաբերում։ Վեներա Գասպարյանը փոխանցեց, որ հանդիպման մասնակիցների մնացած մասը բերվել էին այլ երկրներից, մասնավորապես՝ Ուկրաինա, Մերձդնեստր և այլն։

Մեր հարցին, թե այդ դեպքում հնարավոր չէ՞ր 7 հազար հայերի շրջանակից մարդկանց գտնել, որոնք համաձայնվեն հանդիպել Փաշինյանին, հայ համայնքի ղեկավարը պատասխանեց․ «Համաձայնը ես էլ էի համաձայն, առաջինը ես էի պատրաստ, բայց դե լսեցիք, թե ինչ եղավ։ Խնդիրը համաձայնելու մեջ չէ, այլ՝ աջակիցների․ նրանք ուզում էին պեղել Փաշինյանին աջակիցների, մարդկանց, որոնց համար երևի մեկ է երկիրն ինչ վիճակում կլինի, որ 120 հազար գերի ընկածների մասին չխոսեն, հանձնվող Հայաստանի մասին հարց չտան։ Ինչի Մոլդովայի հայ համայնքը որ մասնակցեր, չէր խոսի՞ մեր հայրենիքի խնդիրներից»։

Մեր հարցին, թե՝ ինչո՞ւ էր ուզում հանդիպել Փաշինյանին, մանավանդ եթե չի աջակցում, Վեներա Գասպարյանը պատասխանեց․ «Ուզում էի հանդիպել ու հարցնել, թե էս ի՞նչ է անում, Արցախը իր հոր բոստանն է՞, որ ծախում է, ինչի՞ է հանձնում թուրքին։ Ի՞նչ բարոյական, իրավական, սահմանադրական իրավունք ունի, որ երկիրը, մեր հարստությունը հանձնի։ Կամ ի՞նչ անկլավի մասին է խոսքը․ խուսափում է հանրաքվե անել, որովհետև գիտի՝ ժողովուդրը դեմ է քվեարկելու։ Նա հերթով պլանավորած տանում է։ Մի խելագարի ձեռքը կրակ ենք ընկել, ու ամոթ մեր հայությանը, որ թողնում ենք հերթով մեզ տանի Ալիևի ու Էրդողանի մսաղաց»։

Վեներա Գասպարյանի խոսքով, թեև իրականում հայ համայնքի հետ Փաշինյանը չհանդիպեց, սակայն կարևորը՝ իմացավ, որ բոլորը իրեն դեմ են։ «Մենք շատ լավ ենք զգում, որ մեզանից վախեցավ ու փախավ»,- ասաց նա։

Նշենք, որ Վեներա Գասպարյանը նաև Մոլդովայի Հանրապետության կառավարությանը կից Ազգերի պալատի ղեկավար մարմնի անդամ է։ Այն ներառում է երկրում բնակվող 106 ազգություն։ Ղեկավար կազմը բաղկացած է 8 հոգուց։

Տիկին Վեներայի ջանքերի շնորհիվ հին հայկական եկեղեցին, որը շուրջ 70 տարի լեհերի ու գերմանացիների տիրապետության տակ էր, վերադարձել է հայկականին։ Նա կարողացել է նաև հիմնել «Արմենիա» հայկական մշակութային կենտրոն, կից՝ այգի, որը տեսարժան վայր է դարձել նաև զբոսաշրջիկների համար։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan