Գերմանիայում հրապարակն ուզում են կոչել երգչուհի Թինա Թրների անունով
Քյոլնի հրապարակներից մեկն ուզում են կոչել երգչուհի Թինա Թրների անունով։
Երգչուհին մի քանի տարի՝ 1980-ականների վերջին – 1990-ականների սկզբին, ապրել է Ռեյնում։ Նա այն ժամանակ սկսել էր հանդիպել գերմանացի պրոդյուսեր Էրվին Բախի հետ, որն ավելի ուշ դարձավ նրա ամուսինը։ «Միություն90/Կանաչներ» կուսակցությունում կարծում են, որ Թրների հիշատակը պետք է հավերժացնել։
Ինչպես տեղեկացրել են գերմանական լրատվամիջոցները, քաղաքի իշխանությունները հիշեցրել են, որ օրենքով մարդու մահվանից հետո պետք է անցնի մոտ երկու տարի, որպեսզի նրա պատվին կարելի լինի հրապարակ կոչել։