Այսօր՝ 03 հոկտեմբերի 2023թ., 00:00
Արցախից բռնի տեղահանված ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել ՀՀ բուհերում «Ձեռքերը քիչ էին». Արցախցի բժիշկները վերջիններից են լքել Ստեփանակերտը Մատուցողների վեճն ավարտվել էր դանակահարությամբ Ադրբեջանը ներկայացրել է արցախցիների վերաինտեգրման ծրագիրը․ ինչ են առաջարկում Երեխաները շատ վախեցան, հազիվ երկու ձեռք շոր ենք վերցրել. արցախցի Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ. ՊՆ Արցախից բռնի տեղահանված 100 520 մարդ ժամանել է Հայաստան Բաքուն իր դերում. «Հայերին արտաքսելու խոսակցությունները խաթարում են խաղաղության համաձայնագրի կնքման հավանականությունը» Ընդդիմության արձագանքը Վարդան Ղուկասյանի հայտարարությանը Արցախի նախկին նախագահները Երեւան չեն տեղափոխվել. Aravot.am Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի այցը Արցախի հանձնումը Նիկոլ Փաշինյանն է ստորագրել. Մովսես Հակոբյանը՝ Արցախի կորստի մասին Ռուբեն Վարդանյանի 4 զավակները համաշխարհային առաջնորդներին կոչ են անում աջակցել հոր ազատ արձակմանը Կոլոնան կհաստատի Փարիզի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Հայաստանից հրաժարվելը խայտառակություն կլիներ Ֆրանսիայի եւ ամոթալի՝ Եվրոպայի համար. Ֆրանսուա Օլանդ Արցախցիներին սպանեց նաեւ իսրայելյան զենքը Ադրբեջանը գրանցում է Արցախում մնացածներին Մեդվեդեւն ասել է, որ Ռուսաստանը նոր տարածքներ է գրավելու Հայերի ցեղասպանությունն իրականացնելուց հետո Բաքվում միջազգային համաժողով է կազմակերպել Ցրտում է նաեւ եղանակը Համազգային աղոթք Ադրբեջանը Արայիկ Հարությունյանին եւ մյուսներին կոչ է արել հանձնվել Արցախից արդեն տեղահանվել է հարյուր հազար մարդ Ռուսաստանցի որոշ քաղաքագետներ մոլորեցնում են հայերին Ադրբեջանն ու Ռուսաստանը կատակում են, ծաղրելով հայերին ու աշխարհին Սահակաշվիլին վստահ է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում աջակցություն չունի Կորոնավիրուսի ֆանատները չեն հանգստանում. նրանք նոր շտամ են հորինել՝ պիրոլա Արցախում շարունակվում են որոնողական աշխատանքները Իրանի համար կարմիր գիծ են աշխարհաքաղաքական փոփոխությունները տարածաշրջանում. Վելայաթի Դավիթ Բաբայանի դեմ քսանից ավելի մեղադրանք է ներկայացվել Կա՛նք: Պիտի լինե՛նք: Ու դեռ - շատանա՜նք Hyundai-ն և Kia-ն ԱՄՆ-ից հետ են կանչում մոտ 3,4 միլիոն ավտոմեքենա՝ շարժիչի խցիկում բռնկվելու վտանգի պատճառով Գիտնականները նմանություններ են հայտնաբերել դինոզավրերի և ժամանակակից թռչունների փետուրների միջև Այրվածքաբանության ազգային կենտրոնում Արցախում բենզալցակայանի պայթյունից տուժածներ են մահացել․ տնօրեն Հարությունագոմերի մեկ շաբաթ անհետ կորած 6 բնակիչներին գտել են Ասկերանի Խաչեն գյուղի տարածում եւ տեղափոխել Ստեփանակերտ Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ է կորել և տարեց տղամարդ. աղջիկն ունի ձեռքի և աչքի խնդիր Կողմերն իրենք պետք է ինչ-որ կարգավորման գան. Միլլերը՝ ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների մասին Ադրբեջանը պահանջել է իմ ժամանումը Բաքու. որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի. Դավիթ Բաբայան Զանգեզուրի միջանցքի այլընտրանքի վերաբերյալ Էրդողանի վերջին հայտարարությունները երեսպաշտական են. Իրանցի փորձագետ Պաշտպանության համաշխարհային պատասխանատվության կենտրոն. ԼՂ-ում էթնիկ հայերի անվտանգության երաշխիքներ չկան Կիևը իր դաշնակիցներին առաջարկել է հարվածել ՌԴ-ի, Իրանի և Սիրիայի թիրախներին ԱՄՆ-ը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը Ժամը 08:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 65 036 անձ է ժամանել Հայաստան Ռուս խաղաղապահները ուղղաթիռով Արցախից Սիսիան են տեղափոխել պայթյունից տուժածների եւ այլ հիվանդների Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել Միլլեր. ԱՄՆ-ն առաջիկա օրերին գործընկերների հետ կհամակարգի Ղարաբաղում մոնիթորինգի առաքելությունը «Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. դաշինքի հայտարարությունը ՌԴ Դաշնային խորհուրդը հայտարարել է, որ չի կարող օգնել Ռուբեն Վարդանյանին Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցել է Ստեփանակերտում պшյթյունի առնչությամբ Սերխիո Ռամոսի տունը թալանել են Սևիլիա-Լանս հանդիպման ընթացքում Իմ ընկերոջը՝ Ռուբեն Վարդանյանին, ձերբակալել են. Թինա Կանդելակի Իսպանիան հումանիտար օգնություն կուղարկի՝ հաշվի առնելով ԼՂ-ից բռնի տեղահանվածների թվի աճը Ֆորմալ առումով գրեթե բացառվում է, որ Աշոտյանին ազատ կարձակեն, վաղը ժամը 11-ին կհրապարակեն որոշումը. փաստաբան «Դատապարտում եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալման փաստը, ՀՀ ԱԳՆ-ից էլ ոչ մի պահանջ չունեմ, նրանց միջամտությունն ավելի կբարդացնի վիճակը». Աբրահամ Գասպարյան Ալլահշուքյուր Փաշազադեն խոսել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման հավանականության մասին ՀՀ-ի պարտականությունն ու արժանապատվության հարցն է ադրբեջանական գերությունից ազատել ՀՀ բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին․ Նորայր Նորիկյան Խստորեն դատապարտում ենք Հանրային հեռուստաընկերության գործելաոճը, պահանջում ենք կանխելու պետության հաշվին հանրությանը ապատեղեկացնելու քաղաքականությունը․ ՀԺՄ Սամվել Բաբայանի՝ առանց որևէ խնդրի Հակարիի կամրջով անցնելը հարվածի տակ է դրել այն մարդկանց, որոնք հավանական սև ցուցակներում են. Տիգրան Աբրահամյան 2,000 մարդ՝ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ, զբաղված են Հայաստանում տեղեկատվական դաշտի մշակմամբ. Զախարովա Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացի է, կպաշտպանենք նրա իրավունքները. Պեսկով Ինչպե՞ս կարող է գիտակցություն ունեցող մարդը, ուրախանա, որ հայը ձերբակալվել է Ադրբեջանի կողմից. ադրբեջանագետը՝ Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին Բաքուն հայտարարում է, որ շուտով ադրբեջանցիները կվերադառնան նաև Ստեփանակերտ Այրվածքաբանության ազգային կենտրոնում ԼՂ-ում պայթյունից այրվածք ստացած 86 անձ է բուժվում. ավելի քան 20-ը ծայրահեղ ծանր վիճակում է Ադրբեջшնական աղբյուրները հրապարակային տեղեկություն են տարածել Հակարի կամրջի մոտից Վիտալի Բալասանյանի ձերբակալության մասին․ Արման Թաթոյան Ադրբեջանը հաստատել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալման տեղեկությունը. նրան տեղափոխել են Բաքու Շվեդիան ԼՂ հումանիտար կարիքների համար հատկացրել է ավելի քան 1,3 մլն դոլար Բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 66 մասնակից Կանադայի կառավարությունը նշանակել է ՀՀ-ում իր առաջին դեսպանին Ոչ մի տեսակի հումանիտար օգնություն չի կարող սփոփել տառապանքը, որը մարդիկ տեսել են, որի միջով անցնում են այժմ. Փաուերը հանդիպել է Սյունիքի մարզպետին Ադրբեջանը սեպտեմբերի 19-ի գործողության հետևանքով ունի 199 զոհ. Meydan TV Ադրբեջանը 30 տոննա բենզին և 34 տոննա դիզվառելիք է ուղարկել Ստեփանակերտ Կրեմլը մեկնաբանել է Պետդեպի՝ Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելություն ստեղծելու գաղափարը Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվել․ՔԿ «Զանգեզուրի միջանցքի» իրագործումը պետք է ավարտին հասցվի. հաճելի է այս հարցում Իրանի կողմից դրական ազդակներ տեսնել. Էրդողան Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ բարեգործական հիմնադրամը զբաղված է տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագրերի կազմակերպման աշխատանքներով ԱՄՆ-ն 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին. Սամանթա Փաուեր ՀՀ տարածքային ամբողջականությանն առնչվող ցանկացած միջազգային պայմանագիր ենթակա է վավերացման բացառապես հանրաքվեի միջոցով․ իրավաբան-գիտնականներ Պուտինը և Ռաիսին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, հայ-ադրբեջանական կարգավորումը. Կրեմլ Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Թուրք ազգայնականը կոչ է անում Արցախին աջակցություն հայտնած մտավորականներին արտաքսել Հայաստան
Հարցում

Հռոմի ստատուտը իսկական գլխացավանք է դարձել իշխանությունների համար

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը իսկական գլխացավանք է դարձել հայրենի իշխանությունների համար:

ՔՊ-ականներն այդպես էլ չեն կողմնորոշվում՝ վավերացնեն կոնվենցիան՝ կնեղացնեն Ռուսաստանի Դաշնությանը, չվավերացնեն այն, կհիասթափեցնեն Արեւմուտքին:Հիշեցնենք, որ դեռեւս մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, եւ Հայաստանի կառավարությունը կարող է շարունակել համաձայնագրի վավերացման գործընթացը։

Խնդիրը հետեւյալն է. Հռոմի ստատուտի կարգավորումների համաձայն` միջազգային քրեական դատարանով քրեական պատասխանատվության ենթարկված անձանց նկատմամբ չի կարող կիրառվել համաներում կամ ներում, իսկ Հաագայի դատարանի կողմից մարտի 17-ին ՌԴ նախագահին ձերբակալելու օրդեր էր իջեցվել:

Ստացվում է՝ Հռոմի ստատուտին միանալով՝ ՀՀ-ն պարտավորվում է կատարել նաեւ Հաագայի դատարանի այս որոշումը եւ Հայաստան մտնելուն պես ձերբակալել Պուտինին:

ՍԴ-ում մարտի 24-ին վավերացվելուց հետո փաստաթուղթը հիմա կառավարությունում է. այն եռամսյա ժամկետում պետք է ուղարկվեր խորհրդարան՝ վերջնական հաստատման:

ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովն է վավերացնում միջազգային պայմանագրերը, այսինքն՝ առանց խորհրդարանի հաստատման Հռոմի ստատուտը չի կարող ուժի մեջ մտնել։ Փաստաթուղթը պետք է ԱԺ գար եռամսյա ժամկետում. երեք ամիսն անցել է, ԱԺ նիստերը մեկնարկում են հաջորդ շաբաթ, այսինքն՝ հաջորդ շաբաթ վերջնաժամկետն է, եւ պարզ կլինի՝ ինչ որոշում է կառավարությունը կայացրել Հռոմի ստատուտի վերաբերյալ:

Իրավաբան մասնագետները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պարզաբանեցին, որ գործադիրը կարող է եւ չուղարկել այն ԱԺ, ինչը կնշանակի, որ այս պահին պատեհ չի համարում փաստաթուղթը վավերականացնելը:
Ընդգծենք, որ կառավարությունից ԱԺ ուղարկելու ժամկետը հաջորդ շաբաթ արդեն լրանում է, իսկ ՔՊ-ականները չգիտեն՝ ինչպես վարվել դրա հետ. մի մասը կարծում է, որ պետք է սառեցնել գործընթացը, չուղարկել ԱԺ, քանի որ կարծում են՝ առանց այն էլ այս գերլարված իրավիճակում պետք չէ լարել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը պաշտոնապես արդեն հայտարարել է, որ բացասական է գնահատում Հայաստանի՝ այդ փաստաթղթին միանալը:

ՔՊ-ականների մյուս մասն էլ կարծում է, որ դա կարող է միջազգային հարթակում օգնել Հայաստանին՝ ընդդեմ Ադրբեջանի, բայց՝ այն պարագայում, երբ անգամ ՄԻԵԴ-ի վճռին չենթարկվեց Ադրբեջանը, ու պարզ չէ, թե այս փաստաթուղթը ինչ կարող է տալ Հայաստանին եւ Արցախին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Փաշինյանն էլ իր թիմակիցների հետ զրույցում ակնարկել է, որ միառժամանակ սառեցնեն գործընթացը, որպեսզի անտեղի Ռուսաստանին չլարեն իրենց դեմ:
Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ գործադիրում վերջնական որոշում չկա Հռոմի ստատուտի մասով. չեն բառացում նաեւ, որ ԱԺ չհասնի այն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվահամարում

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan