Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է հինգ միջուկային ռումբ ստեղծելու Իրանի ունակության մասին
Իրանն ունի հարստացված ուրանի պաշարներ, որոնք բավարար են հինգ միջուկային ռումբ արտադրելու համար, պնդում է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, փոխանցում է The Times of Israel թերթը:
«Պետք չէ մոլորվել։ Իրանը չի սահմանափակվի մեկ միջուկային ռումբի ստեղծմամբ։ Այս պահին նա հարստացրել է ուրանը մինչեւ 20 եւ 60 տոկոսով, ինչը բավարար է ռումբերի արտադրության համար»,-ասել է նա Աթենքում իր հույն գործընկեր Նիկոլաս Պանայոտոպուլոսի հետ հանդիպման ժամանակ։
Գալանտը նշել է, որ «Թեհրանի կողմից մինչեւ 90 տոկոս ուրանի հարստացումը մեծ սխալ կլիներ եւ կարող էր բռնկել տարածաշրջանը»։