Այսօր՝ 31 մայիսի 2023թ., 00:00
Հյուսիսային Կորեան հայտարարել է արբանյակի արձակման մասին, որն այնուհետեւ ընկել է ծովը Նոր ձագուկ՝ «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն»-ում 1 տոննա հերոին ներմուծելու գործով նոր զարգացումներ կլինեն Պուտինը հաստատել է. Ռուսաստանը հրթիռակոծել է Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության շտաբը Կիևում Տիգրան Մանսուրյան. Ես չեմ տեսնում իրար բերող, ամբողջացնող ուժը, միտքը կամ ծրագիրը Ադրբեջանը պաշտպանությանը և անվտանգությանը կհատկացնի լրացուցիչ 650 մլն դոլար 1 տոննա կոկաինի գործով Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ԱԱԾ Սփյուռքը ամեն ինչ պետք է անի, որ հայերը ապրեն Արցախում. Արտաշես Քասախյան Շարունակական կործանման ենք գնում․ Մովսես Հակոբյան Ժողովրդավարություն և մարդու իրավունքներ... ըստ ԵՄ-ի ԱՄՆ-ն հուսով է` Քիշնևում ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները կդառնան հարցերի լուծման արդյունավետ քայլ. Միլլեր ՊՆ-ն յուրայիններին «բրոնյաներ» է տվել Ո՞վ առաջարկում է հանձնել Արցախը, իր անունը պետք է ընդգրկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչների ցուցակում. Սեմյոն Բաղդասարով Ինչպես են ադրբեջանցիները կրակում Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի միջև երկխոսությունն այժմ կենսական նշանակություն ունի. Միշել Խորհրդարանի տուրիստը. նա հերթական գործուղմանը կմեկնի, այս անգամ՝ 3 շաբաթով Էդուարդ Սպերցյանն ամռանը կտեղափոխվի Գերմանիա կամ Իտալիա Հանգուցալուծումը մոտ է․ Գևորգ Դանիելյան Նոր Tesla Roadster-ի թողարկումը կրկին հետաձգվել է Ո՞րն է աշխարհի ամենաբարձր արձանը Գիտնականները բացահայտել են նախնադարյան մարդու համար քարե գործիքներով աշխատելու ցնցող ռիսկերը «Արտիստը միշտ չափանիշ է եղել, բայց դու իջնում ես քո երկու կոպեկի համար». Շուշան Պետրոսյանը՝ Օկսի Ավդալյանի երգի մասին. (տեսանյութ) Խորհրդարանը շարունակում է բյուջեի կատարողականի քննարկումները Հայ կանայք նոր նախաձեռնությամբ են հանդես գալիս Ձերբակալվել է «օրենքով գող» Արսեն Երեւանսկին․ նրան ցանկանում են արտահանձնել Ռուսաստան Արմեն Գրիգորյանը պետբյուջեի հաշվին ամենից շատ գործուղման մեկնող պաշտոնյաներից մեկն է ՔՊ-ում ապահովագրվում են. ամեն ինչ կարող է պատահել Վարժական հավաքները թակել են նաև քաղաքական իշխանության մտերիմների դռները Սամվել Բաբայանը պատրաստվում է Արցախում խժդժություններ հրահրե՞լ 50 հազար ստորագրությունը թույլ կտա օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնել ԱԺ ՔՊ-ում անառողջ մթնոլորտը սրվում է Հայաստանի տնտեսությո՞ւնն է զարգացնում՝ այս միջոցառմանը մասնակցելով, թե՞ հանուն վարչապետի է մասնակցել Սյունիքը դիտարկվում է որպես «կարմիր գիծ» Ջոկովիչի գրառումը տեսախցիկի վրա․ «Կոսովոն Սերբիայի սիրտն է, կասեցրեք բռնությունը» Ալիևի անկեղծությունը․ ոչ խաղի տեղ է թողնում, ոչ՝ վախի Քըլըչդարօղլու․ «Հաջորդ ընտրությունները՝ առանց Էրդողանի» Սա ևս մեկ ապացույց է, որ Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող Ադրբեջանի կազմում ապրել. Արցախի ԱԺ հայտարարությունը Փաշինյանն իրավասու չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող պայմանագիր ստորագրել. Ստեփանյան Ո՞նց կարող է հայրենի հողն ու 120 հազար հայազգի բնակչությունը լինել արյունարբու ոխերիմ թշնամու կառավարման տակ․ Կարեն Ճշմարիտյան ՔՊ-ականները նոր հանձնարարություն են ստացել. նրանց վարկանիշը կտրուկ իջել է Բագրատ Սրբազանի գրքի շնորհանդեսը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ՊՆ Փաշինյանը հունիսի 7-9-ը Մոսկվայում կհանդիպի Միշուստինին. Սերգեյ Պալտով Մեծ Բրիտանիայի վարչապետի առևտրային բանագնացը մեկնում է Բաքու՝ քննարկելու օկուպացված տարածքներում նախագծերը 2 հայ զինծառայողների առևանգման դեպքով ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ Անօդաչու սարքերը հարձակվել են Մոսկվայի վրա. Սոբյանին Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել Երևանում «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել, 18-ամյա տղայի են սպանել Ալիեւը ցույց տվեց, որ Հայաստանում հնչած գաղափարը չի կարող իրականացվել․ Ռուբեն Վարդանյան Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ ավելի անհանդուրժող և ագրեսիվ է դառնալու․ Ռուբեն Մելքոնյան Արցախ մեկնելու հնարավորությունից զրկված արցախցիները շարունակում են բնակվել Գորիսի հյուրանոցներում Արևմուտքն աչք կփակի Ղարաբաղից հայերի արտաքսման վրա, եթե Ադրբեջանը առճակատման մեջ մտնի Իրանի հետ. Զատուլին Հնդիկ պաշտոնյան դատարկել է ջրամբարը՝ հեռախոսը հանելու համար. նա դրա հմար ազատվել է աշխատանքից Էնդոկրինոլոգը նշել է սովի կեղծ զգացումը հաղթահարելու միջոց Հնարավո՞ր է միայն վիտամին C-ով հաղթահարել մրսածությունը. բժշկի պարզաբանումը Ավելորդ քաշից տառապող կինը հրաժարվել է դիետաներից և նիհարել 25 կիլոգրամով ChatGPT-ն հորինել է նախադեպերի մասին ինֆորմացիան և անհարմար դրության մեջ դրել իրեն դիմած փաստաբանին Պոչետինոն գլխավորեց «Չելսին» Թուրքիան հրավիրվել է եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովին. ՏԱՍՍ Էրդողանը ծրագրում է հեռախոսազրույցներ ունենալ Բայդենի և Պուտինի հետ Լրագրողները պարզել են ԵԲՏԽ գագաթաժողովում Տոկաեւին Պուտինի հանձնած երկտողի բովանդակությունը Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կադրային մենեջմենթում ներդնում է ՆԱՏՕ սկզբունքները Կայսեդոն ու Մաքալիսթերը կհեռանան «Բրայթոնից» Կիպրոսը հայտարարել է, որ ցանկանում է ստեղծել տրանսպորտային միջանցք բնական գազի արտահանման համար Ռուսաստանի փլուզումը կսկսվի Հյուսիսային Կովկասից. Սաակաշվիլի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անհայտացել է նաև իմ ստորագրությունը կրող շատ կարևոր ֆինանսական փաստաթուղթ. Դեմոյան Հրեա վերաբնակները կրոնական դպրոց են կառուցել Արեւմտյան ափին, ապամոնտաժված առաջնադիրքի տեղում Եվրո-2024․ Հայաստան - Լատվիա տոմսերի գները Երգչուհի Լանա Դել Ռեյն կտրուկ փոխել է իր ոճը Սելենա Գոմեսը սկանդալ է բարձրացրել Բեյոնսեի համերգին Եղանակը Հայաստանում Ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցրել Փառքի հուշահամալիրը Արցախի ՊԲ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվությունը Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ World Challenge Cup․ Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է Թուրքիայի պատմության մեջ «ամենաանարդար ընտրական շրջանի» մասին Հայաստանի կողմից վտանգում է Արցախի ինքնիշխանությունը և նույնիսկ գոյությունը․ Արամ Ա ԱԺ հանձնաժողովներում մեկնարկել են 2022-ի բյուջեի կատարողականի քննարկումները. (տեսանյութ) Փաշինյանի քայլերն ու հայտարարություններն ադրբեջանական ագրեսիայի նոր հիմքեր են ձևավորում․ Տիգրան Աբրահամյան Վերջնակետը հատված է ՝ կա՛մ դու կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ դու ողջ հայ ժողովրդի դեմ ես. Ռուբեն Վարդանյան
Հարցում

«Եթե մարդու մտքին տեղ լինի հայրենիքը պաշտպանելու, այդ կածանը կգտնի ու կգնա Արցախ. գնալու ենք, եթե ոչ կածանով, ապա Լաչինի միջանցքը ճեղքելով». Ռաֆիկ Ղազինյան

Արդեն 109-րդ օրն է՝ Արցախն Ադրբեջանի կողմից գտնվում է շրջափակման մեջ։ 120 հազար խաղաղ բնակիչներ գտնվում են հումանիտար աղետի մեջ։ Ադրբեջանն Արցախը շրջափակելուց զատ, գրեթե ամեն օր կրակում է խաղաղ բնակիչների ուղղությամբ՝ խանգարելով, որպեսզի նրանք իրենց հողը մշակեն։ Դրան զուգահեռ՝ նաև փորձում է իր առաջխաղացումն ապահովել դեպի Ստեփանակերտ։

Մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջախաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն: Նրանք միևնույն ժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք:

168.am-ի հետ զրույցում Արցախյան պատերազմի մասնակից, Հայաստանի առաջին գումարման խորհրդարանի պատգամավոր Ռաֆիկ Ղազինյանն ասաց, որ, տեսնելով, թե այսօր ինչ է կատարվում Արցախի շուրջ` ակամայից հիշում է 1988-1989 թվականները, երբ Արցախը կրկին նույն վիճակի մեջ էր։

«1989 թվականին Խորհրդային Միության կազմում էինք ապրում, գործում էին տարաբնույթ ծառայություններ, որտեղից մեզ մշտապես կանչում ու ահաբեկում էին։ Այն ժամանակ ես մեր քաղաքի, այսպես կոչված, Ղարաբաղ կոմիտեի նախագահն էի։ Հիմա ես հետ եմ գնում ու իրադարձությունների մասին պատմում, որպեսզի պատկերացնեն, թե այն ժամանակ ինչ վիճակում էինք։

1988 թվականին տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը, մենք որոշեցինք, որ կարող ենք Գյումրից թռիչքներ իրականացնել դեպի Իվանյանի օդանավակայան, այն ժամանակ Խոջալու էինք ասում, մենք կարողացանք այդ ժամանակ զենք ու զինամթերք տեղափոխել։ Առաջին մարտական ջոկատը, որ կարողացավ մտնել Արցախ՝ մեր և Էջմիածնի ջոկատներն էին։ Մենք գնացել ու 6 ամիս շարունակ պաշտպանել ենք Արցախի Ղազանչի գյուղը՝ 1989 թվականի սեպտեմբերի 4-ից։ Այն ժամանակ էլ Լաչինը փակ էր, բայց մենք կարողանում էինք ճանապարհներ գտնել ու հասնել Արցախ՝ տանելով ոչ միայն զենք ու զինամթերք, այլև պաշտպանել մեր հայրենիքը։ Առհասարակ չի կարելի ասել Արցախ, Հայաստան, երկուսն էլ մեր ընդհանուր հայրենիքն են, ով մասնակցել է Արցախի պաշտպանական մարտերին, չի ասել՝ Արցախ ենք պաշտպանում, ասել է՝ մեր հայրենիքն ենք պաշտպանում, որովհետև այդ հայրենիքը սկսվում է Քուռ-Արաքսի խառնարանից։ Այդ բաժանումներով մեր տունը քանդեցին, մարդկանց բաժանեցին գորիսեցու, ղարաբաղցու, հայաստանցու»,- նշեց Ռաֆիկ Ղազինյանը։

Ըստ ԳԽ նախկին պատգամավորի, 1988 թվականին էլ հեշտ չէր Արցախի համար, բայց հայությունը մտահոգ էր, ճանապարհներ էր փնտրում ու հասնում Արցախ, լիներ ուղղաթիռով, թե այլ ճանապարհով։ Ավելին՝ փոքր ջակատները, որոնք հասան Արցախ, առաջացրեցին մեծ ոգևորություն, ու դրանից հետո արդեն սկսվեց պաշտպանական ջոկատների ձևավորումը։

«Այն ժամանակ Լաչինով որևէ ճանապարհ չկար, բայց դե կարողանում էինք կածաններով հասնել Արցախ, մարդիկ որսորդություն էին արել, ծակ ու ծուկը գիտեին։ Բայց ի տարբերություն այսօրվա, այն ժամանակ կար Հադրութի շրջանը, Քարինտակը, նաև Շահումյանի շրջանն էր մերը։ Բայց մեկ բան հստակ է, եթե մարդու մտքին տեղը լինի իր հայրենիքը պաշտպանելու, ապա հավատացեք՝ հաստատ այդ կածանը, ճանապարհը կգտնի ու կգնա Արցախ։

Հավատացեք, ինքս ծանր եմ տանում այս ամենը, ամաչում եմ, օրինակ, այս ամենի համար։

Մեր հերոս Պետոյի՝ Պետրոս Ղևոնդյանի, հիշատակի օրն էր, գնացել էի Պռոշյան ու խեղճացած նայում էի, որովհետև չգիտեմ՝ ինչպես բացատարեմ Արցախի համար զոհված իմ թանկ ընկերներին, որ իրենց կյանքի գնով ազատագրեցին ու ստեղծեցին մեծ հայրենիք, ու այսօր 42 հազար քկմ տարածքից թողել են 29 հազար քկմ, դրանից 100-ից ավելին էլ ենք կորցրել։

Փոխանակ մեր տարածքների եղած թիվը կլորացնենք, ասենք՝ 30 հազար, ձեռքի հետ ասում ենք՝ 29 հազար քկմ։ Մեր հայրենիքի յուրաքանչյուր միլիմետրը ներծծված է շատ թանկ արյունով, մեր զոհված ազատամարտիկների, թանկ ընկերների արյունով։ Այսօր մեր հողը ոգեղեն է, լինի թուրքի վերահսկողության տակ, թե մեր վերահսկողության տակ, և այդ ոգեղեն հողը մեզ կանչում է, ինքս գոնե այդ հույսով եմ ապրում։ Ես 90-ականներին, 2016 թվականին ու 2020 թվականի պատերազմներին եմ մասնակցել, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին էլ Վարդենիսում եմ եղել, բաց չեմ թողել որևէ մարտական գործողություն։ Մտածում եմ, որ Աստված ինձ այդքանից հետո ողջ է պահել մեկ բանի համար, որովհետև կարող էի, չէ՞, ողջ չմնալ, որ ես տեսնեմ ազատագրված Արցախ, Հադրութ, Շուշի ու մնացյալ տարածքները։ Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ես այդ հավատով ու հույսով եմ ապրում»,- հավելեց Ռաֆիկ Ղազինյանը։

Նա ցավով արձանագրեց, որ ի տարբերություն 1988 թվականին, այժմ ժողովրդի մի հատվածն անտարբեր է, ազատագրված հայրենիքի հույսով ապրում ու գործում է ժողովրդի մի հատվածը։

«Իհարկե, Աստված ոչ անի, բայց բոլորովին էլ պարտադիր չէ, որ Երևանի կենտրոնում ռումբ ընկնի, նոր երևանցին հասկանա՝ ինչ է կատարվում։ Ես իմ մայրաքաղաքը միշտ սիրել եմ, բայց այսօր չեմ սիրում, անհոգ սրճարաններում նստած երևանցին քեֆ է անում այն պահին, երբ մենք սահմանին զոհեր ենք ունենում, տոնակատարություններ են անում, թե ինչի վրա, չեմ հասկանում։

Այսօր ես ամաչում եմ նայեմ իմ զոհված ընկերների նկարներին, բայց մարդիկ անհոգ ապրում են, այնպիսի տպավորություն է, որ իրենք այլազգի են, ապրում են Հայաստանում ու ցանկացած պահի կարող են վերադառնալ իրենց հայրենիք։ Մեր հայկական կոդը պիտի վերականգնվի, բոլորին եմ մեղադրում, նաև մեզ, որ 90-ականների պայքարը մենք ճիշտ չներկայացրեցինք, չմտանք մանկապարտեզ ու դպրոց, չներկայացրեցինք ամեն ինչ, գրեցինք երգեր, որոնցից մի քանիսի հեղինակն էլ ես եմ, բայց դրանք այսօր ես լսում ու ամաչում եմ»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Ռաֆիկ Ղազինյանի բնորոշմամբ՝ թուրքն ու ադրբեջանցին ամենավախկոտ զինվորն են, ոհմակի նման են, շատ լինելու դեպքում կարող են հարձակվել, սակայն, երբ մեկին վերացնում ես, վախը տարածվում է մյուսների մեջ։ Հետևաբար՝ վախենալու որևէ բան չկա, նույն վախկոտ թուրքն է։

«Հիմա բոլորը վախենում են, թե՝ վայ, պատերազմ կլինի, պատերազմից վախենալու կարիք չկա, բայրաքթարներից վախենալու կարիք չկա։ 90-ականներին բայրաքթարների փոխարեն՝ ուղղաթիռները 3-5 կիլոմետրից մեզ հարվածում էին չկառավարվող հրթիռներից, բայրաքթարները գոնե տեսնում ենք, իսկ նա հեռվից գալիս էր, ու մենք չէինք տեսնում, ձայնը չէինք լսում։ Այն ժամանակ էլ էինք մենք ասում՝ բացազատվեք, ցրվեք, հիմա էլ ենք ասում։

Հիմա, Աստված ոչ անի, հենց Ղարաբաղում պատերազմ սկսվեց, վստահ եմ, որ ինձ նման հազարավոր մարդիկ կածաններով, կամ, ինչո՞ւ չէ, Լաչինը ճեղքելով՝ մտնելու են Արցախ։ Ինքս ամենօրյա կապի մեջ եմ Արցախում գտնվող իմ ընկերների հետ, և ինձ ոգևորում է այն ոգին, որը նրանք ունեն, ինչպես 90-ականներին։

Երբ թշնամին հասել էր Վանք գյուղ ու ժամերի ընթացքում մտնելու էր Ստեփանակերտ, մենք մեր մեջ ոգի գտանք՝ նրան հետ մղել, որից հետո ազատագրեցինք ոչ միայն Մարտակերտը, այլև պատմական մյուս հողակտորները։ Հաստատ գնալու ենք, եթե ոչ կածանով, ապա Լաչինի միջանցքը ճեղքելով, թող թուրքը ռիսկ անի պատերազմ սկսի»,- եզրափակեց Ռաֆիկ Ղազինյանը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan