Այսօր՝ 30 մարտի 2023թ., 00:00
Պարոնա՛յք, մեզ մոտ «ռևիզոր» է գալու Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում. Արցախի ՆԳՆ Հակակոռուպցիոն կոմիտեի որոշումը՝ Վարդազարյանի և Ջհանգիրյանի ձայնագրության գործով. իրավապահների կռիվ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը. Անդրանիկ Թևանյան Նոր մանրամասներ ավտոբուսների ձեռքբերման գործով. ինչ է կատարվել Թշնամու զինուժն առաջ է եկել մոտ 1 կիլոմետր 36 ժամ ջուր չի լինելու Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Էրեբունի վարչական շրջաններում Փաշինյանը կշտամբել է Միրզոյանին Դատախազությունը պահանջում է Սեդրակ Առուստամյանից ու նրա հետ կապակցված 3 անձից բռնագանձել 4 անշարժ գույք, 5 մլրդ դրամ Արցախում ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ են եղել Չեն համարձակվում նկատողություն տալ Հայկ Սարգսյանին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում Եթե Ադրբեջանը գարնանը հարձակում չգործի, ապա Հայաստանում ԵՄ առաքելությունը հաջողված է․ Մարկուս Ռիթեր Արձանագրվել է հրադադարի խախտում Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում. ՌԴ ՊՆ Ճնշումները եւ հարձակումները կշարունակվեն. Հարութ Սասունյանը նշեց Ալիեւի նպատակը Բրիտանուհին նշել է 109-ամյակը եւ որպես երկարակեցության գաղտնիք անվանել համառությունը Ճապոնիայում պետծառայողը տուգանվել է 11000 դոլարով՝ 14 տարում աշխատավայրում 4512 անգամ ծխելու համար Ռոբերտ Դաունի կրտսերի բերանի մաստակն աճուրդի է հանվել 40 հազար դոլարով Ավստրալացին մետաղորսիչով հայտնաբերել է 240 հազար դոլար արժողությամբ ոսկու բնակտոր Վճիռ գողացող անգրագետը՝ Վճռաբեկ դատարանի դատավո՞ր․ Գագիկ Համբարյան «Տարրական սիլլոգիզմ». Արսեն Ջուլֆալակյան ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը․ Գալուզին Կոմիտասի պողոտայում մի քանի հոգով երիտասարդի վրա զենք էին պահել եւ հափշտակել փող ու հեռախոս. «հերոսը» նրան ծանոթ էր ԿԽՄԿ գրասենյակի ներկայացուցիչները կրկին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին Ի տարբերություն Նիկոլի, նախորդ կառավարությունները ռազմական տեխնիկան և սպառազինությունը ձեռք չեն բերել նրա շուրջը նկարվելու և աշխարհին հայտնելու համար Այս որոշումն ուղղված է ընդդեմ հայոց պետականության շահերի․ Ռուսաստանի հայերի միություն Սիսիանի ընտրություններից հետո ՔՊ-ն ուզում է, որ մասնակից ուժերը տուգանվեն Պաշտպանության նախկին փոխնախարարը կկանչվի հարցաքննության Առաջիկայում Արցախի նախագահի փոփոխություն չի լինի Փաստաբան Լևոն Գևորգյանին մեղադրանք է ներկայացվել Ինքնախաբեություն է կարծել, թե Երեւանի կամ համապետական ընտրություններով կարելի է փոխել Նիկոլին ՔՊ-ի աչքը լույս. Աֆղանստանում կանեփն արգելվել է Ոստիկանության 20 ավտոմեքենայի «պարեկաֆիկացման» համար ծախսվել է 33 մլն 598 հազար դրամ Հռոմի ստատուտին միանալը՝ պատուհաս ՔՊ-ականների համար ԵՐԲ Պուտինին կալանավորեն, դուք պատրաստ կլինե՞ք ստանձնել նրա պաշտպանությունը Օրվա իշխանությունները հակահայ քարոզչական մեխանիզմներով փորձում են ցեխ նետել մեր պատմության վրա․ Նարեկ Մանթաշյան Պապիկյանի «մարդուց» ազատվել է, որ «իր մարդուն» նշանակի Հերթական չբացահայտված գործը մնաց դարակում.... Աստղիկ Ավետիսյանը՝ որդուն ծեծի ենթարկելու գործի մասին Ալիևին չեն ներելու, իսրայելական հետախուզական ծառայություններն են գործում Ադրբեջանում. քաղաքագետ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ինչ-որ կարևոր բան պետք է փոխել... Սենոր Հասրաթյան Պայքար ՄԻՊ պաշտոնի համար. ի՞նչ որոշում ունի ՔՊ- ն Սա հլը դեռ սկիզբն է Եթե Ուկրաինան չհաղթի Բախմուտի ճակատամարտում, Ռուսաստանը կարող է սկսել միջազգային աջակցություն ստանալ․ Զելինսկի Սամվել Բաբայանը Արցախում իր ձեռքն է վերցրել մսի բիզնեսը Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանումը վտանգված է. Ռոսելխոզնադզորը դժգոհ է ՍԱՏՄ վերահսկողությունից Էրիկ Իսրայելյան․ Դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Իսրայելի եւ Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են «միասին գործել Իրանի դեմ» Ինչպես մեր երկիրը ֆիզիկապես նման է մեծ աղբանոցի, այդպես էլ մեր կյանքն է նման հոգևոր մեծ աղբանոցի. Բագրատ Սրբազան Շվեդիա-Ադրբեջան խաղին Ադրբեջանի հավաքականի մարզիչի օգնականը քաշքշել է Արցախի դրոշը, փորձել հարվածել հայերից մեկին Հրդեհից հետո Նիկոլ Փաշինյանը գնացել էր Իջևան խնջույքի. Ամեն ինչ գնում է ծածկադմփոցի. զոհված զինծառայողի ծնող Շրջափակման պատճառով ԼՂ-ն բախվել է ֆինանսական լուրջ սահմանափակումների հետ․ Ռ․ Վարդանյան ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանի հետ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցերը կառուցողական ձեւով կլուծվեն Բայրամովը, հերթական անգամ փորձելով ամեն ինչ գլխիվայր շրջել, Հայաստանին մեղադրել է «ագրեսիվ հռետորաբանության մեջ» Ծեծկռտուք` երևանյան ակումբում, վիրավորների մեջ են ՌՈ բարձրաստիճան ծառայողներ, այդ թվում՝ Երևանի կայազորի քրեականի պետը Էդ ի՞նչ կարգի թույն է եղել, որ 2-3 կծկումից հետո միանգամից պարալիզացվել են թոքերը. կացարանում հրդեհից զոհվածի ծնող Ռուսաստանը կարող է չեղարկել Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի հետ միջազգային ռոումինգը մինչեւ 2025 թվականը «Գոյ» թատրոնի անձնակազմը չի գնալու Սունդուկյան թատրոն, չենք վերամիավորվելու, արդյունքում կորելու է «Գոյը». ռեժիսոր «Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին Խաղն ուսուցողական էր․ Պետրակովը՝ Կիպոսի դեմ խաղի մասին Շուշիի շրջանի գյուղերը՝ Ստեփանակերտից կտրված. շրջանի ղեկավարությունը դեռ փորձում է իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել Հանգուցյալին հուղարկավորելու համար անվճար հողատարածք են տրամադրելու. Երևանի քաղաքապետարան ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի, կքննարկվի ՄԻՊ-ի թեկնածու առաջարկելու հարցը Ղազախստանի կառավարությունը վայր է դրել լիազորությունները 243 միլիոն դրամ հանգանակել են մանկապարտեզ նորոգելու համար․ փողի կեսից տեղեկություն չկա Կգրանցվի 0-ից ցածր ջերմաստիճան․ ձյուն կգա Հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով մենք շահեկան դիրքեր ունենք, ամրանում ենք այդ դիրքերում և այնտեղ էլ կմնանք․ Ալիև «Դոգին վռնդել եմ՝ արվամոլության համար». Վլադիմիր Գասպարյան Ինչո՞ւ եւ ինչպե՞ս Էդգար Ղազարյանը. Սա իրականում Սերժ Սարգսյանի գաղափարն է Իշխող խմբակցության անդամն հայտարարել է, որ Հայաստան ժամանելուն պես Վլադիմիր Պուտինը պետք է ձերբակալվի Ժամանակավոր պատուհան է բացում նաև մեզ համար՝ թեկուզ Սյունիքի անվտանգության ապահովման համար․ Սուրեն Սարգսյան Ադրբեջանի հարցում Իրանը երկու «կարմիր գիծ» ունի․ Աբբաս Ջումա Տունը իմն է, պետությանը չեմ տալու. Վլադիմիր Գասպարյան. (տեսանյութ) «Թշնամին առաջ է քաշվում, Փառուխ 2 է անում, կարճ ասած՝ Արցախի շուրջ օղակ է սարքում». Աշոտ Սևյան Օրվա խորհուրդ Ֆիզկուլտուրայի ինստիտուտում ծեծի ենթարկված ամբիոնի վարիչը փոխոստիկանապետի հայրն է Ալիևը Լաչինում հատուկ ներկայացուցիչ է նշանակել Հայաստանը և Արցախը անբաժանելի միասնություն են. «Միասին» շարժումը հրավիրում է բողոքի ակցիայի ԵԱՀԿ Մինսկի խումբը, բանակցություններ վարելիս իրականում փորձել է ամրապնդել Լաչինի «օկուպացիան». Ալիև
Հարցում

«Վսյո տկի, Նեմեցի ցավը տանեմ». Միքայել Հայրապետեան

Միքայել Հայրապետեանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Վսյո տկի, Նեմեցի ցավը տանեմ» կամ՝ տեսակների պատերազմ» 

Ընկերս, որը հանրության կողմից սիրված անհատականություն է, մի անգամ հեռախոսով խնդրեց, որ մի խնդրանք փոխանցեմ Ռուբեն Հայրապետյանին։

– Ընկեր, ես ո՜վ, նա ո՜վ, շատ էլ թե նույն ազգանունն ունենք,-կատակեցի ես,- մենք ախր երբեևէ իրար հետ երկու բառ անգամ չենք փոխանակել, չենք ճանաչում իրար։

– Բացառված է, որ քեզ չիմանա,- պնդեց ընկերս,- համարը գտիր, զանգիր ու հանդիպիր։
Անդրանիկ Քոչարյանից ճշտեցի համարը, զանգահարեցի, ասացի անուն-ազգանունս, խնդրեցի հանդիպել։ Ասաց, որ հիմա մեքենայում է, մտնում է Շուշի, հաջորդ օրը կվերադառնա ու կհանդիպենք։ Հաջորդ օրը ոչ թե սպասեց, որ ես զանգահարեի, այլ ինքը հետ զանգեց ու ասաց, որ պատրաստ է հանդիպման։ Մեկ այլ ընկերս, որ այդ պահին մեր տանն էր, ինձ տարավ Ֆուտբոլի ֆեդերացիա։ Ընկերոջս խնդրանքը փոխանցեցի, որն այնպիսի մի պատրաստակամությամբ հաջորդ օրն իսկ արեց, որպիսին միայն եղբայրն է անում եղբոր համար։

Մեկ տարի անց մեկ այլ ընկերս խնդրեց հանդիպել Ռուբեն Հայրապետյանին՝ դարձյալ խնդրանքով։ Ասացի․

– Ախր, կյանքումս այդ մարդուն մեկ անգամ եմ հանդիպել, այն էլ՝ մեր ընկերոջ խնդրանքը փոխանցելու, որ բացարձակապես ֆինանսական խնդիր չէր, այլ մարդկային-բարոյական։

– Քեզ հաստատ հարգում է, քո անունից խնդրիր ինձ համար, կանի,- պնդեց ընկերս։

Ի դեպ, այս բոլոր մարդիկ, ում մասին ասում եմ «ընկերս» (իսկ ես մատների վրա հաշված մարդկանց մասին կարող եմ օգտագործել այդ բառը՝ առանց պայքարի ընկեր, կուսակցական ընկեր, մանկության ընկեր և նմանատիպ այլ էպիտետների), հանրությանը քաջ հայտնի մարդիկ են, և եթե սա կարդալով կամենան, թող իրենք վկայեն իրենց մասին։

Իր ներկայությամբ զանգահարեցի, և դարձյալ պայմանավորվեցինք հաջորդ օրվա համար։ Այստեղ սկսվում է ամենակարևորը։

Շատ ջերմ ընդունեց Ռուբեն Հայրապետյանը՝ ասես կյանքում ոչ թե մեկ անգամ էինք հանդիպել, այլ վաղեմի բարեկամներ էինք։ Համոթ ինձ՝ փորձեցի «դիվանագիտություն» անել՝ հեռվից սկսել։ Ասացի․

– Օրինակ, դու ո՞նց ես կարծում՝ ձեր իշխանությամբ երկրում իմ, Շանթի․․․ (տվեցի ևս երկու հոգու անուն) տեսակն ապրելու իրավունք ունի՞։

– Ես երևանցի տղա եմ, գիտեմ տեսակն ինչ է, ես տեսակը տեղը բերող մարդ եմ։ Քո ու Շանթի հետ էն մյուս անունները չխառնես,- չոր կտրեց Ռուբեն Հայրապետյանը։- Ես ինքս ինձ ձեր տեսակի հետ չեմ կարող համեմատել, ձեզնից Հայաստանում քիչ կա։

Իհարկե, հպարտ էի, որ ինքն ինձ էլ Շանթի կողքին դրեց․ Շանթ Հարությունյանն ունիկում է։ Այլևս ավելորդ էր ընկերոջս խնդրանքը փոխանցել։ Ասեմ, որ դարձյալ համոթ ինձ՝ փոքր-ինչ կասկածեցի նրա խոսքերի մինչև վերջ անկեղծությանը։ Ինչո՞ւ եմ ասում «համոթ ինձ», որովհետև տարիներ անց եթերով նայեցի նրա մի հարցազրույցը, երբ խոսում էր արցախյան պատերազմի գեներալների ու հերոսների մասին, ասաց, որ նրանց հետ ընկերակցելն իր համար պատիվ է։ Անմիջապես հիշեցի Շանթի ու իմ մասին նրա ասածն ու ամաչեցի ժամանակին փոքր-ինչ կասկածած լինելուս համար։

Ի դեպ, սա «բզիկ» չէ․ երբ ընդհատակում էի, «Տեսակների պատերազմ» վերնագրով մի հոդված էի տպել դարձյալ ընդհատակում գտնվող պայքարի ընկերոջս՝ Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթում։ Դա ապրված, գիտականության աստիճանի խորացված գաղափար էր և է ինձ համար։

2019թ․-ին, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն վարչապետ էր, և դեռ պատերազմ չկար, ու նա հանրության գերակշիռ մեծամասնության համար աստված էր կամ կիսաստված, ինչպես կասեր Օստապ Բենդերը, նույն հարցը տվեցի վարչապետին՝ կառավարության իր սենյակում սուրճ խմելիս։ Ի զարմանս ինձ՝ իմ վաղեմի բարեկամն ասաց․

– Բայց ո՞րն է քո տեսակը, Միքայել։
Սփրթնեցի ու ասացի․

– Ուրեմն մեր զրույցն ավարտվեց, Նիկոլ։ Ես գնամ։

Հետո ինքն իրեն խմբագրելով՝ ասաց․

– Ես մասնագիտությունը նկատի ունեի։

Չեմ կասկածել և չեմ կասկածում նրա ազնվությանը․ նա այդ պահին իրոք մասնագիտությունը նկատի ուներ։ Հենց դա՛ էլ ցավալի էր։ Ու ասացի․

– Մի՞թե մարդու մասնագիտությամբ է որոշվում նրա տեսակը։

Քանի որ չափազանց ընդունակ մարդ է Նիկոլը, հասկացավ, թե ինչ նկատի ունեի․ և համաձայնեց։ Բայց իր ներսի նախադրվածքն էր այնպիսին, որ տեսակը մասնագիտություն է, զբաղեցրած դիրք և այլն։ Տագնապեցնողը հենց այդ նախադրվածքն էր։ Հետո մենք շարունակեցինք ամենայն ջերմությամբ զրուցել մի քանի խնդիրների մասին, համբուրվեցինք ու հրաժեշտ տվեցինք իրար։

Երբ դուրս եկա վարչապետի աշխատասենյակից և վերցրեցի ընդունարանում հանձնած հեռախոսս, անմիջապես միացրի ու ենթագիտակցորեն հավաքեցի Ռուբեն Հայրապետյանի համարը․ կրկնեմ՝ նրան մինչ այդ տեսել էի երկու անգամ, երկուսն էլ ընկերներիս խնդրանքով։ Ուզում էի ասել․ «Վսյո տկի, ես քո ցավը տանեմ»։

Մտքերս այնքան հախուռն ու խուռներամ էին, որ մեկ զանգ չգնացած՝ անջատեցի՝ մտածելով, որ երբ զանգեմ ու ասեմ այդ մեկ նախադասությունը, բնականաբար պիտի հարցնի՝ ինչո՞ւ։ Իսկ այդ վիճակումս ինձ կես ժամ պետք կլիներ, որ կարողանայի հոդաբաշխ բացատրել։ Անմիջապես զանգեցի ընկերոջս ու թախանձեցի, որ հենց հիմա թողնի բոլոր գործերը և ընդառաջ գա ինձ, գնանք որևէ տեղ, ու ես այնքան խմեմ, որ մոռանամ։

Փառք Աստծո, ընկերս արագ եկավ, երկուսով մտանք մի գինետուն, և ես իրոք շատ խմեցի։ Ընկերս անընդհատ հարցնում էր․

– Սա քեզնից չէ․ ի՞նչ է պատահել։ Վարչապետի հետ վիճե՞լ ես։

– Չէ,- ասում եմ,- շատ ջերմ էինք, իրեն էլ հարազատ եմ համարում ինձ։ Ես տագնապած եմ Հայաստանի անվտանգության համար։ Մեզ վատ բան է սպասվում։

Իհարկե, վարչապետի հետ ամենևին չէինք խոսել մեկ տարի հետո սկսվելիք պատերազմից, սակայն ինձ նման մեկի համար անվտանգությունը ոչ թե հազար տանկ կամ ինքնաթիռ ավել ու պակաս ունենալն է, այլ մտածողությունը, բանական նախադրվածքը։ Բայց մի բան, այնուամենայնիվ, ասացի ընկերոջս։

– Գիտե՞ս, դու երկրորդն ես, ում ուզեցի զանգել։ Առաջինը, ում համարը հավաքեցի, Նեմեցի համարն էր, ուզում էի միայն մի բան ասել՝ «Վսյո տկի, ես քո ցավը տանեմ»։

Ընկերս ծիծաղեց ու ասաց․

– Բայց ինչո՞ւ հենց իրեն, ճանաչո՞ւմ ես։

– Տեսակի հարց է, եղբայրս, տեսակի հարց,- կրկնում էի ու կոնծում։

Ինձ երևի ոչ ոք այդպես խմած ու չհարբած չի տեսել։

Հաջորդ օրը տեսակի մասին այդ դրվագը միայն Շանթ Հարությունյանին պատմեցի։ Շանթը խորը մարդ է, ազնվագույն հոգի։ Ու թեև խորապես հասկանում էր տագնապս, բայց հոգեվիճակս տեսնելով՝ փորձում էր հանգստացնել․

– ԹարԳի, ընԳեր, թարԳի։

Հետո գուցե ուրիշներին էլ պատմած լինեմ, թեև չեմ կարծում։

Հիմա էլ չեմ կարծում, թե սա ընթերցողները լուրջ կընդունեն, որ այդ մեկ հատիկ անմեղ պատասխանից կարելի է եզրակացնել, թե անվտանգություն կարող է վտանգվել։ Մի քիչ բարդ բան է՝ հոգևորի ոլորտից։

Եվս մեկ բան, որ ինչպես Չարենցը կասեր, չմարած պարտամուրհակի նման ծանրացած է սրտիս։ Պոլիտեխնիկում համակարգչով տեսա, որ բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին։ Ու թեև կյանքում երկու անգամ էի ընդամենը հանդիպել իրեն, այն էլ՝ ոչ անձնապես ինձ համար, որոշեցի անմիջապես գնալ ոստիկանական շենքի մոտ և միանալ ցուցարարներին, բայց երբ կադրերում տեսա ինձ համար բարձրագույն օրենքի՝ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի լլկողների մռութները, մտափոխվեցի։ Ու մինչ կհասնեի կացարանս, Ռուբեն Հայրապետյանին արդեն ազատ էին արձակել։ Զանգահարեցի իրեն ու անկեղծորեն ասացի, որ թեև ամբողջ սրտով կուզեի գալ ու իր ազատությունը պահանջողներից մեկը լինել, բայց գաղափարն ու սկզբունքներն ինձ համար ավելի բարձր են։ Ասացի․

– Գիտեմ, որ Ձեր տունը ոստիկաններով շրջափակված է, բայց խնդրում եմ, որ ի հեճուկս հենց դրանց, գամ հյուր, և ինձ մեկ բաժակ սուրճ հյուրասիրես։

Շանթ Հարությունյանի հետ խնդրեցինք Շահենին՝ Շանթի որդուն, և մեզ տարավ Ռուբեն Հայրապետյանի տուն։ Տունն իրոք շրջապատված էր ոստիկաններով։ Շանթին ասացի․ «Արի, շատ դանդաղ գնանք, թող մենթերը շատ չտանջվեն, հանգիստ նկարեն մեզ ու գնան զեկուցեն՝ ում ուզում են»։ Այդպես էլ արեցինք։

Գիտեմ, որ երկարեց այս գրությունս, բայց ախր սա հենց արժեքների դաշտից է, որ այնպես ստորաբար լլկվում է այսօր։ Ու եթե, սիրելի ընթերցող, կհամաձայնես, վերջին մի դեպքի նկարագրություն ևս։

Մի օր Շանթ Հարությունյանը և մեր երկու այլ ընկերներ իմ կացարանում զրուցում էինք։ Հետո, ինչպես հաճախ է պատահում, ես վատացա, շտապօգնություն կանչեցին ընկերներս։

Եկան, սրսկեցին, ահագին վախեցրին ու գնացին։ Բանից պարզվում է, որ հաջորդ առավոտյան Շանթն ինչ-որ առիթով հանդիպած է եղել Ռուբեն Հայրապետյանին ու իմիջիայլոց ասել, որ երեկ ես վատացած եմ եղել։ Հենց հաջորդ օրն իսկ Ռուբեն Հայրապետյանը զանգահարեց և երկար համոզում էր, որ կատակ բան չէ այդ վիճակս, որ իր տառապանքը փորձ ունի, որ ինձ ինքը տանի բժշկական հետազոտման և բուժման։ Ես իհարկե հրաժարվեցի, ինչպես երեկ այն տասնյակ մարդկանց առաջարկներից, ովքեր ամենայն անկեղծությամբ ուզում էին օգտակար լինել ինձ՝ Հայէկոնոմբանկի հետ կապված թյուրիմացության հարցում։ Այստեղ Արժեքն է էականը, և ես դա երբեք չեմ մոռանա ու երախտապարտ եմ հենց միայն ազնիվ ցանկության և անկեղծ պատրաստակամության համար։ Կարծում եմ՝ երխտագիտությունը ևս արժեք է, այն էլ՝ առաջնայիններից։

Քանի դեռ մեզանում Արժեքի գնահատման չափանիշեր չկան կամ մանր են այնքան, որ կարող են չափվել նյութով կամ դիրքով, մասնագիտությամբ կամ շնական լակեյությամբ, մեր պետությունը ողնաշարը շտկել կա՛մ չի կարողանա, կա՛մ կիսակքած մի դիրքի կգա ու վերջ։

Այնպես որ, սիրելիներս, տեսնելով մեր ներկան ես կրկնում եմ վաղուց չասածս խոսքը․ «Վսյո տկի, Նեմեցի ցավը տանեմ»։

Իսկ Ռուբեն Հայրապետյանին խնդրում եմ ներող լինել իր անվան հետ այսպես անփույթ վարվելուս համար․ ուղղակի խոսքերը մեջբերելիս խմբագրումներ չարեցի, այսինքն՝ չկեղծեցի ու պահեցի հարազատորեն, ինչպես ասվել է։ Ինքը խորապես հասկացող և քաղաքի՛ մարդ է ու ըմբռնումով կմոտենա, մանավանդ որ իմ պատկերացմամբ «նեմեցը» միշտ և ամենուր պատվանուն է, և ոչ թե խարան, ինչպես այսօր միմյանց որպես հայհոյանք տրվող համատարած «թուրքը»։

Եվ եթե մի օր Ռուբեն Հայրապետյանն ապաքինված Հայաստան վերադառնա, ինձ համար պատիվ կլինի այդ տեսակին օդանավակայանում դիմավորողների մեջ լինել՝ որպես տեսակը հասկացող ու իր պես գնահատող»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan