Այսօր՝ 29 մարտի 2023թ., 00:00
«Այս փորձանքի հեռացման հարցը մեզ համար ճակատագրական է դառնում». Ստեփան Դանիելյան Արտակարգ դեպք Ֆիզկուլտ ինստիտուտում․ ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի վարիչին Դուք ինքներդ գիտեք, թե ում կողմից և ինչ աջակցություն է եղել Թուրքիային. Էդուրադ Քալանթարյանը՝ ՀՖՖ նախագահին. (տեսանյութ) Ներկայում Ստեփանակերտի հետ կապի միակ միջոցը միայն հեռախոսն է. Մեծ Շենի համայնքապետ Պաշտոն ունենալը նիհարելու մասին է, ոչ թե գիրանալու. Դուք Ձեր մարմիններն եք մեծացնում՝ երկիրը փոքրացնելով.Բագրատ Սրբազան «Հայաստան» դաշինքի պարզաբանումը՝ Էդգար Ղազարյանին ՄԻՊ պաշտոնում առաջադրելու մասին «Ուտում ես այնտեղ, որտեղ ք․․ու՞մ ես»․ երկրպագուները զայրացել են Քորթնի Քարդաշյանի վրա՝ լոգարանում ուտելիքի համար Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել Պաուլո Դիբալան մտադիր է հեռանալ «Ռոմայից» «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը իր ծանոթներին, այդ թվում հղի հարսին կեղծ գրանցել է աշխատանքի.Նախաքննությունն ավարտվել է «Զինվոր եմ տվել, եւ հիմա նույնիսկ ոսկորները չեն տալիս». անհետ կորած Շիրազ Խաչատրյանի հայրը որդու մարմինն է պահանջում Լեռնակերտի պեղումներում բացվել են միջին բրոնզից ուշ բրոնզի անցման փուլին վերագրվող թաղումներ Բելառուսում հայտարարել են, որ ռուսական միջուկային զենքի տեղակայումը չի հակասում ՄԶՉՊ-ին Իրանը կարող է ատոմային ռումբի համար բավարար վառելիք արտադրել առնվազն երկու շաբաթում․ գեներալ Միլի Մա՞յթ, թե՞ մերձակա տարածք. Պարեկներն ու վարորդները վիճում են Ռուբլու արժեզրկումը կհանգեցնի Հայաստանից ռուսական շուկա ապրանքների արտահանման ծավալների կրճատման․ Մանասերյան Մեքսիկայի միգրացիոն կենտրոնում հրդեհի հետեւանքով զոհվել է 39 մարդ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Չինաստանին զարգացող երկրի կարգավիճակից զրկելու օրինագիծը Եթե Սիսիանում բռնաճնշումներ չլինեին ՔՊ-ն կստանար 25-30 % և ՀՀԿ-ն կհաղթեր. Աշոտ Անդրեասյան Իտալիայի թիմը կհրավիրի 4 արգենտինացի ֆուտբոլիստի Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքը ծրագրում է փորել եւ հանել 90-ամյա ժամանակի պարկուճը 4 տեխնոլոգիա, որոնք ապագայում ակտիվորեն կկիրառվեն շինարարության ոլորտում «ՔՊ-ն ջնջում է բոլորին». Սյուզի Բադոյան Աղջոց վանքն անպայման կվերականգնվի Ապրիլի 2-ից մայիսի 31-ը ավտոմեքենաների մաքսային գործառնությունները կարող են իրականացվել Արեւելյան մաքսատանը ՌԴ ՊՆ ռազմական ուղղաթիռները բարդ աերոբատիկական վարժանքներ են կատարել Հայաստանում «Նոր Զովք»-ի գործով մեղադրյալ Վլադիմիր Սարգսյանին կալանավորելու որոշումը Վերաքննիչ դատարանը թողել է անփոփոխ Ադրբեջանը շարունակելու է սեղմել, ինչին պետք է հակախաղ առաջադրել. Տիգրան Աբրահամյան Թուրքիայում փողոցներն ամբողջությամբ անցել են ջրի տակ ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել ադրբեջանցի զինվորականների տեղաշարժերի կապակցությամբ «Հասկացա, որ պարզապես պարտավոր եմ նման մի նախագիծ իրականացնել» Հունվարին Հայաստանում 20.000 աշխատատեղ է փակվել Էս են սրանք. առավոտ մի բան, երեկոյան՝ լրիվ այլ ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է համարել ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությանը միանալու Հայաստանի ծրագրերը Արսեն Թորոսյանը խուսափում է շփվել թիմակիցների հետ Անթույլատրելի է վտանգել Հայաստանի և Ռուսաստանի դարավոր կապերը. Սամվել Կարապետյան «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունը Տիգրան Ավինյանը շտապում է, «15 տոկոսանոց» ՔՊ-ն՝ ոչ Փաշինյանի վարկանիշը պատմական մինիմումի վրա է. կեղծարարությամբ ընտրություն հաղթելն իրականության հետ որևէ աղերս չունի. Մամիջանյան Սերյոժա Բարսեղյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն (տեսանյութ) Թազա պետը սաղի արյունը խմել ա, բերդում կալանավորների կյանքին վտանգ ա սպառնում 1 մլրդ 21 մլն դրամ, Վահագնի թաղամասում 2 անշարժ գույք. ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը Գերմանիայում ստեղծել են աշխարհում առաջին փոշի գարեջուրը Որքա՞ն ժամանակ կարող է մարդն առանց քնի դիմանալ Եգիպտոսում, հնագետները տաճարում հայտնաբերել են ավելի քան 2000 հնագույն մումիֆիկացված ոչխարների գլուխներ Կոլումբիայի ոստիկանապետն ասոել է, որ Պաբլո Էսկոբարի դեմ պայքարելու համար էկզորցիզմ է օգտագործել Էրդողանն ընտրության է գնում Թալիբանին նմանվող դաշինքով. Սելահաթին Դեմիրթաշ Նեթանյահուն կրկին հետաձգել է ազգին ուղղված ուղերձը՝ առանցքային նախարարների հրաժարականի սպառնալիքների պատճառով․ Haaretz Իսրայելում բժիշկները երեքշաբթի օրվանից կդադարեցնեն աշխատանքը՝ մինչեւ դատական բարեփոխումների դադարեցումը Զիդանը պատրաստ է վերադառնալ «Ռեալ» ԵՄ հատուկ ներկայացուցիչը կրկին մեկնում է Բաքու Նեթանյահուն խորհրդարանում կոալիցիայի ղեկավարին հայտնել է, որ մտադիր է դադարեցնել դատական բարեփոխումները Իսրայելի գլխավոր Բեն Գուրիոն օդանավակայանը դադարեցրել է թռիչքները երկրում զանգվածային բողոքի ակցիաների պատճառով Ադրբեջանում գյուղացիները փակել են ճանապարհը՝ պահանջելով ապահովել ջրամատակարարումը Շերը 75 միլիոն դոլարով վաճառքի է հանել Մալիբուում գտնվող իր սիրելի առանձնատունը ՌԴ ԱԽ քարտուղարն ԱՄՆ-ին անվանել է աշխարհում սանձազերծված պատերազմների թվով «չեմպիոն» Աֆղանստանւմ ԱԳՆ-ի շենքի մոտ պայթյուն է որոտացել․ Aśvaka OneWeb-ն իր արբանյակային ինտերնետը ողջ աշխարհում կգործարկի արդեն այս տարի Իսպանիայի վարչապետ Սանչեսն ընտրություններից առաջ երկու նախարարի է փոխել Ջուդ Բելինգեմ․ Ցանկանում ենք հաղթել բոլոր մնացած հանդիպումներում Բաքվում կրկին ԶԼՄ-ների միջոցով Արցախի ներկայացուցիչներին հրավիրել են «հանդիպման» Դիվերսիայից հետո ադրբեջանցիները հենց այգիներում մարդ են տեսնում՝ կրակում են, չեն թողնում աշխատել. Սոս համայնքի ղեկավար 3 անձ բռնության կիրառմամբ միջամտել են պարեկների գործունեությանը. Նրանցից 2-ը կալանավորվել են ԱՄՆ-ում գնել են սնանկացած Silicon Valley Bank-ը Ովքե՞ր են անանուն միլիոններ փոխանցում Աննա Հակոբյանի հիմնադրամին Տիգրան Ավինյանը քաղաքում սակուրաներ տնկելու որոշումից հետո ճապոներեն է խոսում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր հատվածում. Այն կասեցվել է. Արցախի ՊՆ Վիգեն Սարգսյանի խափանման միջոց կալանքը թողնվել է անփոփոխ Թալինում, Ապարանում, Գորիսում, Կապանում անձրև է տեղում Ախր ինչպե՞ս կարող է թշնամին գալ ու անխոչընդոտ փակել Արցախը սնուցող վերջին մազանոթները Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում, մեծ թվով հարցեր կլուծվեր. Տիգրան Աբրահամյան ԵՄ-ն Բելառուսին կոչ է արել չտեղակայել ռուսական միջուկային զենք իր տարածքում Նիկոլի անցկացրած արդար ու թափանցիկ ընտրությունների պատկերը սա է. Հենրիխ Դանիելյան Պետք ա գտնել էս անխափան ու անդադար աշխատող սցենարի հեղինակին Փաշինյանի` 4-րդ «փորձից» գրառումը Սահմանային խախտման 2 դեպք է արձանագրվել. Արցախի ՆԳՆ ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանել. ՔՈ նախընտրական շտաբի հայտարարությունը Բայդենը մամուլի ասուլիսից հետո չի կարողացել գտնել բեմից ելքը Բոլոր հանդիպումների առանցքում Հայաստանում և Արցախում ստեղծված ծանր իրավիճակն է. Իշխան Սաղաթելյան Եվրո-2024․ Օրվա հանդիպումները
Հարցում

Ե՛վ Թեհրանը, եւ՛ Բաքուն կտրականապես չեն ցանկանում որեւէ մեկի դեմ պայքարել երրորդ երկրների շահերի համար

Ադրբեջանա-իրանական հարաբերությունները վերջին շրջանում կտրուկ սրվել են, Bunin&Co Teleg8am-ալիքում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Նա հիշեցրել է, որ հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում է տեղի ունեցել, զոհվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակից Օրհան Ասկերովը, որը ապահովում էր օբյեկտի անվտանգությունը։ «Նման իրադարձությունները միշտ էլ փորձություն են դառնում երկկողմ հարաբերությունների համար։ Իրանի մայրաքաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո փորձեր են արվել հաղթահարել ճգնաժամը։ Հունվարի 29-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Իբրահիմ Ռայիսիի միջեւ։ Իրանական կողմն իր ցավակցությունն է հայտնել ադրբեջանական կողմին, իսկ Ալիեւը, կտրուկ դատապարտելով ահաբեկչությունը, հայտարարել է արագ եւ թափանցիկ հետաքննության անհրաժեշտության մասին։ Թվում է, թե գտնվել է ճգնաժամից դուրս գալու օպտիմալ ալգորիթմ»,- նշում է Մարկեդոնովը։

«Սակայն երկու նախագահների զրույցից ընդամենը մի քանի օր անց Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Իսլամական Հանրապետությունը խոչընդոտում է «միջազգային մակարդակով ահաբեկչության լայն բացահայտմանը միջազգային կազմակերպություններում»։ Հատկապես ընդգծվել է Թեհրանի դիրքորոշումը Չմիավորման շարժման եւ Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների կոնֆերանսում։ Պաշտոնական Բաքուն նաեւ խորհուրդ չի տվել իր քաղաքացիներին այցելել Իրան։ Իլհամ Ալիեւը կրթության նախարարի եւ Թուրքիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ տեսակոնֆերանսի ժամանակ նաեւ ընդգծել է, որ Իրանի հատուկ ծառայությունները լուրջ միջոցներ չեն ձեռնարկել իր երկրի դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչությունը համակողմանի հետաքննելու համար։ Միաժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում լայնորեն քննարկվել է հանրապետության ՆԳՆ հատուկ գործողությունն ընդդեմ «իրանական լրտեսական ցանցի»։ Այս ամբողջ պատմությանը սրություն են հաղորդել որոշ ֆոնային գործոններ: Իրանը անօդաչու թռչող սարքերի գրոհի է ենթարկվել (այս դեպքի բոլոր հանգամանքները լիովին պարզված չեն, բայց դրանք արդեն հասցրել են սնուցող նյութ դառնալ դավադրության տարբեր տեսությունների համար)։ Սրան հավելելնք ԱՄՆ-ի եւ Իսրայելի բարձրաստիճան քաղաքական գործիչների մի շարք հայտարարություններ։ Արդյունքում, Իրանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ հնարավոր ռազմական էսկալացիայի լայն վարկածներ կան։ Բայց որքանո՞վ են դրանք հիմնավորված։

Նախ, ինչքան էլ ավերիչ հետեւանքներ ունենար հունվարի 27-ի ահաբեկչությունը, պետք է հաշվի առնել, որ նախկինում Ադրբեջանի եւ Իրանի հարաբերությունները հեշտ չեն եղել։ Դրանք լի են համակարգային խնդիրներով։ Բաքվում տարբեր մակարդակներում մեկ անգամ չէ, որ բարձրացվել է ինչպես Իսլամական Հանրապետության ադրբեջանական փոքրամասնության, այնպես էլ երկրի ներսում Իրանի կրոնական ազդեցության խնդիրը (իսկ Ադրբեջանը աշխարհիկ պետություն է): Իր հերթին Թեհրանն իր դժգոհությունն է հայտնել հարեւան երկրի եւ Իսրայելի միջեւ համագործակցության ամրապնդման կապակցությամբ։ Մտահոգություն է առաջացրել նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական կապի ամրապնդումը։ Երկրորդ՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որը խախտել է հին ստատուս քվոն Կովկասում, ստիպել է Թեհրանին ավելի մեծ ուշադրություն դարձնել այս ուղղությանը։ Մինչեւ 2020 թվականը Իսլամական Հանրապետությունը կենտրոնացած էր Մերձավոր Արեւելքի վրա՝ Կովկասյան տարածաշրջանի հետ գործ ունենալով «մնացորդային սկզբունքով»։ Իսկ Հայաստանի հետ կապեր հաստատելու Թեհրանի փորձերը Բաքվում դիտարկում են որպես խոչընդոտ, որպեսզի Ադրբեջանը ստանա «ղարաբաղյան երկրորդ պատերազմում» հաղթանակի բոլոր պտուղները։

Սակայն, որքան էլ երկու հարեւան երկրները տարբերվեն իրենց հայացքներով, նրանց միավորում է մեկ բան. Ե՛վ Թեհրանը, եւ՛ Բաքուն կտրականապես չեն ցանկանում որեւէ մեկի դեմ պայքարել երրորդ երկրների շահերի համար։ Մինչդեռ Իրանն ու Ադրբեջանը ունեն եւ՛ ընդհանուր տնտեսական շահեր, եւ՛ այն բանի գիտակցում, որ ռազմաքաղաքական էսկալացիան կհարվածի իրենց։ Այսպիսով, այսօր բացասական սցենարի մեջ չկա կոշտ կանխորոշում»,- ամփոփում է հեղինակը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan