Այսօր՝ 29 մարտի 2023թ., 00:00
Օրվա խորհուրդ Ֆիզկուլտուրայի ինստիտուտում ծեծի ենթարկված ամբիոնի վարիչը փոխոստիկանապետի հայրն է Ալիևը Լաչինում հատուկ ներկայացուցիչ է նշանակել Հայաստանը և Արցախը անբաժանելի միասնություն են. «Միասին» շարժումը հրավիրում է բողոքի ակցիայի ԵԱՀԿ Մինսկի խումբը, բանակցություններ վարելիս իրականում փորձել է ամրապնդել Լաչինի «օկուպացիան». Ալիև «Այս փորձանքի հեռացման հարցը մեզ համար ճակատագրական է դառնում». Ստեփան Դանիելյան Արտակարգ դեպք Ֆիզկուլտ ինստիտուտում․ ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի վարիչին Դուք ինքներդ գիտեք, թե ում կողմից և ինչ աջակցություն է եղել Թուրքիային. Էդուրադ Քալանթարյանը՝ ՀՖՖ նախագահին. (տեսանյութ) Ներկայում Ստեփանակերտի հետ կապի միակ միջոցը միայն հեռախոսն է. Մեծ Շենի համայնքապետ Պաշտոն ունենալը նիհարելու մասին է, ոչ թե գիրանալու. Դուք Ձեր մարմիններն եք մեծացնում՝ երկիրը փոքրացնելով.Բագրատ Սրբազան «Հայաստան» դաշինքի պարզաբանումը՝ Էդգար Ղազարյանին ՄԻՊ պաշտոնում առաջադրելու մասին «Ուտում ես այնտեղ, որտեղ ք․․ու՞մ ես»․ երկրպագուները զայրացել են Քորթնի Քարդաշյանի վրա՝ լոգարանում ուտելիքի համար Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել Պաուլո Դիբալան մտադիր է հեռանալ «Ռոմայից» «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը իր ծանոթներին, այդ թվում հղի հարսին կեղծ գրանցել է աշխատանքի.Նախաքննությունն ավարտվել է «Զինվոր եմ տվել, եւ հիմա նույնիսկ ոսկորները չեն տալիս». անհետ կորած Շիրազ Խաչատրյանի հայրը որդու մարմինն է պահանջում Լեռնակերտի պեղումներում բացվել են միջին բրոնզից ուշ բրոնզի անցման փուլին վերագրվող թաղումներ Բելառուսում հայտարարել են, որ ռուսական միջուկային զենքի տեղակայումը չի հակասում ՄԶՉՊ-ին Իրանը կարող է ատոմային ռումբի համար բավարար վառելիք արտադրել առնվազն երկու շաբաթում․ գեներալ Միլի Մա՞յթ, թե՞ մերձակա տարածք. Պարեկներն ու վարորդները վիճում են Ռուբլու արժեզրկումը կհանգեցնի Հայաստանից ռուսական շուկա ապրանքների արտահանման ծավալների կրճատման․ Մանասերյան Մեքսիկայի միգրացիոն կենտրոնում հրդեհի հետեւանքով զոհվել է 39 մարդ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Չինաստանին զարգացող երկրի կարգավիճակից զրկելու օրինագիծը Եթե Սիսիանում բռնաճնշումներ չլինեին ՔՊ-ն կստանար 25-30 % և ՀՀԿ-ն կհաղթեր. Աշոտ Անդրեասյան Իտալիայի թիմը կհրավիրի 4 արգենտինացի ֆուտբոլիստի Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքը ծրագրում է փորել եւ հանել 90-ամյա ժամանակի պարկուճը 4 տեխնոլոգիա, որոնք ապագայում ակտիվորեն կկիրառվեն շինարարության ոլորտում «ՔՊ-ն ջնջում է բոլորին». Սյուզի Բադոյան Աղջոց վանքն անպայման կվերականգնվի Ապրիլի 2-ից մայիսի 31-ը ավտոմեքենաների մաքսային գործառնությունները կարող են իրականացվել Արեւելյան մաքսատանը ՌԴ ՊՆ ռազմական ուղղաթիռները բարդ աերոբատիկական վարժանքներ են կատարել Հայաստանում «Նոր Զովք»-ի գործով մեղադրյալ Վլադիմիր Սարգսյանին կալանավորելու որոշումը Վերաքննիչ դատարանը թողել է անփոփոխ Ադրբեջանը շարունակելու է սեղմել, ինչին պետք է հակախաղ առաջադրել. Տիգրան Աբրահամյան Թուրքիայում փողոցներն ամբողջությամբ անցել են ջրի տակ ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել ադրբեջանցի զինվորականների տեղաշարժերի կապակցությամբ «Հասկացա, որ պարզապես պարտավոր եմ նման մի նախագիծ իրականացնել» Հունվարին Հայաստանում 20.000 աշխատատեղ է փակվել Էս են սրանք. առավոտ մի բան, երեկոյան՝ լրիվ այլ ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է համարել ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությանը միանալու Հայաստանի ծրագրերը Արսեն Թորոսյանը խուսափում է շփվել թիմակիցների հետ Անթույլատրելի է վտանգել Հայաստանի և Ռուսաստանի դարավոր կապերը. Սամվել Կարապետյան «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունը Տիգրան Ավինյանը շտապում է, «15 տոկոսանոց» ՔՊ-ն՝ ոչ Փաշինյանի վարկանիշը պատմական մինիմումի վրա է. կեղծարարությամբ ընտրություն հաղթելն իրականության հետ որևէ աղերս չունի. Մամիջանյան Սերյոժա Բարսեղյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն (տեսանյութ) Թազա պետը սաղի արյունը խմել ա, բերդում կալանավորների կյանքին վտանգ ա սպառնում 1 մլրդ 21 մլն դրամ, Վահագնի թաղամասում 2 անշարժ գույք. ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը Գերմանիայում ստեղծել են աշխարհում առաջին փոշի գարեջուրը Որքա՞ն ժամանակ կարող է մարդն առանց քնի դիմանալ Եգիպտոսում, հնագետները տաճարում հայտնաբերել են ավելի քան 2000 հնագույն մումիֆիկացված ոչխարների գլուխներ Կոլումբիայի ոստիկանապետն ասոել է, որ Պաբլո Էսկոբարի դեմ պայքարելու համար էկզորցիզմ է օգտագործել Էրդողանն ընտրության է գնում Թալիբանին նմանվող դաշինքով. Սելահաթին Դեմիրթաշ Նեթանյահուն կրկին հետաձգել է ազգին ուղղված ուղերձը՝ առանցքային նախարարների հրաժարականի սպառնալիքների պատճառով․ Haaretz Իսրայելում բժիշկները երեքշաբթի օրվանից կդադարեցնեն աշխատանքը՝ մինչեւ դատական բարեփոխումների դադարեցումը Զիդանը պատրաստ է վերադառնալ «Ռեալ» ԵՄ հատուկ ներկայացուցիչը կրկին մեկնում է Բաքու Նեթանյահուն խորհրդարանում կոալիցիայի ղեկավարին հայտնել է, որ մտադիր է դադարեցնել դատական բարեփոխումները Իսրայելի գլխավոր Բեն Գուրիոն օդանավակայանը դադարեցրել է թռիչքները երկրում զանգվածային բողոքի ակցիաների պատճառով Ադրբեջանում գյուղացիները փակել են ճանապարհը՝ պահանջելով ապահովել ջրամատակարարումը Շերը 75 միլիոն դոլարով վաճառքի է հանել Մալիբուում գտնվող իր սիրելի առանձնատունը ՌԴ ԱԽ քարտուղարն ԱՄՆ-ին անվանել է աշխարհում սանձազերծված պատերազմների թվով «չեմպիոն» Աֆղանստանւմ ԱԳՆ-ի շենքի մոտ պայթյուն է որոտացել․ Aśvaka OneWeb-ն իր արբանյակային ինտերնետը ողջ աշխարհում կգործարկի արդեն այս տարի Իսպանիայի վարչապետ Սանչեսն ընտրություններից առաջ երկու նախարարի է փոխել Ջուդ Բելինգեմ․ Ցանկանում ենք հաղթել բոլոր մնացած հանդիպումներում Բաքվում կրկին ԶԼՄ-ների միջոցով Արցախի ներկայացուցիչներին հրավիրել են «հանդիպման» Դիվերսիայից հետո ադրբեջանցիները հենց այգիներում մարդ են տեսնում՝ կրակում են, չեն թողնում աշխատել. Սոս համայնքի ղեկավար 3 անձ բռնության կիրառմամբ միջամտել են պարեկների գործունեությանը. Նրանցից 2-ը կալանավորվել են ԱՄՆ-ում գնել են սնանկացած Silicon Valley Bank-ը Ովքե՞ր են անանուն միլիոններ փոխանցում Աննա Հակոբյանի հիմնադրամին Տիգրան Ավինյանը քաղաքում սակուրաներ տնկելու որոշումից հետո ճապոներեն է խոսում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր հատվածում. Այն կասեցվել է. Արցախի ՊՆ Վիգեն Սարգսյանի խափանման միջոց կալանքը թողնվել է անփոփոխ Թալինում, Ապարանում, Գորիսում, Կապանում անձրև է տեղում Ախր ինչպե՞ս կարող է թշնամին գալ ու անխոչընդոտ փակել Արցախը սնուցող վերջին մազանոթները Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում, մեծ թվով հարցեր կլուծվեր. Տիգրան Աբրահամյան ԵՄ-ն Բելառուսին կոչ է արել չտեղակայել ռուսական միջուկային զենք իր տարածքում Նիկոլի անցկացրած արդար ու թափանցիկ ընտրությունների պատկերը սա է. Հենրիխ Դանիելյան Պետք ա գտնել էս անխափան ու անդադար աշխատող սցենարի հեղինակին Փաշինյանի` 4-րդ «փորձից» գրառումը
Հարցում

Սեդա Սաֆարյանը կատարել է կոպիտ կարգապահական խախտում, որը հիմք է, որպեսզի ՍԴ-ն դադարեցնի նրա լիազորությունները․ Սոս Հակոբյան

Սահմանադրական դատարանի առնվազն երեք դատավոր պարտավոր են նախաձեռնել քննություն Սեդա Սաֆարյանի կողմից կոպիտ կարգապահական խախտում կատարելու հիմքով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավաբան Սոս Հակոբյանը:

«Սեդա Սաֆարյանը 2022 թվականի դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովում հրապարակային կերպով հանրության առաջ երդվելուց խոսքը սկսել է հետևյալ բառերով. «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելով….»

Սա նշանակում է երկու բան.

Սեդա Սաֆարյանը 2022 թվականի դեկտեմբերի 16-ից գիտակցում է, որ ինքը Սահմանդրական դատարանի դատավոր է,
Հանրությունը, այդ թվում՝ ՀՀ դատարանների բոլոր դատավորները 2022 թվականի դեկտեմբերի 16-ից իմացել են և գիտակցել են (կամ ողջամտորեն կարող էին իմանալ և գիտակցել), որ Սեդա Սաֆարյանը այլևս Բարձր դատարանի, նույն ինքը Սահմանադրական դատարանի դատավոր է։
Այսինքն, ՀՀ բոլոր դատարանների դատավորնեը, որտեղ Սեդա Սաֆարյանը հանդես է եկել որպես որևէ անձի ներկայացուցիչ ամենաուշը դեկտեմբերի 16-ից հստակ իմացել են, որ գործ ունեն ոչ թե փաստաբանի հետ, այլ օրինակ՝ օրենքների սահմանադրականությունը որոշող Բարձր դատարանի դատավորի հետ, որը դատական իշխանության ինստիտուցիոնալ մակարդակում օժտված է ամենաբարձր հեղինակությամբ։

Հիշեցնենք, որ կա ապացույց, որ դեկտեմբերի 28-ին Սեդա Սաֆարյանը իրականացրել է փաստաբանական գործունեություն (նույն ինքը՝ ներկայացուցչություն)։

Այսինքն, Սեդա Սաֆարյանը մի կողմից ուղղակիորեն խախտել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը, քանի որ դրա համաձայն ՍԴ դատավորը չի կարող նույնիսկ անհատույց հիմունքներով հանդես գալ որպես ներկայացուցիչ կամ տրամադրել խորհրդատվություն (բացառությամբ, եթե ներկայացներ իր մերձավոր ազգականներին կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձանց)։

Մյուս կողմից (դիտարկելով դրա խորը բովանդակային մասը), Սեդա Սաֆարյանը կատարել է ևս մեկ վարքագծի կանոնի խախտում՝ ըստ էության օգտագործելով իր՝ դատավորի պաշտոնի հեղինակությունը` ի շահ իրեն կամ այլ անձի (Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ, քանի որ իր գործերով դատարանները իմացել են, որ գործ ունեն պաշտոնը ստանձնած ՍԴ դատավորի հետ։ Դեռ հլը պարզ չէ, թե վերջինս երբ է դիմել Փաստաբանների պալատ իր լիազորությունների դադարեցման համար։

Եթե ներկայացուցչության կանոնի խախտումը Սահմանադրական դատարանի համար հիմք է Սեդա Սաֆարյանին «նկատողություն» հայտարարելու համար, ապա դատավորի հեղինակությունը օգտագործելը ի շահ այլ անձի էական կարգապահական խախտում է, որը հիմք է, որպեսզի Սահմանադրական դատարանը դադարեցնի Սեդա Սաֆարյանի լիազորությունները որպես ՍԴ դատավոր։

Մի կարևոր հանգամանք էլ՝ դիտարկելով դեկտեմբերի 16-ը որպես մեկնակետ (երդում տալու օրը), որտեղից սկսած Սեդա Սաֆարյանը իրավունք չուներ լինել փաստաբան, ես օգտագործում եմ աշխարհի երեսի բոլոր իրավաբանների համար անվիճելի փաստարկ առ այն, որ Սեդա Սաֆարյանը կատարել է կոպիտ կարգապահական խախտում։

Քանի որ, հանրությանը արդեն սեպտեմբերի 15-ից հայտնի էր, որ Սեդա Սաֆարյանը շուտով աներկբա ստանձնելու է ՍԴ դատավորի լիազորությունները, այսիքն՝ իրականում քննությունը Սեդա Սաֆարյանի կողմից Սահմանադրությունը և օրենքները ոտնահարելու մասին կարելի է սկսել հենց սեպտեմբերի 15-ից սկսած։

Ամփոփելով. Սահմանադրական դատարանի առնվազն երեք դատավոր պարտավոր են նախաձեռնել քննություն Սեդա Սաֆարյանի կողմից կոպիտ կարգապահական խախտում կատարելու հիմքով։

Հակառակ պարագայում՝ Սահմանդրական դատարանի դատավորները անգործությամբ կհեղինակազրկեն Սահմանադրական դատարանը և իրենց որպես ՍԴ դատավորների։

Հ.Գ. երդման հղումը մեկնաբանությունների մեջ»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan