Այսօր՝ 16 ապրիլի 2024թ., 00:00
Բաքուն ոչինչ չի արել հայերին Ղարաբաղ վերադարձնելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում Փախստականների հարցով հայ-բրիտանական հնարավոր գործարքը չի բխում Հայաստանի շահերից Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» ԲԿ-ն Լարված իրավիճակ՝ Երևանի ավագանու նիստում․ ավագանու անդամները միմյանց հիշեցրին նախկին ելույթները ծառերի մասին Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոնում ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125,000 դոլար կաշառք ստանալու մեջ Հաագայի դատարանում շարունակվում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները (տեսանյութ) ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամավորի մասնակցությամբ միջադեպից Ճղճղալով խոճկորի նման ասում էր հոգևորականները շոու են անում Ոսկեպարի եկեղեցում. Աղվան Վարդանյան Ապօրինի միգրանտները գալու են, լցվեն Հայաստանի Հանրապետություն, դա ռիսկային խնդիր է. Արթուր Խաչատրյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան Վրաստանի խորհրդարանում դարձյալ ծեծկռտուք է՝ գործակալների թեմայով Եղանակն առաջիկա օրերին կփոփոխվի Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով Nike-ը կտուգանի Բարսելոնային վատ արդյունքների համար Նշվել են ճանապարհորդներին լավագույն սնունդ ու խմիչք առաջարկող օդանավակայանները Սարատովի կենտրոնում ներգաղթյալները ծեծկռտուք են սարքել. նրանց վրաերթի է ենթարկել մեքենան Պայմանագրային զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է Ողջի գետում․ նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Մանիպուլյացիաներ` կեղծ օրակարգերով. որն է Փաշինյանի պատկերացրած իրական Հայաստանը Վրիժшռությունը պարտադիր պայման է բոլոր արժանապատիվ պետությունների համար. Վարդան Ոսկանյան Իրանը իր գործողությունները համարում է հաջողված և հայտարարում է դադարի մասին Իսրայելը իրանական հարձակմանը դիմակայելու համար մեկ գիշերվա ընթացքում ծախսել է մոտ 1,3 մլրդ դոլարի զինամթերք. տնտեսագետ Ռոբի հետ Հայաստան ենք ուսումնասիրում. Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Երուսաղեմի հայկական թաղամասում ամեն ինչ հանգիստ է. Տիրան վարդապետ Նիկո΄լ, կա΄նգ առ և վերջապես նա պետք է կանգ առնի. STOP_NIKOL ակցիա անցկացնելու համար բերման է ենթարկվել Վահագն Չախալյանը Ozempic-ը վերացնում է սկլերոզ հրահրող բորբոքային բաղադրիչները. TAND Պարզվել է՝ էլեկտրոններն ունակ են հավաքվել բյուրեղային կառուցվածքների մեջ Մոսկվայում պայթեցրել են Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին փոխգնդապետի Toyota-ն Դանակահարություն՝ Շիրակի մարզում. 17-ամյա բնակչի մոտ հայնաբերվել է մի քանի դանակ Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչում Գերմանիայի պաշտպանության նախարարը Պուտինին համեմատել է Հիտլերի հետ Արևմուտքը՝ օգտագործելով այս տիկնիկային իշխանությանը, փորձում է մղել Հայաստանի հակառուսականացմանը․ Արծվիկ Մինասյան Ապօրինի գույքի բռնագանձման գործով Գալուստ Գրիգորյանի անշարժ գույքը փոխանցվել է ՀՀ-ին Փաշինյանի կարմիր գիծը ոչ թե ՀՀ ինքնիշխանությունն է, այլ իր աթոռն է ու իր պաշտոնը․ Արծվիկ Մինասյան ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության «պլան Բ» չունի. Bloomberg Ոսկեպարի բնակչի տունը կառավարության անընդունելի քայլերի արդյունքում բաժանվելու է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»․ Թաթոյան Շախմատի չեմպիոնական մրցամարտը ձախողվեց. Փաշինյանի կրկին ստել է․ Մաս 198 Փորձել են հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել հոտը․ ԱԱԾ-ն մասնարամասներ է հայտնել միջադեպից Հայկական կինոարտադրությունը հեղափոխվում է հայ գործարարների մասնակցությամբ Մտահոգիչ է, որ էս կեղծիքը էսքան արագ սենց ահավոր խուճապ առաջացրեց. Սամվել Մարտիրոսյան Ջալալ Հարությունյանի գործով հարցաքննվել է 3 վկա․ ովքեր են նրանք ՀՀ պետական պարտքը կաճի և կհասնի 55%-ի Կաթնասունների ատամներն ու ականջները առաջացել են Յուրայի ժամանակաշրջանում Գլոբալ տաքացումը սպառնում է Անտարկտիդայի երկնաքարերին Սերբիան փոքր է իր չափերով և բնակիչների քանակով, բայց մեծ է իր սրտի չափերով․ մենք ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ չենք կիրառել և չենք էլ պատրաստվում կիրառել․ Վուչիչ Ժողովուրդը շշպռել է դիտորդներին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դադարեցվել է «Միասնական հայրենիք»-ի ղեկավար Մհեր Տերտերյանը հայտնվել է ամբաստանյալի կարգավիճակում 150 մլն դրամ․ «Մեր ժամանակների հերոսները» թանկ են նստում բյուջեի վրա ՀԴԲ-ն ռասայական և էթնիկական ծայրահեղականությունը համարում է Միացյալ Նահանգների գլխավոր ներքին սպառնալիքը Ինչու են ձգձգում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի զեկույցը ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Սարգիս Գալստյանը ադրբեջանցիների կողմից ճնշումների ու հետապնդումների է ենթարկվել ՔՊ նիստը երեկ ԱԺ-ի «պատճառով» չեղարկվել է Ֆրանսիան 2024-ին ավելի քան 600 մլն եվրոյի գազ է գնել ՌԴ-ից Փաշինյանն էր, որ պատմական Հայաստանի վերստեղծման իր ցնորքով կազմաքանդեց 1991թ․ հիմնադրված իրական Հայաստանը. Զուրաբյան BBC հեռուստատեսությամբ հանդես եկող հայտնի բժիշկ-կոսմետոլոգը կնոջը բոտոքս է արել՝ սեքսի դիմաց Հայաստանում բժիշկները կլիցենզավորվեն. նախագիծն ընդունվեց Գիտնականները պարզել են ալդեհիդների ազդեցությունը ԴՆԹ-ի վնասման եւ ծերացման վրա «Սիրային հարաբերություն՝ առանց սեռական հարաբերության, դա ո՞րն է»․ Նազարյանը՝ ՔՊ-ի նախագծի մասին ԱԺ-ն չընդունեց սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ընդդիմության նախագիծը Ընտանիքին փորձում եք հավասարեցնել համասեռամոլների հետ այս օրենքով. Գեղամ Նազարյան Համաձայն եմ` կուսության ստուգում, քարե դար, էդ խայտառակությունը ինչքան շուտ դուրս գա, էնքան լավ «Մի հատ տեղդ նստի, լսի՝ ինչ եմ ասում». Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ կրքերը թեժացան 29-ամյա երիտասարդը մասնակցել է տելեգրամյան խանութ-հարթակներով թմրամիջոցների ապօրինի իրացմանը և կատարել ավելի քան 43 մլն դրամի չափով փողերի լվացում Ձեր ծրագրի ու արածի տարբերությունը ձեզ ոչ լեգիտիմ է դարձնում. Սեյրան Օհանյան Ալեն Սիմոնյանն իր ելույթով էսօր ապահովեց, որ իր ընտանիքից ոչ մեկին էլ չկալանավորեն. Աննա Մկրտչյան Հայաստանում տիրող իրավիճակը շատ առումներով հիշեցնում է Ուկրաինան․ Վարդան Օսկանյան Ուր են անհետացել ԱԺ ընտրություններին մասնակցած, բայց անցողիկ շեմը չհաղթահարած 10 ուժերի ներկայացուցիչները Չի ստացվում, չեք կարողանում…հեռացեք․ Լիլիթ Գալստյան Տղամարդը մտել է խանութ աղցան գնելու և վիճակախաղով 1 միլիոն դոլար շահել Վիետնամում միլիարդատիրուհին մեղադրվում է բանկից խարդախությամբ 44 մլրդ դոլար վարկեր վերցնելու համար Մաքսանենգները փորձել են բեռնատար ինքնաթիռով տեղափոխել 146 կգ ոսկի՝ այն արծաթագույն ներկելով ՀՀ մի շարք քաղաքացիներ Apple-ից նամակ են ստացել, որ հարձակման են ենթարկվել Pegasus լրտեսող ծրագրով Լուսնի ուղեծրում սերֆինգի տախտակ հիշեցնող թռչող օբյեկտ են ֆիքսել․ ի՞նչ է այն իրականում ՌԴ-ն գերճշգրիտ զենքերով հարվածել է Ուկրաինայի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին (տեսանյութ) 60-ամյա ամերիկուհին իր գործատուից յուրացրել է ավելի քան 8,5 մլն դոլար և ծախսել գնումներ կատարելու վրա 400 դոլարով աճել է յուրաքանչյուրիս պարտքը ու հասել 4000-ի. Վահե Դավթյան
Հարցում

Բանակը ցինիկաբար կործանել է, ասում է՝ հրեշավոր դեպք է տեղի ունեցել, երբ ավելի լավ է գետինը մտնի․ Շուշան Պետրոսյան

Խորհուրդ տվողները շատ են, և երբ ինչ-որ մեկը գաղափար է բերում, այդ գաղափարի շուրջ հավաքվելու փոխարեն՝ ամեն մեկը սկսում է իր շտկումն անել, այդպիսով գաղափարը փլվում է։ Շատ քիչ են երկրի մասին մտածողները, ամեն մարդ իր հավակնություններով է միանում այս ապիկարների դեմ պայքարին։ Այդպես երբեք հաջողության չենք հասնի։ Այդ խնդիրը ոչ միայն այստեղ է, այլև Արցախում։ Եթե այնտեղ ապիկարը որևէ մեկին ընդառաջում է, աշխատանք է տալիս, ժպտում է, իսկ Ստեփանակերտը փոքր քաղաք է, անմիջապես ասում են՝ այսինչը մեզ ժամանակին օգնել է։ Երկիրը մոռացության է տրվում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը:

«Շատ մարդիկ կան, որոնք երբ տաքուկ միջավայրում են, պնդում են, որ ոչ ոք չի սիրում սրանց, ատում են, գիտակցում են սրա սրիկա, անհայրենիք բնույթը, բայց հրապարակավ նրանք ո՞ւր են։ Վախկոտների երկիր ենք դարձել։ Ի՞նչ խոսես, ո՞ւմ հետ։ Ում դե՞մ՝ պարզ է՝ հինգ տարի է՝ 2018-ի ապրիլի 23-ից սկսած, առանց վախենալու՝ ընդդեմ բոլոր սպառնալիքների, զազրախոսությունների, ծաղրի, խոսում եմ։ Անհայրենիք, դավաճան ու օտարամոլ որևէ անձ ինձ չի կարող թելադրել, թե ինչպես ապրեմ իմ երկրում։ Երբևէ խոսքի ազատությունն այսքան բռնաբարված չի եղել, որքան հիմա։ «Երկիր մեդիան», որն ուսուցանում էր, թե ինչպես սիրել հայրենիքը, սրանք փակում են։ Պատմությունը պիտի իմանաս՝ նույն սխալները չկրկնելու համար։ Ցավոք, ոչինչ չի փոխվում»,- ասաց արվեստագետը:

«Ես ավելի շատ պաշտպանության նախարար եմ, քան այդ տղան։ Մեր երկրում պաշտպանության նախարարն այդպիսին չի կարող լինել։ Այս երկրում բոլորը պիտի լինեն զինվոր, իսկ այդ կերպարին ամենաանհարիրը հենց պաշտպանության նախարարն է։ Ժամանակին ինձ մեղադրում էին, թե ինչո՞ւ եմ օգնում բանակին, չէ՞ որ դա պետք է պետությունն անի։ Մինչդեռ պետությունն անում էր։ Այն ժամանակ ամեն ինչ լուռումունջ էր արվում, ելակ չէին ուտում, խրամատներն էլ պահածոների տուփերով էին, բայց ապահով էր։ Մենք պարգևավճարներ չէինք ստանում և այդ գումարն ուղղում էինք առաջնագծի հենակետերի կացարանների կառուցմանը»,- նշեց ՀՀ վաստակավոր արտիստը:

Շուշան Պետրոսյանի կարծիքով՝ երբեմնի իրավապաշտպանները հոգիները սատանային են ծախել. «Սա անհասկանալի վիճակ է, մինչդեռ կարգին բանակ ենք ունեցել։ Աստված առողջություն տա այդ գործի նվիրյալներին, քանի որ ամեն ինչ վերականգնվելու է, չարը չի կարող հարատևել։ Այս չարիքը մահով ու դագաղներով եկավ, քաղաքից ու երկրից մահվան հոտ է գալիս։ Բայց չարիքը չպետք է կոտրի մեր հեքիաթը, և որքան պարփակվենք մեր մեջ, այնքան սրանք ընդլայնվելու են։ Չարիքին պետք է վերջ տալ։ Այս երկրին, բացի վնասից՝ որևէ օգուտ չես տվել, բանակը ցինիկաբար կործանել ես, հանգիստ ասում ես՝ հրեշավոր դեպք է եղել, երբ ավելի լավ է գետինը մտնես։ Սա ի՞նչ անեծք է, ի՞նչ չարիք է։ Կողքի ջադուի աչքերից չարությունը թափվում է։ Այնքան ծանր չէր 2018-ը, որքան 2020-ի պատերազմը։ 2018-ի ճամփա փակողներից քանիսն են, որ չկան այսօր։ Թող գային, սպառնային ինձ ու մեզ, բայց միայն լինեին։ Մի ամբողջ սերունդ կոտորեց անիծյալը»:

 «Բոլորն ամեն ինչի գիտակ են, ստրատեգ են, հասկանում են քաղաքականությունից ու տնտեսությունից։ Լսելու ունակություն ունեցեք, միայն խոսելով չէ, կովն էլ ձայն ունի։ Եվ հերիք է անպարկեշտ բառապաշար բանեցնեք։ Ապիկարներ են մեր իշխանության գլխին, գլոբալ առումով պինդ մեջք ունեն, լավ էլ հաշվարկել են՝ ինչքան անհայրենիք կա, հավաքել են մի թիմում։ Կան մարդիկ, որոնք միայն կոմպրոմատների արդյունքում են այդտեղ ու չեն կարող դուրս գալ։ Սրանք դասագրքերում իրենց մասին են գրել տալիս, իրենք սիրում են իրենց, և այդ սերը փոխադարձ է։ Ես նման դասական թալանչիների չեմ տեսել։ Ժամանակ առ ժամանակ պետք է հիշեցնել Ալիևի խրախճանքը, երբ նշում էր իր հաղթանակը Երկրորդ և Երրորդ նախագահներին խաղից դուրս հանելու համար, և այս ապիկար սրիկայի ողորմելի կերպարը։ Սրանք կոտրել են հայ տղամարդու մեջքը։ Այսօր շատերը հանապազօրյա հաց վաստակել էլ չեն կարողանում, Արցախում հազարավոր մարդիկ գործազուրկ են դարձել։ Իսկ մի ժամանակ մենք այնքան պինդ էինք, որ հակառակորդն իր իսկ սկսած պատերազմը դադարեցնել էր խնդրում»,- ամփոփեց Շուշան Պետրոսյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan