Այսօր՝ 08 փետրվարի 2023թ., 00:00
Դեսպանատներում օր վերցնելը՝ շահութաբեր առևտուր ԱԱԾ-ում նոր ատեստացիա կանցնեն Հանրապետության գրեթե բոլոր շրջաններում ձյուն է տեղում. Սյունիքում, Շիրակում բուք է Հրահանգվել է չշարունակել խայտառակությունը. Նիստը շարունակել փակ ռեժիմով Ղարաբաղում խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա. ՌԴ ԱԳՆ Պատգամավորների մասով այս շաբաթ որոշում կլինի. ովքեր են խախտել պահանջը Ընդամենը մեկ դատավոր է հաղթահարել անցողիկ շեմը ՔՊ-ականները երեկ «խնջույք» են կազմակերպել ԱԺ-ում Ռուբեն Վարդանյանը Մոսկվայում է Աննա Վարդապետյանի ուշագրավ խոստովանությունը խորհրդարանում Հասարակությունն իրավունք ունի սվիններով ընդունել Նիկոլի՝ Անկարային մեկնած ձեռքը. Աշոտյան Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5434–ի Քիմ Քարդաշյանին 1 միլիոն դոլար են վճարել Մայամիում միջոցառմանը ելույթ ունենալու համար ԻՊ-ի առնվազն 20 զինյալներ են փախել Սիրիայի բանտից երկրաշարժից հետո «Աստծով». Անդրեն հիվանդանոցից լուսանկար է հրապարակել Թուրքիայում փրկարարները փլատակների տակից դուրս են բերել ողջ մնացած մորը եւ նրա 6 ամսական երեխային Իշխանությունը նիստի էր եկել՝ մեղավորներին արդեն իսկ նշանակած․ Տիգրան Աբրահամյան Տիգրանակերտցի հայ երգչուհին փլատակների տակ է մնացել Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի պատճառով Աղմկահարույց հետաքննություն․ Ադրբեջանում հափշտակել են ՎԶԵԲ-ի միջոցները Ադրբեջանի արտգործնախարարը Մեծ Բրիտանիայի պետնախարարին աղճատված տեղեկություններ է ներկայացրել Լաչինի միջանցքի մասին Ինչպես են Երեւանում փորձել պայթեցնել բանկոմատը Հալեպում փլատակների տակից դուրս են բերել մի նորածնի Այս ամբողջ բեմականացման նպատակն է շեղել հանրության ուշադրությունը. Խամոյան Թուրքիայում չեն կարողանում մարել Իսկենդերունի նավահանգստում բռնկված հրդեհը Թուրքիայում երկրաշարժից մեկ օր հետո փլատակների տակից փրկել են 14-ամյա մի տղայի Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը. Մարդու իրավունքների միջազգային ընկերություն Թուրքիայում երկրաշարժից հետո տարբեր քաղաքներում թալան է սկսվել Կարմիր խաչի միջնորդությամբ 6 հիվանդ Արցախից տեղափոխվել է ՀՀ բժշկական կենտրոններ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 381-ի Աբովյանում վարորդը վրաերթի է ենթարկել 5 հետիոտնի, որոնցից 2-ը երեխաներ են Հալեպի Կիլիկյան վարժարանը լրջորեն տուժել է. տնօրինությունը որոշել է փակ պահել վարժարանը Եթե բանակում ծառայած լիներ, կարելի էր հարցնել, թե Սեյրան Օհանյանի օրոք ի՞նչ զորանոցում է մնացել Չօգտագործվող զորանոցի օտարումը փորձում են ներկայացնել որպես ԶՈՒ–ին հասցված մեծ վնաս. ընդդիմադիր Հայաստանում սպառողական զամբյուղը թանկացել է. թվեր Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Դատախազը ուղիղ մեջբերումներ է անում վկաների ցուցմունքներից, ինչի իրավունքը, ակնհայտորեն չունի. Խամոյան Փնտրում է փոխնախարար. Հայաստանում թեկնածուների խնդիր է Գեղամ Մանուկյանը ներկայացրեց Փաշինյանի իշխանության ժամանակ վաճառված 71 զորանոցի ցուցակը Եվս մեկ բոյկո՞տ. Փաշինյանի համար Սիսիանում ՔՊ-ի հաղթանակը դարձել է կենաց-մահու խնդիր Սեյրան Օհանյանը մի քանի օր է՝ վատառողջ է, այս պահին էլ վերականգնման փուլում է գտնվում. Խամոյան Առաջարկվում է բարեփոխել բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում ներկայացրել է Սեյրան Օհանյանի վերաբերյալ 1-ին միջնորդագիրը. Ինչում է նա մեղադրվում ՍԴ-ում փաստաթուղթ կա, որտեղ արձանագրված է Սեդա Սաֆարյանի խոստովանությունը Նյու Յորք նահանգում գրանցվել է վերջին 40 տարվա ամենահզոր երկրաշարժը Քաղաքական դաշտը պատրաստվում է արտահերթ ընտրությունների Գյումրիում ստացվեց. ինչո՞ւ իշխանությունները մերժեցին երևանյան ծրագիրը ԱԺ հերթական քառօրյան. Օրակարգում են Օհանյանի և Չարչյանի դեմ քրհետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցը (տեսանյութ) ՔՊ մի քանի պատգամավորներ իրենց օգնականների հրահանգել էին հետ վերցնել ստորագրությունները. ինչ է կատարվել Ինչո՞ւ ազատվեց Արտակ Բուդաղյանը ՔՊ-ականների թատրոնն ու Աննա Վարդապետյանի բենեֆիսը՝ այսօր Վարչապետի աշխատակազմը գնումներ է կատարել Խաչատուր Սուքիասյանի ապահովագրական ընկերությունից Կենտրոնական Թուրքիայում 5,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ե՛վ Թեհրանը, եւ՛ Բաքուն կտրականապես չեն ցանկանում որեւէ մեկի դեմ պայքարել երրորդ երկրների շահերի համար Երկրաշարժի զոհերի թիվը անցել է 2 հազար 300-ի սահմանը «Հասարակությունը շատ սուր ու բացասական է տանում, երբ կինն է մեծ տղամարդուց». Նազենի Հովհաննիսյան Տեսանյութ-ապացույց. Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալները հայերին ուղղված ադրբեջանական երգով ցույց են տալիս իրենց իրական մտադրությունները Օրվա իշխանությունները հետևողականորեն սկսել են քանդել, ոչնչացնել մեր եսը, այն եսը, որով մենք պետք է ներկայանանք աշխարհին․ Հայկազ Հարությունյան. (տեսանյութ) Բոլոր ճանապարհները տանում են դեպի Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնես Մեր զոհված ընկերների առաջ պարտք ունենք կատարելու, ցույց տալու՝ Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում Այսօր մեր պայքարը հայ ազգի գոյության համար է․ Արցախի ՀՅԴ կառույցի անդամ Ֆրանսիան գաղտնի հեռագրում Վաշինգտոնին գրում է․ Մեզ չհաջողվեց փոփոխության հասնել Քոչարյանի դիրքորոշումներում․ Բորիս Մուրազի Թուրքիայում հրապարակվել են զոհերի թվի պաշտոնական տվյալներ Սիրիան կներգրավի զինվորականներին՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար. երկրի ՊՆ Թուրքիայում բարձրահարկ շենքի փլուզման պահը հայտնվել է տեսանյութում Թուրքիայում երկրաշարժից հետո գազատարի պայթյուն է տեղի ունեցել․ (տեսանյութ) Ադրբեջանը տրամաբանորեն միջանցքը երկար փակ պահելու ռեսուրս չունի․ Տիգրան Աբրահամյան ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարի բացումը Հայկական և ադրբեջանական կողմերի հետ բանակցությունները շարունակվում են․ ՌԴ ՊՆ Թուրքիայի Մարաշում տեղի ունեցած երկրաշարժի պես հզոր ցնցում վերջին 500 տարում չի եղել այդ տարածաշրջանում Վերջին երկու ամսում պետական պարտքն ավելացել է կես միլիարդ դոլարով. Վ. Գրիգորյան Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով ավերվել է Այնթափի պատմական ամրոցը Հենրիխ Մխիթարյան․ Սեւ-կապույտ - Միլանի գույներն են Ադանա քաղաքում փլուզվել է տասնչորս հարկանի շենք Սիրիայում երկրաշարժի զոհերի մեջ հայեր էլ կան Առնոլդ Շվարցենեգերն ավտովթարի է ենթարկվել Թուրքիայի առեւտրի նախարարը Հայաստանի հետ սահմանի բացումը պայմանավորել է Ադրբեջանի գործոնով Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում ու Սիրիայում. կան զոհեր, վիրավորներ ու ավերածություններ Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Գրեթե բոլոր մարզերում ձյուն է տեղում. կան փակ ճանապարհներ
Հարցում

«Փայտի վառարան ենք դրել, որ տաք լինի». ինչպես է վառելիքի, սննդի ճգնաժամի պայմաններում գոյատեւում արցախցի ընտանիքը

Ալեքսը տասը օր է՝ դպրոց չի գնում՝ ջեռուցում չլինելու պատճառով, փոխարենը մորն է օգնում՝ քույրիկի՝ մեկուկես տարեկան Եվայի խնամքի հարցում։ Հարցնում եմ՝ ուրա՞խ է, որ դպրոց չի գնում, չէ որ հիմա ավելի շատ ժամանակ ունի խաղալու համար, կարճ է պատասխանում.

«Չէ»։

9–ամյա Ալեքսն ու նրա 5–ամյա եղբայրը՝ Գեղամը միայն դպրոց ու նախակրթարան գնալուց չեն զրկվել, կարատեի նույնպես չեն հաճախում, ջեռուցում չկա։

«Դրսում ցուրտ է, չենք կարող դրսում խաղալ, տուն ընկած վիճակում ենք։ Մուլիտիկ, կինո են նայում, արանքում նաեւ դասեր անում»,– NEWS.am–ի հետ զրույցում պատմում է երեք մանկահասակ երեխաների մայրը՝ Արցախուհի Բաբայանը։

Բաբայանների հինգ հոգանոց ընտանիքն ապրում է Ստեփանակերտում՝ 27 քառակուսի մետր մակերես ունեցող կիսակառույց, մեկսենյականոց տանը։ 3 անչափահաս երեխաների մայրը՝ Արցախուհին, պատմում է այս ծանր օրերի դժվարությունների մասին։

«Օրական 4 ժամ էլեկտրականություն չենք ունենում, եղածն էլ շատ թույլ է, չենք հասցնում էլեկտրական ջեռուցիչով տաքանալ, դրա համար էլ անցել ենք փայտի վառարանին։ Տան տեղը շատ ցուրտ է, ստիպված էինք փայտի վառարան տեղադրել»,– ասում է նա։

Արցախուհին ափսոսանքով է խոսում, որ նորոգած տանը փայտի վառարան են տեղադրել, պատերը հանկարծ չմրոտվեն, մտահոգվում է տան տիրուհին։

«Դե գիտեք փայտի վառարանների հետեւանքը՝ ծխոտում է։ Վառարանի խողովակները շուտ–շուտ լցվում են, պետք է անընդհատ մաքրենք, գումարած դրան, որ օդը մաքուր չէ, միակ դրական կողմն այն է, որ տաքացնում է»,– ասում է նա։

Չնայած երեկ հայտնել են, որ երկու օր գազի խողովակը փակ պահելուց հետո ադրբեջանական կողմն մասնակիորեն բացել է այն, Բաբայանները չեն շտապում հրաժարվել փայտի վառարանից։

Արցախում երեկվանից սկսվել է պարենային հինգ ապրանքատեսակների՝ բրինձի, մակարոնեղենի, հնդկաձավարի, ձեթի եւ շաքարավազի կտրոններով վաճառքը։ Արցախուհին դեռ չի հասցրել խանութ գնալ, բայց այդ գնումներն էլ բազմազավակ մայրիկի հոգսը չի թեթեւացնելու։

«Ինչ–որ կտրոնով վաճառվում է, երեխաներս չեն ուտում։ Միրգ ու բանջարեղեն են նախընտրում, որից չկա, հիմա մտածում ենք՝ ոնց պետք է համոզենք, որ մի բան ուտեն»,– նշում է մայրը։

Երեք մանկահասակ երեխաների մայրը չի աշխատում, տան եկամուտ ստեղծողն ամուսինն է, բայց նա էլ այս պահին գործ չունի, շինարարությամբ էր զբաղվում, շրջափակման հետեւանքով շինանայութի պակասի պատճառով աշխատանք չկա։ Ընդհանրապես, շրջափակման հետեւանքով գործազուրկների թիվը Արցախում կտրուկ ավելացել է։ Միայն վերջին 4 օրում 700 մարդ է կորցրել աշխատանքը, 40 օրերի ընթացքում՝ 4100–ը։ Բաբայանների ընտանիքն ապրում է երեխաների նպաստի եւ խնայողությունների հաշվին։

Իսկ Արցախում հումանիտարն աղետն օրեցօր խորանում է։ Հովհարային անջատումներով եւ գազամատակարարման բացակայությամբ պայմանավորված՝ համակարգում ավելացել է վթարների թիվը, հոսանքի տատանումների պատճառով հրդեհներ են բռնկվում։

Ադրբեջանական կողը երեկ մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, բայց թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը սահմանափակումներով կլինի։ Գազ կունենան միայն Ստեփանակերտի բնակելի տները, շրջանային գազալցակայանները, ինչպես նաեւ ռազմավարական նշանակության որոշ օբյեկտները։

Ջեռուցման խնդիրներով պայմանավորված, նախօրեից Արցախում դադարեցվել են բոլոր՝ 117 դպրոցների աշխատանքները։ Գրեթե 20,000 երեխա զրկվել է կրթություն ստանալու հնարավորությունից:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ շրջափակման 40 օրերի ընթացքում 36 հիվանդ է տեղափոխվել է Հայաստան: Երեկ՝ հունվարի 20–ին, նրանց ուղեկցությամբ եւս 4 քաղաքացի է Արցախից տեղափոխվել Հայաստան, մեկն էլ Հայաստանից՝ Արցախ։

9 երեխա եւ 9–ը չափահաս քաղաքացիներ գտնվում են վերակենդանացման բաժիններում, նրանցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan