Արցախի նախագահը հանդիպել է Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի հետ. Լավրովը հիշեցրել է՝ ի՞նչն է մերժել ՀՀ-ն
Ավելի վաղ Արցախի մեր աղբյուրները հաստատել էին, որ Արայիկ Հարությունյանը Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետի տեղակալի հետ քննարկել է Լաչինի միջանցքը բացելու հարցը: Հանդիպումը տեղի է ունեցել երկու օր առաջ ռուսական ռազմաբազայում՝ խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ:
Տեղեկությունը, որ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները շփվել են, այսօր ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հույս հայտնելով, որ Լաչինի ճգնաժամը կհանգուցալուծվի մոտ ժամանակներս: