Ոսկին վաճառվում է 1 800 դոլարից մի փոքր ցածր
Ոսկին երկուշաբթի առավոտյան էժանանում է՝ մեկ տրոյական ունցիան 1 800 դոլարից մի փոքր ցածր, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու փետրվարյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջել է 11,7 դոլարով կամ 0,65 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 799 դոլար։ Արծաթի մարտյան ֆյուչերսն էժանացել է 0,77 տոկոսով՝ մեկ ունցիան 23,535 դոլար։