Այսօր՝ 01 դեկտեմբերի 2023թ., 00:00
Խոշոր բիզնեսներն ու փողերը՝ փոխվարչապետի վերահսկողության տակ Նիկոլական ստերը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ «Արցախի հայերի դեմ ագրեսիայի մեղավորը Հայաստանն ու միջնորդներն են» Որքա՞ն կվճարի քաղաքացին, որքա՞ն կսուբսիդավորի պետությունը՝ մինչև դեկտեմբերի 30-ը վրացական համարանիշով մեքենան մաքսազերծելու դեպքում 2024-ի առաջին աշխատանքային օրը կլինի հունվարի 3-ը, Փաշինյանը շփոթվել և հունվարի 4-ն էր նշել Բեռնատարները Վերին Լարսի անցակետից հետ են վերադառնում. Գառնիկ Դանիելյան Զանգվածային ծեծկռտուք Տերյան փողոցի զբոսայգում. մասնակցել է շուրջ 20 մարդ. գործի են դրել դանակ ու քարեր Telegram-ի աշխատանքում զանգվածային խափանումներ են տեղի ունեցել․ Downdetector Արցախի նախագահը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ Նասիմ Թալեբը կանխատեսեց համաշխարհային գլխավոր երեք ռիսկերը՝ համաճարակ, ֆինանսական կոլապս եւ աճող պարտք Դոնի Ռոստովում խոշոր հրդեհ է բռնկվել շուկաներից մեկում (տեսանյութ) Արման Ծառուկյանը խոսել է Դարիուշի ուժեղ կողմերի մասին Լիոնը պաշտոնանկ է արել Գրոսսոյին. պաշտոնական Իսպանիայի վարչապետի հայտարարություններից հետո Իսրայելում Իսպանիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ Որքա՞ն կվճարի քաղաքացին, որքա՞ն կսուբսիդավորի պետությունը՝ մինչև դեկտեմբերի 30-ը վրացական համարանիշով մեքենան մաքսազերծելու դեպքում Ինձ համար ցավալի է, որ Արարատը գտնվում է Թուրքիայում, իսկ Հայաստանը տարածքային կրճատումներ է ունենում․ Նասիմ Թալեբ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը ստանձնել է Երուսաղեմի ահաբեկչության պատասխանատվությունը Ուկրաինայի Գերագույն Ռադան ժամանակավորապես չեղարկել է երկրում նախագահական ընտրությունների անցկացումը Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը Սկոպյեում ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինա Գերմանիայում հայտնաբերվել է սլավոնական մետաղադրամների ամենամեծ գանձը Գիտնականները կապ են գտել հետաքրքրասիրության և կյանքի տևողության միջև Գլոբալ տաքացման պատճառով Երկրի ծովերը ենթարկվում են արևադարձային տեսակների ներխուժմանը Ֆրանսիայի վարչապետն արգելել է նախարարներին օգտվել WhatsApp-ից և Telegram-ից Վրաստանում ադրբեջանցին վիրավորել է նախկին կնոջն ու սպանել նրա նոր ամուսնուն Թուրքիայի ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել ռուս մոր և աղջկա սպանությունից Ինչ խաղի կանոններ են փոխվել հիմա. ինչու Սամվել Բաբայանը գնաց քննիչ հանձնաժողով Ահաբեկչություն Երուսաղեմում. կան զոհեր Հայաստանում ունենք շուրջ 50 քաղբանտարկյալ, այդ թվում՝ կին և անչափահաս Սամվել Շահրամանյանը հանդիպել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորների հետ ու մեկ բան խնդրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմում դժգոհություններ կան կառույցի ղեկավարից Ադրբեջանցի փորձագետ. Զինծառայության ոլորտում նորամուծությունները վիթխարի վնաս կհասցնեն բանակին ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Լարսը բաց է ՔՊ-ականները պատրաստվում են. Նիկոլ Փաշինյանը գնալու է Ազգային ժողով Ինչ է ասել Սամվել Բաբայանը նիստում Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսը հոգևոր ծառայության կանցնի Եռաբլուրի եկեղեցում Գյումրիում պարեկը հարվածել է քաղաքացուն Օդեսայի մարզում պայթյուններ են որոտացել Ճանապարհի մի հատվածի նշանակությունը կամայականորեն փոխելը ինքնին չի կարող որակվել իբրև ծառայության մատուցում. Գևորգ Դանիելյան Թուրքիան Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման հույս ունի Եվրախորհրդարանի հանձնաժողովն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել Բաքվում պահվող Արցախի նախկին ու ներկա բարձրաստիճան այրերը պարբերաբար կապի մեջ են Շահրամանյանի հետ․ Գալստյան 28-ամյա քննիչը 77 մլն դրամի ավանդ ունի Գերմանիայում 7 հնագույն սրեր են հայտնաբերվել, որոնք օգտագործվում էին զոհաբերությունների համար Մալայզիայում վայրի փղերի երամակը տրորել է փղի ձագին հարվածած մեքենային Politico թերթը Զելենսկիին ճանաչել է տարվա գլխավոր «երազող» Կադիրովի 16-ամյա որդին նշանակվել է ՌԴ ՊՆ գումարտակի համակարգող Նիկոլ Փաշինյանին 2018-ին գրավոր գրել եմ՝ պատերազմում դատապարտված եք պարտության. Սամվել Բաբայան Ոչ մի երկրի թույլ չի տրվի ուժով սահմաններ վերագծել. Բլինկեն Ղարաբաղում շատ քչերն են մնացել, մասնավորապես տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք. Կարմիր խաչի գլխավոր տնօրեն Արցախի նախագահն այսօր էլ Ադրբեջանի հետ կապի մեջ է, ամեն օր զանգում է Բաքու՝ բանակցում վերադարձի համար. Բաբայան Ինչո՞ւ է ձեզ թվում՝ ՀՀ իշխանությունն է ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի մաս. Արցախը հանձնել է Արցախի իշխանությունը. Բաբայան Տուժում են առաքումներ իրականացնող տնտեսվարողները. «Մայր Հայաստան» Կենտրոնում կայանումը 12 հազար դրամից դարձնում են 160 հազար դրամ ՌԴ ԱԳՆ-ն 2024-ին Ուկրաինայի հետ զինադադարի կնքում չի ակնկալում ՀՀ արտահանումը ՌԴ աճում է միջինից պատիկներով ավելի բարձր տեմպով. Թադևոս Ավետիսյան Արցախի հարցը չի լուծվել, ոչ մի ժամանակում էլ չի կարող լուծված լինել. Սամվել Բաբայան ՀՀ պետական մարմինները նոր ընկերություն են հայտնաբերել, որից տարօրինակ գնումներ են կատարում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը շարունակում են մնալ այդ եռյակը և նրանց սպասարկող ուժերը․ Իշխան Սաղաթելյան Երևանում ռուս զինվորականն «Ուրալով» դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել խանութի պատին ու փլուզել այն Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ Վերջը՝ Պողոսյանին արտահանձնո՞ւմ են, թե՞ ոչ Շուրջ 7,000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող Երևանի կայազորային հոսպիտալի պետի ու ևս 13 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է Իշխող կուսակցությունը մտադիր է ամեն բան հավուր պատշաճի անել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հանկարծ դժգոհ չմնա Սպանություն՝ Վանաձորում. Սպանվածը հայտնի էր քրեական պատմություններով. Ամիսներ առաջ կրակել էին նրա կնոջ ուղղությամբ Արևմուտքին Ռուսաստանի պես մեծ պետություն պետք չէ, բայց ոչ մեկին թույլ չենք տա մասնատել մեր երկիրը. Պուտին ՔՊ-ական պատգամավորը պատրաստ է ապրել Բաքվում Փաշինյանին կարելի էր, մյուսներին՝ ոչ Լարսում հայկական բեռնատարների մասով իշխանությունն ամեն ինչ անում է, որ վնասներ կրենք․ Գառնիկ Դանիելյան ՔՊ-ականները մտադիր են ջերմ ընդունել ու ճանապարհել Սամվել Բաբայանին Ավագանու հերթական ստուգարքը Արգենտինայի նորընտիր նախագահը մտադիր է հուդայականություն ընդունել Լարսի ճանապարհը փակ է միայն բեռնատարների համար Եկամտահարկի հետ վերադարձման ինստիտուտի վերացմամբ քաղաքական իշխանությունը որոշում կայացրեց «պատժել» երևանցիներին. Անանյան Հայ ժողովուրդը խոհեմ է և հասկանում է, որ փրկության ու հարատևման միակ գրավականը պայքարն է․ Ասպրամ Կրպեյան Իրանն ավելի շատ մտահոգված է Ադրբեջանում Թուրքիայի ներկայությամբ, քան Հայաստանում՝ ԵՄ առաքելությամբ. նախկին պատգամավոր Իրանի ԱԳ նախարարը ՄՔԴ-ից պահանջել է դադարեցնել Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում Երջանիկ ապուշները. Ավետիք Իշխանյան Իրանը գնում է ռուսական կործանիչներ, ուղղաթիռներ և ինքնաթիռներ Քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռանը իրավապահները չեն կարողանում գտնել
Հարցում

Կառավարության ստեղծած «ծուռ հայելիների» իրականությունը. ինչին ձեռք են տալիս, փլուզվում է

«Փաստ» օրաթերթը գրում է. «2018 թվականից սկսած Հայաստանում տարօրինակ ու անհասկանալի երևույթներ են տեղի ունենում։ Ընդ որում՝ անընդհատ: Եթե ինչ-որ իրադարձություն նախկինում անհավանական կամ անբնական էր թվում, այս իշխանության օրոք հանկարծ սկսում է իրականություն դառնալ։ Այդ առումով այս տարին ևս բացառություն չէ։ Օրինակ՝ իշխանությունները հպարտանում են, որ, ի վերջո, տարին փակելու ենք երկնիշ տնտեսական աճով, սակայն այդ աճը մարդիկ որևէ կերպ չեն զգում իրենց մաշկի վրա։ Մինչ գնաճը անասելի չափերի է հասել, մեր քաղաքացիների մեծամասնության եկամուտները ընդամենը չնչին չափով են ավելացել, իսկ շատերինն ընդհանրապես չեն ավելացել, նույնիսկ ընդհակառակը։

Իշխանությունները պարբերաբար ներկայացնում են, թե աշխատատեղերի աճը շարունակաբար ռեկորդներ է սահմանում, սակայն եթե դուրս գանք նկարված թվերի հեքիաթային աշխարհից և վերադառնանք դաժան իրականություն, ապա կտեսնենք, որ ոչ միայն գործազրկությունն է ընդլայնվում, այլև աղքատությունն է աճի միտումներ ցուցաբերում։ Մյուս կողմից՝ դոլարի փոխարժեքի նվազումը գոնե հույսեր էր ներշնչում, որ ներկրվող ապրանքները պետք է էժանանան, բայց քանի որ տնտեսագիտական դասական կանոնները Հայաստանում չեն գործում, այդ ապրանքների գնաճը շարունակվում է, իսկ դրանից օգտվում են փոքր թվով ներկրողներ, որոնք ահռելի կապիտալ են կուտակում։ Մեկ այլ յուրահատուկ երևույթ է այն, որ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե իբր իրենք կոշտ ձևով պայքարում են խաղամոլության դեմ, սակայն այնպես է ստացվում, որ խաղամոլության ծավալը սրընթաց աճում է։ Հետաքրքրական է, որ իշխող ուժի ներկայացուցիչները առաջ մղեցին «բեթինգի գովազդի» արգելման մասին օրենքը և խաղամոլության դեմ պայքարի անվան տակ ներկայացվող մյուս նախաձեռնությունները՝ առանց անսալու մասնագետների և մամուլի՝ այդ թվում և մեր կողմից զգուշացումներին, որ այդ ձեռնարկումներն անօգուտ են լինելու, փոխարենը հարվածելու են լրատվամիջոցներին։

Արդյունքում խաղամոլությունն աճում է անասելի չափերով։ Միայն անցյալ տարի կատարվել է 3,9 տրիլիոն դոլարի խաղադրույք, իսկ այս տարվա առաջին 9 ամիսների տվյալներով՝ 4,2 տրիլիոն դրամի խաղադրույքներ են եղել։ Փաստացի գործ ունենք ահռելի չափերի հասնող գումարների հետ։ Եվ կարելի է պատկերացնել, թե տարվա վերջում ինչպիսի ցուցանիշներ կարող ենք ունենալ՝ հաշվի առնելով Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջացրած աժիոտաժը։ Այսինքն, մասնագետները ճիշտ էին, որ «մատից հոտ քաշած» օրենքը բացարձակ անիմաստ է, տոտալիզատորների դեմ պայքարի այլ գործիքակազմ էր պետք մտածել: Բայց, ինչպես բոլոր դեպքերում, այս պարագայում էլ ակնհայտ է դառնում, որ մտածել բառը խորթ է այս իշխանությունների համար: Այս ընթացքում տեսնում ենք նաև, թե ինչպես են կառավարությունում խորհրդակցություններ հրավիրվում և քննարկվում գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող ծրագրերը, բայց արդյունքում ամեն տարի գյուղատնտեսությունում անկում է գրանցվում։

Այնպիսի տպավորություն է, որ գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ կատարվող քայլերն ուղղակի ձևական են։ Երկրի սահմանամերձ բազմաթիվ համայնքներում տնտեսական գործունեությունը նորմալ չի իրականացվում, մարդիկ չեն կարողանում մշակել իրենց հողերը և անասնապահությամբ զբաղվել, քանի որ հակառակորդը, որն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները, վտանգ է ներկայացնում: Սակայն իշխանություններն այս ուղղությամբ իրենց ուշադրությունը կենտրոնացնելու և սահմանամերձ բնակավայրերում ներդրումներ կատարելու փոխարեն բյուջեից ահռելի գումարներ են դուրս գրում տոնածառ տեղադրելու և շենքերը զարդարելու համար՝ կաթվածահար անելով մայրաքաղաքի երթևեկությունը։ Պատկերացրեք՝ Երևանն ամանորյա տեսքի բերելու համար 650 հազար դոլար է ծախսվելու։ Իմիջիայլոց, այդ լուսազարդարման աշխատանքներն այնքան անփույթ են կատարում, որ խաթարում են շենքերի ճարտարապետական տեսքը և վնասում քանդակագործ վարպետների ձեռագործ աշխատանքը։ Թերևս այդպիսի գործելակերպն այնքան անհանգստացնող է, որ նույնիսկ Ճարտարապետների պալատը հատուկ հայտարարությամբ հանդես եկավ այդ կապակցությամբ։ Իշխանությունները նախատեսում են ամանորյա հագեցած միջոցառումներ անցկացնել այն պարագայում, երբ հարյուրավոր զոհեր ենք ունեցել, իսկ տասնյակ գերիներ դեռևս պայքարում են Բաքվի բանտերում։

Անվտանգության ոլորտում ևս որևէ ձեռքբերում չունենք։ Եթե մի ժամանակ Հայաստանը կործանիչներ էր գնում առանց հրթիռների, հիմա գրեթե ՀՕՊ համակարգեր չունենք, բայց կրակային համակարգեր և հրետանի են գնում՝ ցույց տալու համար, թե պաշտպանված ենք։ Ասել է, թե՝ գնում ենք, որպեսզի խոցման թիրախ դարձնենք կրակային համակարգերը, այնինչ իշխանությունները հետպատերազմյան շրջանում ամեն ինչ պետք է անեին առաջին հերթին պաշտպանական համակարգերի ձեռքբերման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, իշխանությունները տևական ժամանակ խոսում են պրոֆեսիոնալ ու մարտունակ բանակ ստեղծելու մասին, սակայն իրենք ընդամենը այնպիսի նախաձեռնություններ են կյանքի կոչում, ինչպես հրաձգության դասերի կազմակերպումն ու եռամսյա հավաքների ժամկետի կրճատումն է։ Այսինքն, ինչ նախաձեռնություն, որ առաջ է քաշվում իշխանությունների կողմից, իրականացվում է կիսատ-պռատ, թերի ու ոչ հասցեական։ Եվ տպավորություն է առաջանում, որ ծուռ հայելիների իրականության մեջ ենք ապրում, քանի որ այս կարգի ապաշնորհություն դժվար էր որևէ կերպ պատկերացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan