Ես Ֆրանսիայից քաղաքական ապաստան չեմ խնդրել, սիրում եմ իմ հայրենիքը, շարունակելու եմ ապրել Հայաստանում. Սուրիկ Խաչատրյան
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ում նկատմամբ հետախուզում է հայտարարված և ով այս պահին գտնվում է Ֆրանսիայում, «Հրապարակ» օրաթերթին հարցազրույց է տվել։
Օրերս հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի իշխանությունները հրաժարվել են Խաչատրյանին արտահանձնել Հայաստանին, նա ՀՀ իրավապահների կողմից մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի և յուրացման դրդելու, պաշտոնեական լիազորություններն անցելու համար։
Աղբյուրի հետ զրույցում Խաչատրյանը նշել է․ «Հայտարարում եմ, որ ես Ֆրանսիայի Հանրապետությունից քաղաքական ապաստան չեմ խնդրել, չեմ հանձնվել։ Ես սիրում եմ իմ հայրենիքը, անելիքներ շատ ունեմ և շարունակելու եմ ապրել Հայաստանում»։