«Այս «դավաճանության» գործերի հետ կապված հարց՝ քանի՞ դատարանի մեղադրական վճիռ կա արդյունքում․ Անժելա Էլիբոգովա
էս «դավաճանության» գործերի հետ կապված հարց՝ քանի դատարանի մեղադրական վճիռ կա արդյունքում՞: Այս մասին ֆեյսբուքում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբոգովա
Ինչի եմ հարցնում, որովհետև մի տենց «դավաճանության» թեմա էլ իմ վրա էին փորձում փաթաթել, եթե կհիշեք։
Ճիշտ ա, ես հետևողական գտնվեցի, ստիպեցի քրեական գործ հարուցել, ԱԱԾ-ից պաշտոնական թուղթ տալ, որ դա սուտ մատնություն ա, ստիպեցի գտնել էդ էջերի ադմիններին, կանչել հարցաքննության։
Չալարեցի գլուխ դնել, մի խոսքով։ Իսկ արդյոք էդ բոլոր զինվորականները տենց հետևողական են ու ռեզոնանս կբարձրացնեն՞:
Որովհետև լրիվ միամիտ ա պարզվում, որ վերջում արդարացվում են կամ գործը դատարան չի էլ հասնում։