«7 միլիա՞րդ, հա՞, քանի՞ միլիարդ ա դարձել ՀՀ պետական պարտքը». Փաշինյանը 3 մլրդ-ով սխալվեց
Այսօր ունենք շատ դրական վիճակ, երբ պետակն պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 50 տոկոս է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա մեղմ ասած, դրական ցուցանիշ է: Արդյոք սա փոխարժեքի փոփոխության արդյունք է: Իհարկե, փոխարժեքի փոփոխությունն ունի դերակատարում, բայց հաճույքով արձանագրեցինք, որ սա մեծապես կախված է պետական պարտքի կառավարման որակից: Հիմա շատ շահարկում են, ասում են՝ «վա՜յ, Հայաստանի պետական պարտքը դարձել է 7 միլիարդ: Յոթ միլիա՞րդ, հա՞, քանի՞ միլիարդ ա դարձել», - ՀՀ ֆինանսների նախարարից հետաքրքրվեց Փաշինյանը։
«Այս տարվա վերջին 10 միլիարդից մի քիչ բարձր կլինի», - արձագանքեց Տիգրան Խաչատրյանը։
«Հա, 10 միլիարդ և այլն, էդ թիվն էական չէ, էական է, թե ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքն ինչ ծավալ է կազմում։ Ենթադրենք, էսինչ մարդը 50 հազար դոլար պարտք ունի: Վա՜յ քու, ոնց ա լինելու, ոնց ա լինելու, ենթադրենք, էդ մարդն ամիսը 45 հազար դոլար աշխատավարձ է ստանում, իր համար 50 հազար դոլար պարտքը պրոբլեմ չէ։ Մեր խնդիրն այն չէ, որ մեր պարտքը 10 կամ 15 միլիարդ չլինի, մեր խնդիրն այն է, որ մեր պարտքը ոչ թե ՀՆԱ-ի նկատմամբ աճի, այլ՝ նվազի», - ասաց Փաշինյանը։
Իր հերթին Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ կանխատեսվում է, որ 2023-իվ վերջին պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կլինի 49 տոկոս: