Այսօր՝ 06 դեկտեմբերի 2022թ., 00:00
Դեշամ․ Մբապեն հիմա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է Շահագրգիռ ենք նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Սերգեյ Լավրով Ի՞նչ է կատարվում Ստեփանավանի և Ալավերդու ճանապարհներին Ադրբեջանը պատրաստել է խաղաղ կարգավորման պայմանագրի նախագիծը և ներկայացրել Հայաստանին․ Բայրամով Ռյազանի մերձակայքում գտնվող օդանավակայանում պայթյուն է տեղի ունեցել Արմեն Ռուստամյանը Սերգեյ Միրոնովի հետ քննարկել է Արցախի անվտանգային հարցը Եվրասիայում անվտանգությունը կախված կլինի Ուկրաինայում հատուկ գործողության արդյունքից. Զաս Ադրբեջանը կավելացնի ազգային անվտանգությանն ուղղված ծախսերը Ցինիզմ, անբարոյականություն, անխելքություն, գեղջկականություն. Գեղամ Նազարյան Ադրբեջանցիներն ու ՔՊ-ն փողոց են փակել․ Արեգնազ Մանուկյան Վարորդների համար․ տեսանյութ՝ Երևան-Սպիտակ ավտոճանապարհից Արմավիրի մարզում իր տան բակում, ծառից կախված հայտնաբերվել է Արցախյան 44-օրյա պատերազմի 33-ամյա մասնակցի դին Արցախի ղեկավարությունը պետք է աշխատի՝ հույսը չդնի Հայաստանի իշխանության վրա. Սեյրան Օհանյան Իրանի ՆԳՆ-ն չի հաստատել բարքերի ոստիկանության լուծարումը Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ «Էշ գզողների մասին»․ Ռուբեն Մխիթարյան Ադրբեջանցիներն իրենց կատարած հանցագործությունները վերագրում են հայերին. Սեյրան Օհանյան «Սա արդեն երրորդ միջադեպն է, չենք թույլատրելու, որքան էլ գնան սադրանքների, մենք ևս նրանց նույն ձևով պատասխանելու ենք». Գետավանի համայնքապետ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Արման Թաթոյանը Սիդնեյում ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքում ու Արցախում ադրբեջանական պատերազմական հանցանքների փաստերը «Էկոլոգիական» սադրանքն ինձ հիշեցրեց, թե ինչպես էին ադրբեջանցիները տարբեր «էկոլոգիական» առիթներ օգտագործում հայերի դեմ ջարդեր կազմակերպելու համար Օրվա հանդիպումները «Սեպտեմբերյան շոկից հետո» որտե՞ղ է Քերոբյանը տեսել տնտեսության վերականգնումը Ընտրված համայնքապետ չունեցող քաղաքը․ Վանաձորի ընտրություններից մեկ տարի անց Հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ. ԱԱԾ Բոյկոտում եմ Հանրապետության հրապարակի տոնակատարությունը․ Մենուա Սողոմոնյան Սրանցն աթոռն է ու թուրքի առաջ «ծնկի գալը». Շարմազնով Շարքային զինծառայողը վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից Ոչ մի տարբերություն Վարդենիսի ու Ստեփանակերտի միջև. Քրիստինե Վարդանյան Մատաղիս-Քարվաճառ հատվածում վեճ է տեղի ունեցել հայերի ու երթևեկող ադրբեջանիցիների միջև. կան վիրավորներ Մոսկվայում նախատեսվում է Լավրով-Բայրամով հանդիպում Հայկական քաղավիացիան դեռ կմնա ԵՄ «սեւ ցուցակում» Հիմքից միտումնավոր ավիրել ու զոհաբերել են պաշտպանական համակարգը, հիմա էլ իբրև մտածում են «լիարժեք վերափոխման մասին»․ Արտակ Զաքարյան Անհասկանալի է, թե ինչո՞ւ ենք վերականգնում դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ․ Գևորգ Դանիելյան Չնայած թշնամական գործողություններին և պետության անգործությանը, հայ մարդը ամուր կառչած է իր հողին և պատրաստ է պաշտպանել այն. «Հայաստան» դաշինք Կոչ ենք անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Ադրբեջանի պետական հայատյաց քաղաքականությունը և գործուն քայլեր ձեռնարկել. Արցախի արտործնախարարություն Արցախ-Հայաստան միակ ճանապարհի փակումը Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող ահաբեկման և ցեղասպանական քաղաքականության հերթական դրսևորումն է Դե Հայաստանի իշխանությունների հանգամանքը անիմաստ է քննարկել, նրանք թեմայի հետ կապված անտարբեր են և այն համարում են բացառապես ռուսների խնդիրը Ադրբեջանի գործողություններն ուղղված են Արցախի խաղաղ բնակչության և խաղաղապահների դեմ. Արտակ Բեգլարյան Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված «Զանգեզուրյան միջանցքը» բազմաքայլ ռազմաքաղաքական կոմբինացիայի մաս է. Սենոր Հասրաթյան Վաղը նույնն անելու են Ջերմուկի (կամ մեկ այլ վայրի) ճանապարհին․ Աբրահամ Գասպարյան Շուշի-Քարին տակ հատվածն Ադրբեջանի մի խումբ քաղաքացիների կողմից փակելն ադրբեջանական իշխանությունների կազմակերպածն է․ Արման Թաթոյան Նպատակ ունեն հումանիտար աղետ ստեղծել Արցախում․ Արցախի առողջապահության նախարարությունը՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակման մասին Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել են դրական արդյունք Լաչինի միջանցքը փակ է՝ որպես անողնաշար, անատամ, անխելք քաղաքականության հետևանք. Հակոբ Ճաղարյան Բերձորի միջանցքի արգելափակված հատվածում տեղի են ունենում բանակցություններ ռուս խաղաղապահների և իբր «խաղաղ» ադրբեջանցիների միջև Ադրբեջանը փակում է ՀՀ-ի և Արցախի միակ ցամաքային կապը. հումանիտար կատաստրոֆա է. Էդուարդ Շարմազանով «Այս ամենը մեզ համար անակնկալ չէր, մենք դրան սպասում էինք և սպասում ենք ավելիին». Մետաքսե Հակոբյան Սա հարված է նաև ռուս խաղաղապահներին. Դավիթ Բաբայանը՝ ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելու մասին Ավելի քան երկու ժամ է շարունակում է փակ մնալ Արցախ-Հայաստան միակ մայրուղին Տիգրան Ավինյանն «առուն չթռած, հոպ է ասում». քաղաքապետի աթոռին է Կառավարության ստեղծած «ծուռ հայելիների» իրականությունը. ինչին ձեռք են տալիս, փլուզվում է Փաշինյանը պնդել է, որ հայտարարագրման գործընթացը պետք է սկսել առանց «ապացույցների» Նախարարը զանգեց, ասաց կգամ արվեստանոց, մի ամբողջ օր սպասեցի, չեկավ. քանդակագործը՝ Դումանյանի մասին ԱԱ-2022․ Օրվա հանդիպումները Հոգեբանը խորհուրդ է տվել Նոր տարուն երկու շաբաթ առաջ պատրաստվել՝ դրանից չհոգնելու համար Կամերունն ԱԱ-ներում Բրազիլիային հաղթած առաջին աֆրիկյան թիմն է G7 երկրներն ու Ավստրալիան ռուսական նավթի գների շեմ են սահմանել՝ մեկ բարելի դիմաց 60 դոլար Հայաստանում հողերի առքուվաճառքի ցուցանիշները նվազել են Եվրամիությունը 1100 ուկրաինացի զինվորների ուսուցում է իրականացնում․ Բորել ԱՄՆ-ն ակտիվորեն համագործակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ․ Փրայս Աննա Asti-ն բողոքել է առողջական խնդիրներից Spotify-ի վարկածով Bad Bunny-ն 2022 թվականի ամենահայտնի արտիստն է Կուրտուան շնորհակալություն է հայտնել Մարտինեսին ՔՊ-ականների մի թևը՝ Անդրանիկ Քոչարյանի հետ սպասում է ոստիկանապետին. արշավ են սկսել Էրդողանը կոչ է արել Շոլցին «չեզոք դիրքորոշում պահպանել» Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ հարաբերություններում «Ռուսաստանը չի առաջարկել որևէ բան, որտեղ Արցախը կլինի Ադրբեջանի կազմում. Լավրովը մեջբերել է Բաքվի մոտեցումները». Դավիթ Բաբայան Արգիշտի Քյարամյանը նոր խորհրդական ունի. ով է նա «Ամեն հաջորդ օր ՀՀ անապահով քաղաքացիներն ապրում են ավելի վատ, քան դրա նախորդ օրը». Թադևոս Ավետիսյան Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում. Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի առնչություն չունի ԼՂ կարգավիճակի հետ Սաակաշվիլին այլեւս չի զբաղվի քաղաքականությամբ «Ստեղ են ասել` էշն էր պակաս, պառաշուտով իջավ». Հենրիխ Դանիելյան «Հերթական ստորացումը». Ավետիք Իշխանյան Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Գրիգորյանի եղբայրը «Կա՛մ տեր ենք կանգնում Արցախին, կա՛մ հրաժարվում ենք սերունդների պայքարից». Արմեն Ռուստամյան «Մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը կտրուկ աճել է». Տիգրան Աբրահամյան «Երկու տարի է՝ Ադրբեջանին ոչինչ չեք ասում, սա կանգնեցրե՞ց Ջերմուկի պատերազմը». Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին Ամանորյա միջոցառումների համար Երևանում կծախսվի 285 միլիոն դրամ «Ի՞նչ արեց Փաշինյան Նիկոլը՝ «մեյդան» բերեց Ալմա Աթայի հռչակագիրը, որը դարձավ Ադրբեջանի թիվ մեկ զենքը». Հայկ Մամիջանյան Արտակ Զաքարյանը՝ ընդդիմություն-իշխանություն պայքարի մասին
Հարցում

Գյուղատնտեսության ապագան իշխանություններին իրականում չի էլ հետաքրքրում

 

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության առանցքային նշանակություն ունեցող ոլորտներից է, իսկ դա ենթադրում է, որ այն պետք է հատուկ հոգածության առարկա լիներ իշխանությունների կողմից, բայց կյանքը հակառակ պատկերն է ցույց տալիս։ 2018 թվականից սկսած Հայաստանում գյուղատնտեսությունն անկում է արձանագրում։ Եվ ուշագրավ է, որ այս տարի, երբ ակնկալվում է, որ տարին կփակենք երկնիշ տնտեսական աճով, գյուղոլորտում անկումային տրամադրությունները պահպանվում են։ Իսկ եթե տարիներ շարունակ տնտեսության մեջ գյուղատնտեսության մասնաբաժինը նվազում է, ապա դա նշանակում է, որ մեր գյուղատնտեսությունն ուղղակի ինքնաոչնչացման ճանապարհով է գնում։

Այսինքն, եթե այսպես շարունակվի, ապա շատ հավանական է, որ մի քանի տարի անց կազմակերպված գյուղատնտեսություն այլևս չունենանք։ Եվ դա այն պարագայում, երբ ռուսուկրաինական հակամարտության պատճառով աշխարհում պարենային ճգնաժամ է առաջացել, իսկ մյուս կողմից էլ այդ ճգնաժամը խորացել է այն պատճառով, որ աշխարհի տարբեր մասերում այս տարին երաշտային էր, և մի շարք մթերքների հարցով ակնկալված բերքը չի ստացվել։ Ուշագրավ է, որ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանում իրենք հեղափոխական տեմպերով պետք է զարգացնեն գյուղատնտեսությունը, բայց կարճ ժամանակ անց, առանց երկար-բարակ մտածելու, կրճատեցին գյուղատնտեսության նախարարությունը։ Իսկ հիմա չկա հատուկ մասնագիտացված կառույց, որը կոնկրետ կզբաղվի գյուղատնտեսական ապրանքների արտադրության խթանման գործով։

Դրա համար էլ կառավարությունը գրեթե միշտ ուշացած է արձագանքում ոլորտում առկա խնդիրներին։ Օրինակ՝ նախքան ցանքսը պետք է լուծված լինեն սերմացուի, պարարտանյութերի, տրանսպորտի ու դիզվառելիքի հարցերը, բայց մինչև գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ իրենց բողոքի ձայնը չեն բարձրացնում, օրերով չեն բողոքում, սայլը տեղից չի շարժվում։ Մինչև Փաշինյանը կառավարությունում խորհրդակցություն է անում, մինչև որոշվում է, թե ինչ ծրագրեր պետք է կատարվեն, արդեն այլ խնդիրներ են ծագում գյուղատնտեսների համար։ Այս անգամ էլ, օրինակ՝ ոռոգման հարցն է բարձրանում։ Պարզվում է, որ ջրամբարներում անհրաժեշտ քանակությամբ ջրային պաշարներ չկան, և իշխանությունները, կրկին առանց երկար-բարակ մտածելու, ընտրում են ամենահեշտ ճանապարհը. որոշում են միլիոնավոր խորանարդ մետրերի ջուր բաց թողնել Սևանա լճից։ Սակայն բաց թողնված ջուրն էլ նորմալ չի կառավարվում, և այն դեպքում, երբ որոշ ցանքատարածություններ անհրաժեշտ չափով չեն ոռոգվում, ջրի մի մասը Հրազդան գետով անարգել հոսում է դեպի Արաքս, որտեղից Թուրքիան ջուրը վերցնում է և ամբարում։ Այնինչ, հենց Հայաստանն այդ ջրի կարիքը շատ ունի։ Հետո էլ գալիս է գյուղմթերքի մթերման կամ արտահանման կազմակերպման հարցը։

Ու գրեթե ամեն տարի այս թեմայով մեծ աղմուկ է բարձրանում։ Գյուղացիները բողոքում են, որ բերքն իրացնելու խնդիր ունեն կամ ցածր գներով են մթերում, որի արդյունքում չեն կարողանում փոխհատուցել իրենց ծախսած գումարները։ Օրինակ՝ այսպիսի խնդիրների առաջ են կանգնել խաղողագործները։ Իսկ իշխանությունները հարցին պատշաճ լուծում չեն տվել, դրա համար էլ բազմաթիվ խաղողագործներ սկսել են քանդել իրենց խաղողի այգիները, այդ թվում՝ նաև երիտասարդ այգիները։ Բայց, կարծես թե, իշխանություններին շատ քիչ է հուզում այս հարցը։ Դրա համար էլ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում է, թե խաղողի մթերման հարցն ամբողջությամբ լուծված է, և ոչ մի խնդիր չկա։ Մյուս կողմից էլ իշխանական ներկայացուցիչները նշում են, որ եթե խաղողի մշակումը ձեռք չի տալիս, կարող են խաղողագործներն այլ մշակաբույսեր աճեցնել։

Բայց պետք է նկատի ունենալ, թե այդպիսի այգիներ նորից ստեղծելու համար ինչքան ժամանակ ու ռեսուրսներ են անհրաժեշտ լինելու, եթե խաղողի պահանջարկը կրկին աճի։ Ընդհանուր առմամբ, իշխանությունների մոտեցումն այնպիսին է, որ եթե մի քանի նախաձեռնությամբ են հանդես եկել, օրինակ՝ քիչ տոկոսներով կամ անտոկոս գյուղատնտեսական վարկեր են տրամադրել, ապա դա բավարար է, ու գյուղատնտեսությունը պետք է ինքն իրեն իներցիայով զարգանա։ Այնինչ գյուղոլորտը մշտական հոգածության կարիք ունի՝ ցանքսից մինչև մթերում և արտահանում։ Հայաստանից արտահանումը նաև դիվերսիֆիկացիայի կարիք ունի, սակայն իշխանությունները արտահանման հարցում նույնիսկ ի վիճակի չեն լուծել Սև ծովի «Փոթի» և «Կավկազ» նավահանգիստների միջև հաղորդակցության հարցը, որի մասին հայտարարությունները մնում են օդից կախված։

Արդյունքում մեր արտահանումը միշտ կախված է լինում Լարսի ճանապարհից, իսկ սպառման շուկան նույնն է մնում։ Այսպիսով, եթե ընդհանուր առմամբ բնորոշենք իշխանությունների մոտեցումը, ապա նրանց գյուղատնտեսության ապագան իրականում չի էլ հետաքրքրում։ Դրա համար էլ հայ-թուրքական սահմանների բացման արդյունքում հայկական գյուղատնտեսության համար ստեղծվելիք վտանգների մասին հարցին ի պատասխան Փաշինյանը չի բացառում, որ հայկական արտադրանքը կարող է նաև կորցնել իր մրցունակությունը, բայց կարևորն այն է, որ այլ ոլորտներ զարգացում կապրեն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan