Նավթն էժանանում է
Նավթի համաշխարհային գներն իջնում են Չինաստանում շարունակվող կորոնավիրուսային սահմանափակումների հետեւանքով, վկայում են աճուրդների տվյալները։
Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսի գինն իջնում է 1,02 տոկոսով՝ մեկ բարելը 86,73 դոլար, WTI-ի հունվարյան ֆյուչերսինը՝ 0,86 տոկոսով՝ 79,42 դոլար։