Այսօր՝ 05 դեկտեմբերի 2023թ., 00:00
Ընդդիմադիր դաշտի համախմբման միջոցով հնարավոր կլինի ստեղծել համազգային շարժում․ ԱԺՄ նիստ է եղել Իսրայելը հայտնել է Լիբանանի տարածքից արձակված արկերի մասին․ կան վիրավորներ Օքսֆորդի բառարանը հայտնել է 2023 թվականի բառը Այդպես էլ չլրջացան ոչ Նիկոլը, ոչ էլ՝ իր խմբակը․ մուտիլովշիկների մակարդակից այդպես էլ չաճեցին սրանք Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մոտ 1 միլիարդ դրամով վաճառել է իր բաժնետոմսերը․ Սպիտակ տունը հայտնել է Ուկրաինային օգնելու համար միջոցների սպառման մասին Ֆրանսիան առաջարկել է ուսումնասիրել ՀՀ-ին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը Ջուղայի ոչնչացված խաչքարերի մեծ մասն արվեստի գլուխգործոցներ էին, որը ռասիզմի հիմքով վանդալիզմ է Բռնցքամարտիկ Տիգրան Հովսեփյանը՝ աշխարհի չեմպիոն Արգիշտի Հակոբյանը՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը Բաքվում է Միքայել Արզումանյանը «մեղավոր» է իշխանության սպասելիքները չարդարացնելու` ցուցմունք չտալու համար Զոհ ունենք․ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Հայաստանի տարբեր ենթակառուցվածքների զարգացման հավակնոտ փաթեթ է մշակվում. Ֆրանսիայի դեսպան ԿԸՀ-ն արտահերթ նիստում ՔՊ պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել «Դիլիջան» ազգային պարկի տարածքի հրդեհը դեռ մարված չէ Տարադրամի փոխարժեքը՝ այսօր Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ից երաշխիքներ է ստացել իր ֆինանսական միջոցների ապասառեցման վերաբերյալ Հռոմի պապի առողջական վիճակը լավանում է, բայց նա կիրակնօրյա ուղերձը կկարդա փակ սենյակից Գերմանիայի ֆուտբոլի Մ17 հավաքականը՝ աշխարհի չեմպիոն Բեթղեհեմում տոնական եղևնի չի տեղադրվի Հանկարծամահ է եղել Փաստաբանների պալատի անդամ Արթուր Սեփոյանը Իսրայելը պետք է երկար ժամանակ կռվի ՀԱՄԱՍ-ի դեմ՝ այն ոչնչացնելու համար․ Մակրոն Օսիմհենին վաճառելու տարբերակը կդիտարկենք 2024 թվականին․ «Նապոլի»-ի նախագահ ԱՄՆ-ն Գազայի սահմանների փոփոխություն կամ պաղեստինցիների տեղահանում թույլ չի տա. ԱՄՆ փոխնախագահ Լուկաշենկոն մեկնել է Չինաստան՝ Սիի հետ բանակցելու Ռեալի գործերը լավ են ընթանում․ Անչելոտի Պայթյուն՝ Ֆիլիպիններում կաթոլիկ պատարագի ժամանակ. կան զոհեր և վիրավորներ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ ազատ է արձակվել պատանդ պահվող բոլոր կանանց ու երեխաներին Փարիզում տղամարդը, բղավելով «Ալլահ աքբար», դանակով հարձակվել է անցորդների վրա. կա զոհ Թրամփը հայտարարել է, որ իր մասնակցությունը նախագահական ընտրություններին «խաչակրաց արշավանք» է Բայդենի դեմ Բոլորը խոստովանեցին, որ «Զանգեզուրի միջանցք» գաղափարը չի իրականանա․ Բաքվում Իրանի դեսպան ԱՄՆ-ն «Չինաստանին զսպելու համար» 2024-ին միջին հեռահարության հրթիռներ կտեղակայի Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Ուկրաինան «կրիտիկական իրավիճակում» է. պետք է պատրաստվենք վատ նորություններին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ի՞նչ է արվելու տնտեսական կոլապսը կանխելու համար, եթե Լարսի ճանապարհը չբացվի․ Գարիկ Քեռյան Արցախը հայաթափվել է, բայց Երեւանն ավելի շատ անհանգիստ է կարմիր գծերի թանկացումից․ Շարմազանով Նեթանյահուն «Մոսադի» ներկայացուցիչներին կարգադրել է հեռանալ Կատարի բանակցություններից Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 15,000-ը Հայտնի է դարձել առավելագույն գումարը, որը կարող է ստանալ Եվրո-2024-ի հաղթողը Գազայից Եգիպտոս է տեղափոխվել ավելի քան 70 վիրավոր և քաղցկեղով հիվանդ Հռոմի պապն առաջարկել է ռազմական ծախսերը ուղղել սովի դեմ պայքարի հիմնադրամին Մեսսին խոսել է առաջիկա ԱԱ-ին մասնակցելու հավանականության մասին Լիտվան ԱՄՆ-ից մարտական անօդաչու թռչող սարքեր կստանա 2024 թվականին Իրանը ծովային ականներ հայտնաբերող և վնասազերծող ստորջրյա դրոն է ներկայացրել ԱՄՆ-ն Թուրքիային F-16 կործանիչներ չի մատակարարում՝ չնայած վճարմանը. Էրդողան Եվրահանձնակատարը կանխատեսում է, որ Ուկրաինան պատրաստ կլինի դեկտեմբերին ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններին Էրդողանը հայտարարել է, որ երբեք ՀԱՄԱՍ-ը չի ճանաչի որպես ահաբեկչական կազմակերպություն Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Իսրայելի թիմին Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ քայլեր կձեռնարկի ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների Օրվա իշխանությունը ոչ մի կապ չունի ժողովրդավարության հետ․ Իշխան Սաղաթելյան «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ․ Sputnik Արմենիա Ռիսկային ներդրում. ինչպե՞ս է «Սիթի բայք»-ը ներգրավել տասնյակ հազարավոր քաղաքացիների, և ովքե՞ր են ծրագրի հետևում․ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունը ավարտական փուլում է. փաստաբան ԱԽ քարտուղարը սխալվում է․ Հայաստանի ու Ադրբեջանի նախկին էքսկլավների տարածքները «գրեթե հավասար» չեն․ Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից․ Մեր ազգի դժբախտությունների պատճառը եղել է Մայր Եկեղեցուց հեռանալը․ Վեհափառ Հայրապետ Մադրիդում ուղղաթիռն ընկել է ճանապարհի վրա Տիգրիս և Եփրատ գետերը ցամաքելու վտանգի տակ են. Իրաքի նախագահը հայտարարել է երկրում ջրի ճգնաժամի մասին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոցը փոխվեց, սակայն նրա նկատմամբ իշխանության հետապնդումները շարունակվում են․ Տիգրան Աբրահամյան Լեոն Հարթը երկրորդն է դասակարգման աղյուսակում. WBA Սուրեն Պապիկյանը ՏԻՄ-երում ճնումներ է գործադրում՝ օգտագործելով բանակի ռեսուրսները. Լևոն Զուրաբյան Չիլիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Անտեսեցի նրան խաղադաշտում, քանի որ վրդովված էի և կարծում էի՝ նրա հայտարարությունը տեղին չէ․ Մեսսին՝ Լևանդովսկու մասին Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն այցելել է Հայաստանի հետ սահմանին մոտ գտնվող զորամասեր Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ՀՀ իշխանությունները տեր չեն կանգնում Ադրբեջանում պահվող Արցախի նախկին ղեկավարներին և Ռուբեն Վարդանյանին. Լևոն Զուրաբյան Հայաստանի հավաքականի 9 բռնցքամարտիկ աշխարհի առաջնության եզրափակիչում են Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններից մեկում հրդեհի հետևանքով քիմիական նյութերով բալոններ են պայթել Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի 1-ի համեմատ ցածր է մնում 13 սանտիմետրով Լոռու մարզում բախվել են Lexus-ն ու Volkswagen-ը․ Lexus-ը հաշվառված է Սպիտակի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է քաղաքապետին. կան վիրավորներ. Գազան կրկին դարձել է երեխաների համար ամենավտանգավոր վայրը․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Ուրախ եմ, որ կմնամ Բավարիայում ևս մեկ տարի․ Նոյեր Գազայի հատվածում հրադադարից հետո զոհվել է առնվազն 178 մարդ Իսրայելն արգելել է հումանիտար օգնության մատակարարումը Գազա «Ռաֆահ» անցակետով Նիկոլ Փաշինյանին ևս մեկ լիազորություն կտրվի. նոր որոշում. Դնեպրում պայթյուններ են որոտացել․ Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել Ինչ հարցեր են քննարկել ՔՊ-ականները Փաշինյանի հետ. Նարեկ Մալյանն ու Մամիկոն Ասլանյանը նույն խցում են նստած․ Ում է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել․ «Գոլդեն փելես» հյուրանոցի վաճառքի հետքերով. ինչ է պարզաբանել Նարեկ Նալբանդյանը․
Հարցում

Էդմոն Մարուքյանի ծառայություններն ու փոխհատուցումը. առանձնատներ «Վահագնի» թաղամասում, անշարժ գույքի տեսքով նվերներ

antifake.am–ը գրում է․ 2018 թվականին փողոցից իշխանության եկածների կենսակերպում շատ բան է փոխվել։ Նախկինում փաբերում պարտքով գարեջուր խմող և ապառիկները վճարելու դժվարություններ ունեցող ներկայիս իշխանականները հարստանում են, նոր տներ ու ավտոմեքենաներ գնում։ Ինչպես կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը՝ «թավշյա թալանը» պոզով–պոչով չի լինում։ «Թավշյա թալանից» օգտվելու սկզբունքը, ինչպես ցույց տվեցին իշխանազավթման չորս տարիները, հետևյալն է․ որքան շատ ծառայություններ ես մատուցում Փաշինյանին ու կիսում նրա դաճանական որոշումների պատասխանատվությունը, այնքան ավելի մեծ ինդուլգենցիա ես ստանում՝ օգտվելու «թավշյա կերակրամանից»։

Ընդդիմադիր պատգամավոր եղած տարիներին Երևանում վարձով բնակվող լոռեցի Էդմոն Մարուքյանի կյանքում 2018 թվականից ի վեր նույնպես շատ բան է փոխվել։ Հայտնի է, որ իշխանափոխությունից հետո Էդմոն Մարուքյանը «ական» է եղել ընդդիմության ներսում և այդ կարգավիճակում տարբեր ծառայություններ մատուցել Նիկոլ Փաշինյանին։ Իսկ ինչ է ստացել Էդմոն Մարուքյանն այդ ամենի դիմաց.

Այսպես, AntiFake.am–ի ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը փաստում են, որ ներկայումս Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը զբաղեցնող Մարուքյանի հետ փոխկապակցված անձանց՝ մերձավոր ազգականների և ընկերների անունները 2018 թվականից սկսած կապվում են «Վահագնի» թաղամասում գտնվող մի քանի հողատարածքների և նորակառույց առանձնատների հետ։

Մասնավորապես, Էդմոն Մարուքյանի հարազատ եղբայրը՝ Էդգար Մարուքյանը, 2018թ. նոյեմբեր–2019թ. մարտ ժամանակահատվածում «Վահագնի» թաղամասում ձեռք է բերել հողամաս, որի վրա հետագայում իրականացրել է առանձնատան կառուցապատում։

«Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 6 հասցեում գտնվող բավականին շքեղ բազմահարկ առանձնատան սեփականության իրավունքը 2022 թվականի օգոստոսին փոխանցվել է Էդմոն Մարուքյանի հետ փոխկապակցված մեկ այլ անձի՝ Վիգեն Գեղամյանին, որը հանդիսանում է Մարուքյան եղբայրների մտերիմ ընկերը։ Այժմ առանձնատունը հանձնված է վարձակալության։

«Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 6–րդ հասցեի առանձնատունը

Այս շքեղ առանձնատան անմիջապես կողքին գտնվող ոչ պակաս շքեղ 8-րդ հասցեի առանձնատունը նույնպես կապվում է Էդմոն Մարուքյանի եղբոր հետ։ Նշված հասցեում 2019թ. ապրիլից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հողատարածք է ձեռք բերել և առանձնատան կառուցապատում է սկսել Մարուքյան եղբայրների մտերիմ ընկերը՝ Վիգեն Գեղամյանը, որը միևնույն ժամանակ տարբեր գործարքներում հանդես է գալիս որպես լիազորված անձ։

Էդմոն Մարուքյանը և Վիգեն Գեղամյանը, 2019թ․

2020 թվականին Վիգեն Գեղամյանը առուվաճառքի պայմանագրի հիման վրա նշված հասցեում գտնվող գույքը սեփականության իրավունքով փոխանցել է էդմոն Մարուքյանի եղբորը` էդգար Մարուքյանին, որը նույն թվականի մայիսին բնակելի տան կառուցման նախագծման թույլտվություն է ստացել Երևանի քաղաքապետարանից։ Շինաշխատանքներն ավարտվել են 2021 թվականին, և դեկտեմբերին վերջինս ստացել է բնակելի տան շահագործման թույլտվությունը։ 2022-ի օգոստոսին Մարուքյանի եղբայրը առանձնատունը վաճառել է այլ անձի 470 հազար դոլարով:

 

«Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 8–րդ հասցեի առանձնատունը

AntiFake.am-ը պարզել է, որ Էդմոն Մարուքյանի ընկերը՝ Վիգեն Գեղամյանը և վերջինիս աները՝ Մեսրոբ Սմբատյանը, որը նույնպես Էդմոն Մարուքյանի ընկերն է, կապ ունեն «Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի մի քանի այլ հողատարածքների և առանձնատների հետ։ Բացի վերը հիշատակված 6–րդ և 8-րդ հասցեի առանձնատները, Վիգեն Գեղամյանը և Մեսրոբ Սմբատյանն առնչություն ունեն «Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 3, 5 և 7 հասցեներում գտնվող առանձնատների հետ։

2018 թվականից պարբերաբար դիմել են Երևանի քաղաքապետարանին նախագծման, շինարարության և շահագործման թույլտվություններ ստանալու համար և կարճ ժամանակահատվածում ոտքի են կանգնեցրել շքեղ առանձնատներ։
Այսպես, Երևանի քաղաքապետարանը 2018-ի սեպտեմբերին Վիգեն Գեղամյանին տվել է «Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 3–րդ, իսկ Մեսրոբ Սմբատյանին նույն փողոցի 5–րդ հասցեում շինթույլտվություն իրականացնելու իրավունք` բնակելի տուն կառուցելու նպատակով: 2019թ․ հուլիսին Գեղամյանն ու Սմբատյանն արդեն ստացել են նշված հասցեների բնակելի տների ավարտական ակտերը՝ շահագործման թույլտվությունները:

«Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 3–րդ հասցեի առանձնատունը

 

«Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 5–րդ հասցեի առանձնատունը

2019թ․ ապրիլին Մեսրոբ Սմբատյանը բնակելի տան կառուցման նախագծման թույլտվություն է ստացել «Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 7–րդ հասցեում, իսկ մայիսին՝ նույն հասցեում արդեն բնակելի տան կառուցման շինթույլտվություն է ստացել։ 2020թ. օգոստոսին Էդմոն Մարուքյանի ընկերը Երևանի քաղաքապետարանից ստացել է այս առանձնատան շահագործման թույլտվությունը:

«Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 7–րդ հասցեի առանձնատունը

Այսպիսով՝ Էդմոն Մարուքյանի հետ փոխկապակցված Վիգեն Գեղամյանին այս պահի դրությամբ սեփականության իրավունքով պատկանում են «Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 3 և նույն փողոցի 6 հասցեներում գտնվող առանձնատները, իսկ փոխկապակցված մյուս անձին՝ Մեսրոբ Սմբատյանին՝ «Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 5 և Բազումի փողոցի 7 հասցեների առանձնատները։

Բազումի փողոցի 3, 5 և 7 հասցեների առանձնատները գտնվում են Էդմոն Մարուքյանի եղբոր հետ առնչվող Բազումի փողոցի 6 և 8 հասցեների առանձնատների անմիջապես դեմ դիմաց։

«Վահագնի» թաղամասում Էդմոն Մարուքյանի հարազատների կողմից հողատարածքների ձեռքբերման և շքեղ առանձնատների կառուցման համար անհրաժեշտ գումարների աղբյուրն անհայտ է։ Ո՛չ Էդմոն Մարուքյանը, ո՛չ էլ նրա կինը՝ Տաթևիկ Մատինյանը, ըստ հայտարարագրերում առկա տվյալների, չեն տիրապետում նման մեծ փողերի։ Էդմոն Մարուքյանի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող եղբոր աշխատանքային կենսագրության ուսումնասիրությունից նույնպես տպավորություն չենք ստանում, որ նա իշխանափոխությունից անմիջապես հետո կարճ ժամանակահատվածում պատահականորեն «Վահագնի» թաղամասում հողատարածքների սեփականատեր կարող էր դառնալ և առանձնատների կառուցապատում իրականացնել։ Իսկ «Վահագնի» թաղամասի առանձնատների գործարքների հետ կապված Վիգեն Գեղամյանն ու Մեսրոբ Սմբատյանը, ըստ Իրավաբական անձանց պետական ռեգիստում առկա տվյալների, Հայաստանում գրանցված բիզնեսներ չունեն։

2018-ից ի վեր «Վահագնի» թաղամասում Էդմոն Մարուքյանի եղբոր և իր հետ փոխկապակցված անձանց կողմից առանձնատների ձեռքբերումից բացի, Էդմոն Մարուքյանն ինքն էլ 2022 թվականին անշարժ գույքի սեփականատեր է դարձել։ Նախկինում Ավան վարչական շրջանում վարձով բնակվող և դրա համար Ազգային ժողովից փոխհատուցում ստացող Էդմոն Մարուքյանը 2022 թվականի մարտի 7–ին՝ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը ստանձնելուց ընդամենը 1 շաբաթ առաջ, Երևանի Ավան վարչական շրջանում միանգամից 3 անշարժ գույք է նվեր ստացել՝ Ծարավ աղբյուրի փողոց 55/17 շենքի 160 բնակարանը, ավտոտնակ և բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք։ Մարտի 14–ին Մարուքյանը ստանձնեց նոր պաշտոնը։

Էդմոն Մարուքյանի՝ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը

AntiFake.am-ը կապ հաստատեց Էդմոն Մարուքյանի հետ՝ «Վահագնի» թաղամասի առանձնատների հետ նրա առնչության մասին մեկնաբանություն ստանալու համար։ Մեզ հետ զրույցում այս մասին հարցը լսելուց հետո ասաց, որ չի ցանկանում մեկնաբանություն տալ մասնավոր անձանց առնչությամբ։ Նշեցինք, որ խոսքը վերաբերվում է իր հարազատ եղբորն ու իր ընկերներին, ինչին ի պատասխան Մարուքյանն առաջարկեց իր և իր հետ փոխկապակցված անձանց մասին տեղեկությունները գտնել հայտարարագրերում՝ պնդելով, որ ինքը առնչություն չունի եղբոր կարողությունների հետ։ Շուրջ 8 րոպե մեզ հետ զրուցելուց հետո Էդմոն Մարուքյանը պնդեց, որ մեզ մեկնաբանություն չի տվել՝ ընթացքում հասցնելով դեռևս չհրապարակված հոդվածի առնչությամբ դատարանով սպառնալ։ Մարուքյանի ուշադրությունը հրավիրեցինք այն հանգամանքի վրա, որ իր հետ փոխկապակցված անձանց կողմից անշարժ գույքերի առուվաճառքի շարժերը սկսվել են 2018 թվականի իշխանափոխությունից հետո, ինչի առնչությամբ նա մեզ առաջարկեց դիմել իրավասու մարմիններին։

Եվ իսկապես, արդյո՞ք այս ամենը ապօրինի ծագում ունեցող գույքի ցցուն օրինակ չէ։ Եվ արդյո՞ք այս ամենը Նիկոլ Փաշինյանին Էդմոն Մարուքյանի մատուցած ծառայությունների փոխհատուցումը չէ։ Չէ՞ որ քիչ բան չէ իշխանափոխությունից հետո կառավարության կազմում պորտֆել վերցնելու փոխարեն ընդդիմության ներսում «ական» աշխատելը։ Քիչ բան չէ Փաշինյանին տարատեսակ լավություններ անելը՝ Հրայր Թովմասյանի դեմ հակասահմանադրական գործընթացների առնչությամբ ընդդիմադիր ԲՀԿ խմբակցության՝ Սահմանադրական դատարան դիմելու գործընթացին չմիանալն ու այդպիսով այն տապալելը, 44-օրյա պատերազմից օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի հետ սուրճ խմելն ու դրանից հետո հասարակությանը հավաստիացնելը, որ պատերազմ չի լինելու, Նիկոլ Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսների դեմ քրեական գործեր կարելուն անմիջականորեն մասնակցելը (Մամիկոն Ասլանյան, Նարեկ Սամսոնյան), իսկ գնահատանքի խոսքերի արժանանալու փոխարեն իշխող ուժի ներկայացուցիչներից «չափալախ» ու հայհոյանքներ ստանալը։

Իսկ հիմա՝ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնում, Էդմոն Մարուքյանը կարծես վերածվել է իշխանական ֆեյք օգտահաշվի, որը հրատապ կերպով հայտնվում ու աբսուրդային բացատրություններով հիմնավորում է իշխանության քարոզչական յուրաքանչյուր թեզ, օրինակ, թե ինչու ենք պարտվել պատերազմում, թե ինչու պետք է ընթանալ խաղաղության օրակարգով ու կնքել խաղաղության պայմանագիր, թե ինչու չի հաջողվում զենք ձեռք բերել, թե ինչու ՀԱՊԿ-ը չի գործում, և այսպես շարունակ։

Ինչ վերաբերվում է 2018 թվականից ի վեր Էդմոն Մարուքյանի ու նրա հետ փոխկապակցված անձանց գույքային դրության կտրուկ բարելավմանը՝ «Վահագնի» թաղամասում հողատարածքների ու առանձնատների ձեռքբերմանն ու Ավան վարչական շրջանում միանգամից 3 անշարժ գույք նվեր ստանալուն, ապա հույս հայտնենք, որ Էդմոն Մարուքյանը ոչ հեռու ապագայում կանցնի իր քաղաքական տերերի կողմից ընդունված Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի հոդվածներով՝ բացահայտելով հարստացման աղբյուրները։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan