Վթարի է ենթարկվել Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը

Այս թեմայով
- Ծեծկռտուք ու կրակոցներ Տավուշի մարզում. կա վիրավոր
- Կրակոցներ՝ 4-րդ գյուղում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, վնասված ավտոմեքենաներ
- Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ ընտանիքի 6 անդամները հիվանդանոց են տեղափոխվել
- Երևանում հայտնի «Աքաղաղ» խանութ սրահի պահեստային հատվածում հայտնաբերվել է նույն խանութի տնօրենի դին
Երեւանում, սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։05-ի սահմաններում Հրազդանի կիրճում բախվել են BMW մակնիշի 2 ավտոմեքենաներ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նաիրիր» ԲԿ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ վիրավորներից մեկը Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն է, ով եղել է BMW մակնիշի 80 TՏ 080 համարանիշի ավտոմեքենայով։