Թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Կուտականի հայկական դիրքերի ուղղությամբ
Թարմացում.‼️
Կուտականից հայտնում են, որ ժամը 09.25 դրությամբ կրակոցները դադարել են։
ՇՏԱՊ‼️
Գեղարքունիքի թերևս սահմանապահ դարձած Կուտական համայնքի բնակիչներից քիչ առաջ ստացա ահազանգ. թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել տեղի հայկական դիրքերի ուղղությամբ, իսկ Կուտական համայնքի բնակիչները գտնվում են ադրբեջանցիների տեսադաշտում։
Այս պահին ընթանում է փոխհրաձգություն, զոհերի, վիրավորների մասին տեղեկություն առկա չէ։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան