Netflix-ը կդադարեցնի «Թագը» ֆիլմի նկարահանումները՝ Եղիսաբեթ II թագուհու մահվան պատճառով
Netflix սթրիմինգային հարթակը կդադարեցնի «Թագը» սերիալի վեցերորդ սեզոնի արտադրությունը՝ Եղիսաբեթ II թագուհու մահվան մասին հայտարարությունից հետո։ Այս մասին սեպտեմբերի 9-ին հայտնել է Deadline-ը։
Սերիալի ստեղծող Փիթեր Մորգանը ցավակցություն է հայտնել եւ հայտարարել, որ դադարեցնում է ժապավենի նկարահանումները։
«Սա [սերիալը] սիրային նամակ է նրան [թագուհուն], եւ ես դեռ ոչինչ չունեմ ավելացնելու, միայն լռություն եւ հարգանք: Ակնկալում եմ, որ հարգանքից ելնելով կդադարեցնենք նկարահանումները»,- ասել է Մորգանը։