Հիվանդանոց տեղափոխվել է երկու փրկարար. երկուսն էլ երկրորդ օրը դուրս են գրվել. ԱԻ նախարար
Հիվանդանոց տեղափոխվել է երկու փրկարար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
«Մեկը՝ ոտքի վնասվածքով, մեկը՝ շատ ծխահարված։ Երկուսն էլ երկրորդ օրը դուրս են գրվել։ 7 փրկարար նշված օրն էր ծխահարվել»,- հայտնեց Փամբուխչյանը։
Նախարարը նշեց՝ քանի դեռ եռահարկ շենքը կանգուն է, այնտեղ վտանգավոր է քաղաքացիների համար։
Նշենք, որ պայթյունի հետեւանքով զոհվել է 16 քաղաքացի, որոնց թվում՝ հղի կին եւ մանկահասակ երեխա։ Զոհված քաղաքացիներից մեկի ինքնությունը դեռեւս պարզված չէ։ Ինքնությունը պարզված քաղաքացիներն են՝ Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1965 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․,