Րաֆֆի Հովհաննիսյանը ցուցակ հրապարակեց (տեսանյութ)
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հրավիրած ասուլիսում հրապարակեց ազգային վստահության խորհրդի ցուցակը, որը կազմել է ինքը: Հովհաննիսյանը կարծիքով՝ այս ցուցակը պետք է դառնա անցումային կառավարության հիմքը:
Արման Թաթոյան, Արկադի Կարապետյան, Վազգեն Մանուկյան, Ավետիք Չալաբյան, Պարույր Հայրիկյան, Ռուբեն Վարդանյան, Գևորգ Գևորգյան, Լիլիթ Գալստյան, Մհեր Գրիգորյան, Համբարձում Մաթևոսյան, Աննա Գրիգորյան, Արմեն Դարբինյան, Վահան Արծրունի, Գագիկ Գինոսյան, Բագրատ Սրբազան Գալստանյան՝ թվարկեց Րաֆֆի Հովհաննիսյանը և հավելեց՝ նմանատիպ այլ ցուցակներ ևս կան:
«Ես որևէ մեկին հարվածի տակ չեմ դնում. սա ուղղակի մեթոդաբանություն է։ Սա այս պահին՝ խցանը հանելուց հետո, հավասարակշռություն ստեղծելու, այս կարճ շրջանի համար բանակցություններն առաջ տանելու և կայունություն ստեղծելու առաջարկ է։ Այս ցուցակը, պարզ է, չի գործելու, կարող են լինել բացարկներ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։