ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության տրամադրումը

ԱՄՆ կոնգրեսական Աննա Էշուն կոչ է անում ԱՄՆ ղեկավարությանը դադարեցնել օգնության տրամադրումը Ադրբեջանին.
«Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերի մահացու հարվածները Արցախի դեմ 2020 թվականի հրադադարի կոպտագույն խախտում է: Վճռականորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան և պետքարտուղարությանը կոչ եմ անում օգտագործել բոլոր առկա դիվանագիտական գործիքները՝ հետագա էսկալացիան կանխելու համար, ներառյալ՝ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության դադարեցումը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Էշուն։