Այսօր՝ 16 օգոստոսի 2022թ., 00:00
Իլոն Մասկը ծրագրում է նվաճել Մարսը եւ մարդկանց տեղափոխել այնտեղ «Սուրմալու»-ում ենթադրյալ անհետ կորած 6 իրանցիներից 5-ը Վրաստանում են Փրկարարները «Սուրմալու»-ի փլատակների տակից դուրս են բերել ևս մեկ դի, զոհերի թիվը հասավ 8-ի ԱԻՆ-ը հրապարակել է հնարավոր անհետ կորածների 21 հոգանոց ցուցակ․ նրանցից 5-ը՝ Իրանի, մեկը՝ ՌԴ քաղաքացի է Ռուսաստանը 1000 անօդաչու թռչող սարքերի գնման պայմանագիր է կնքել Իրանի հետ․ ԶԼՄ Աչքերն ու բերանը փակել են եւ տարել Ծաթեր գյուղ, պահել հյուրատանը. Քոքոբելյանի հոր առեւանգման գործով կալանավորվել է 2 անձ ՊՍԺ-ում կքննարկեն Նեյմարի եւ Մբապեի լարված հարաբերությունները Պայթյունի հետեւանքով կա 56 տուժած, վեց զոհ,անհետ կորած է համարվում 18 քաղաքացի Ընտրում ենք այն, ինչը պետք է մեր բանակին. ՀՀ ԶՈւ ԳՇ պետը` նոր սպառազինության մասին «Սուրմալուի» պայթյունի հետեւանքով անհետ կորածներից մեկն Իրանի քաղաքացի է Անհրաժեշտ է պահպանել միջազգային սահմանները. Իրանի ԱԳՆ Չինաստանում հայտարարել են զորավարժությունների մասին՝ «ԱՄՆ-ի եւ Թայվանի դավադրությանն ի պատասխան» Ես մեղադրում եմ Փաշինյանին՝ ծանր հետեւանքներ ունեցող հանցավոր անգործության համար. Ճաղարյան Պուտինը ցավակցություն է հայտնել Փաշինյանին՝ «Սուրմալու» ԱԿ-ում բռնկված հրդեհի կապակցությամբ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել Հայաստանին Մեմֆիս Դեպայն անվճար կմիանա «Յուվենտուսին» Վրաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Երեւանում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին Արցախ, Սուրմալուի պայթյուն եւ տեղեկություն. կորոնավիրուսից մահացել է վեց մարդ Հայլուր 12:30 Վեց զոհ, 61 վիրավոր՝ «Սուրմալուում» պայթյունի հետևանքով. վերջին տվյալները Ամերիկացին հրապարակել է 1963-ի ապրիլին թերթում արված մի կանխատեսում, որը կես դար անց իրականություն է դարձել Ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի Փորձը ցույց է տվել, որ դիմադրության ճանապարհը հաղթանակի հասնելու միակ և արդյունավետ միջոցն է. Իրանի նախագահ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում շուրջ 1 օր է՝ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. որոնվում է 15 քաղաքացի (ուղիղ) Սգի պահին երգող, պարող ու սալյուտ խփող հայ ժողովուրդ Էս ինչքա՜ն «փչացանք», ո՜նց փչացանք, ինչու՜ փչացանք Չորս տարի առաջ դրեցինք աղետների հիմքը «Եղբորս երեխեքը, հղի կինը փլատակների տակն են, առավոտից մի կռան է աշխատում» Հայտնի է, թե ով է պայթյունի հեղինակը «Տոտալ բարդակ. այսպիսի վիճակ անգամ Սոմալիում չկա». Արման Հայրապետյան Թրամփը պահանջել է վերադարձնել իր տան խուզարկության ժամանակ առգրավված փաստաթղթերը Փլատակների տակից 21 տրանսպորտային միջոց է դուրս բերվել Բժշկական տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած Իսկ ուր է հատուկ շտաբը. Տիգրան Աբրահամյան Ամենաբարձր գնաճը գրանցվել է Երևանում, Հրազդանում և Գավառում Մադրիդի «Ռեալի» կամային հաղթանակը (տեսանյութ) Պայթյունի հետեւանքով զոհված 6 անձից 4-ի ինքնությունը հայտնի է «Սուրմալու»-ի հարակից տարածքում գտնվող առեւտրի կենտրոնները փակ են, այդ թվում՝ «Փեթակը» Զոհերի թիվը հասավ վեցի Խաչատուր Սուքիասյանն ուզում է Սուրմալուն վերցնի. Թող Բարձրյալն Աստված օգնական և պահապան լինի մեր Երկրին և ժողովրդին. Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց 25 անհետ կորածից վեցը ողջ են Քանոնի վատն էն ա, որ ոչ մի ձեւ չկա կոխես նվագողի.... Վահրամ Սահակյան Տարօրինակ եւ մտահոգիչ զուգադիպություն Կանգնեցրեք այս զվարճանքը․ երիտասարդ աղջիկը փորձում է ամոթանք տալ համերգի մասնակիցներին Հայտնի է պայթյունի հետեւանքով զոհված երկու քաղաքացիների ինքնությունը Փլատակների տակ առնվազն 25 մարդ է մնացել. հայտնի է նրանց անունները Պայթյունից հետո անհետ կորել է հղի կին՝ հնգամյա երեխայի հետ. զոհերի թիվը երեքն է, վիրավորներինը ավելի քան վաթսուն Փլատակների տակից հանվել է եւս մեկ կնոջ դի. պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասավ 3-ի Պայթյունից տուժածների թիվը հասավ 60-ի. փրկարարական աշխատանքները կշարունակվեն ողջ գիշեր Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի կին. կնոջ և պտղի կյանքին վտանգ չի սպառնում Ոչինչ հենց այնպես չի լինում. Գեղամ Նազարյան Համացանցը քննարկում է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի հրավառությունների պարագաների պահեստն է պայթել «Սուրմալու» առևտրի կենտրոնի հրդեհվող շենքի տեսանյութեր սոցցանցերում Պայթյուն «Սուրմալու» առևտրի կենտրոնում. դեպքի վայր է ժամանել 8 մարտական հաշվարկ. կան տուժածներ ԱՄՆ-ը կրկին ՌԴ-ին եւ Իրանին սպառնացել է պատժամիջոցներով՝ ՌԴ-ին իրանական դրոնների վաճառքի հետ կապված Ռահիմ Ստերլինգ․ Ես այլեւս չէի կարող ժամանակ կորցնել Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին հանդիպել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի հետ Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունները տեղափոխել Երեւան եւ Անկարա ՀՖՖ-ի եւ «Փյունիկի» հայտարարությունը Disney-ն առաջ է անցել Netflix-ից՝ սթրիմինգային նոր բաժանորդների քանակով Հարավային Կորեայի նախագահը ներում է շնորհել Samsung Electronics-ի փոխնախագահին 2019-2022 թվականներին Հայաստանում մահացել է 68 դատապարտյալ եւ բանտարկյալ. Լիկա Թումանյան Լատվիան եւ Էստոնիան դուրս են եկել Չինաստանի հետ համագործակցության ձեւաչափից «Լասկովիյ մայ» խումբը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում Ղազախստանը կսկսի նավթ վաճառել ադրբեջանական խողովակաշարով՝ շրջանցելով Ռուսաստանը. Reuters Մեկնարկում է Իսպանիայի առաջնությունը Սկզբից էլ մենք շեշտել ենք, որ Ադրբեջանի հետ ենք քայլերը համաձայնեցնում. Չավուշօղլուն՝ հայ–թուրքական գործընթացի մասին Սա հերթական քաղաքական շոուն է. ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանը կասկածանքը համարում է շինծու․ Հակամարտության սրացման հետևանքով 303 անձ Հայաստանից դեռ անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ Իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, եղել է հարաբերականորեն կայուն․ ՊԲ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան հաղթել է կորոնավիրուսին Աղվան Հովսեփյանի գործով այսօր հրատապ դատական նիստ է նշանակվել. պաշտպան Ռեփեր A$AP Rocky-ին դատի է տվել Հայաստանի Մ-17 թիմը մարզական հավաք կանցկացնի եւ կմեկնի Մոլդովա Բաքվի եւ ԵՄ-ի գազի համաձայնագիրը չի հակասում Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցությանը. ՌԴ ԱԳՆ Էրդողանն օգտագործում է Պուտինի հետ հանդիպումը եւ Ուկրաինայից ցորենի դուրսբերումն ընտրություններից առաջ. Euractiv Կիմ Չեն Ընի քույրը հայտնել է, որ ԿԺԴՀ առաջնորդը հիվանդացել է COVID-19-ով Տիբո Կուրտուայի տպավորիչ արդյունքը եզրափակիչներում Մոսկվան արդարացված չի համարում Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի հասցեին հնչող որոշ քննադատությունը. ՌԴ ԱԳՆ Մոլդովան երկու ընկերության հետ «Գազպրոմին» ունեցած պարտքի աուդիտի համաձայնագիր է կնքել
Հարցում

Ադրբեջանը իրեն անպատժելի է զգում ու դիմում է ամենատարբեր լկտիությունների․ Գեղամ Ստեփանյան

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրում է․

«2022թ. օգոստոսի 1-ից Արցախի Հանրապետության տարբեր ուղղություններով ադրբեջանական կողմը վարել է ագրեսիվ ռազմական գործողություններ՝ կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ, նռնականետեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր։

Այս ամենը կատարվում է այն պարագայում, երբ 2020 թվական նոյեմբերից կողմերի համաձայնությամբ հաստատվել է հրադադար և Արցախում տեղակայվել են ռուսական խաղաղապահ ուժեր՝ Արցախի ժողովրդի խաղաղությունն ապահովելու համար։

Սա խոսում է այն մասին, որ խաղաղություն Արցախում պատշաճ կերպով չի հաստատվել, իսկ ադրբեջանական կողմը չի կատարում հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ ամենատարբեր առիթներ օգտագործելով ուժի կիրառմամբ այս կամ այն հարցերի շուրջ զիջումներ պարտադրելով։

Ադրբեջանն իր ցանկացած պահանջ զուգորդում է ուժի կիրառմամբ կամ ուժի կիրառման սպառնալիքով՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի հիմնարար դրույթները։

Տարբեր հարցերի վերաբերյալ տարվող բանակցությունների ընթացքում հայկական կողմը ստիպված է լինում գնալ զիջումների, որի հետևանքով կոպտագույն ձևով խախտվում են մարդկանց ամենատարրական իրավունքները՝ ընդհուպ կյանքի իրավունքը։ Ռուսական խաղաղապահների չհաստակեցված մանդատի և խիստ սահմանափակ թվակազմի պատճառով փխրուն ու հարաբերական խաղաղությունը պարբերաբար վտանգվում է։ Իսկ Արցախի ժողովուրդն իր իրավունքների պաշտպանության համար նորից պայքարում է միայնակ։

Միջազգային տարբեր դերակատարների կողմից պարբերաբար հնչում են խաղաղության հաստատմանն աջակցող հայտարարություններ։ Որտե՞ղ է այդ աջակցությունը։ Որտե՞ղ են համանախագահող երկրների իրական քայլերը տեղում մարդկանց իրավունքները պաշտպանելու, մարդկանց կյանքերը փրկելու, մարդկանց խաղաղ կենսագործունեությունն ապահովելու հարցում։ Որտե՞ղ են ՄԱԿ֊ի, ԵԽ֊ի կամ ԵԱՀԿ֊ի գործողությունները։ Թե՞ ամեն ինչ ուղղակի սին խոսքերի մակարդակում է։

Աշխարհի այլ կետերում տեղի ունեցող հակամարտությունների վերաբերյալ միջազգային մեդիան մեկ րոպե անգամ չի լռում, միջազգային կազմակերպությունները հանդես են գալիս հայտարարություններով, աննկարագրելի ծավալների աջակցություն են ցուցաբերում, իսկ Արցախի ժողովրդին, որ տասնյակ տարիներով ուղղակի պայքարում է ադրբեջանական բռնապետության դեմ, անտեսում են։
Միջազգային կառույցների հարգելի՛ գործընկերներ, ձեր անհետևողականության, հակամարտությունը փորձագիտական դաշտում քննարկելուց այն կողմ չանցնող գործողությունների հետևանքով Ադրբեջանը իրեն անպատժելի է զգում ու դիմում է ամենատարբեր լկտիությունների։

Միթե՞ կարելի է այսքան բացահայտ երկակի ստանդարտներով առաջնորդվել, միթե՞ կարելի է քաղաքական շահերից կուրանալ ու անտեսել մարդկանց ու նրանց իրավունքները»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan