Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել
Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից: Այս մասին հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակվել էր ձայնագրություն Գագիկ Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի մասնակցությամբ, որտեղ Ջհանգիրյանը առաջարկում էր Վարդազարյանին հրաժարական տալ ԲԴԽ նախագահի պաշտոնից, հակառակ դեպքում իր դեպ քրգործեր կարուցվեն: