Այսօր՝ 13 օգոստոսի 2022թ., 00:00
ԱՄՆ-ը կրկին ՌԴ-ին եւ Իրանին սպառնացել է պատժամիջոցներով՝ ՌԴ-ին իրանական դրոնների վաճառքի հետ կապված Ռահիմ Ստերլինգ․ Ես այլեւս չէի կարող ժամանակ կորցնել Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին հանդիպել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի հետ Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունները տեղափոխել Երեւան եւ Անկարա ՀՖՖ-ի եւ «Փյունիկի» հայտարարությունը Disney-ն առաջ է անցել Netflix-ից՝ սթրիմինգային նոր բաժանորդների քանակով Հարավային Կորեայի նախագահը ներում է շնորհել Samsung Electronics-ի փոխնախագահին 2019-2022 թվականներին Հայաստանում մահացել է 68 դատապարտյալ եւ բանտարկյալ. Լիկա Թումանյան Լատվիան եւ Էստոնիան դուրս են եկել Չինաստանի հետ համագործակցության ձեւաչափից «Լասկովիյ մայ» խումբը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում Ղազախստանը կսկսի նավթ վաճառել ադրբեջանական խողովակաշարով՝ շրջանցելով Ռուսաստանը. Reuters Մեկնարկում է Իսպանիայի առաջնությունը Սկզբից էլ մենք շեշտել ենք, որ Ադրբեջանի հետ ենք քայլերը համաձայնեցնում. Չավուշօղլուն՝ հայ–թուրքական գործընթացի մասին Սա հերթական քաղաքական շոուն է. ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանը կասկածանքը համարում է շինծու․ Հակամարտության սրացման հետևանքով 303 անձ Հայաստանից դեռ անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ Իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, եղել է հարաբերականորեն կայուն․ ՊԲ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան հաղթել է կորոնավիրուսին Աղվան Հովսեփյանի գործով այսօր հրատապ դատական նիստ է նշանակվել. պաշտպան Ռեփեր A$AP Rocky-ին դատի է տվել Հայաստանի Մ-17 թիմը մարզական հավաք կանցկացնի եւ կմեկնի Մոլդովա Բաքվի եւ ԵՄ-ի գազի համաձայնագիրը չի հակասում Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցությանը. ՌԴ ԱԳՆ Էրդողանն օգտագործում է Պուտինի հետ հանդիպումը եւ Ուկրաինայից ցորենի դուրսբերումն ընտրություններից առաջ. Euractiv Կիմ Չեն Ընի քույրը հայտնել է, որ ԿԺԴՀ առաջնորդը հիվանդացել է COVID-19-ով Տիբո Կուրտուայի տպավորիչ արդյունքը եզրափակիչներում Մոսկվան արդարացված չի համարում Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի հասցեին հնչող որոշ քննադատությունը. ՌԴ ԱԳՆ Մոլդովան երկու ընկերության հետ «Գազպրոմին» ունեցած պարտքի աուդիտի համաձայնագիր է կնքել ՀՀ-ն ու Արցախը 9 ամիս ունեն,հետո ով էլ գա իշխանության, անհնար կլինի կորցրածը վերականգնել․Գ․ Նազարյան ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացրել է մինչեւ օգոստոսի վերջ Մոսկվա-Երեւան-Բաքու բարձր մակարդակով շփումների մասին Ադրբեջանի ԶԼՄ-ները տեղեկացնում են Բերձորի միջանցքի այլընտրանքային ճանապարհի կառուցումն ավարտելու մասին A Haber-ը տեղեկացրել է Երեւանի եւ Անկարայի երկխոսության շրջանակում հերթական հանդիպման մասին Լաչինի միջանցքի հարցը պետք է որոշվի եռակողմ հայտարարության հիման վրա․ ՌԴ ԱԳՆ Իրանը կանի ամեն ինչ կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման համար. Ռայիսի Թրամփը մեկնաբանել է իր տանը ՀԴԲ-ի խուզարկությունները «Ռեալի» նախագահ․ Արդեն ոչ ոք չի վիճարկում, որ Բենզեման արժանի է «Ոսկե գնդակի» Ինչպե՞ս է այսուհետ ստուգվելու վարորդների սթափությունը. Կառավարության նոր որոշումը Պղինձը թանկանում է Օգոստոսի 14-ին կնշվի Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, այդ օրը կկատարվի Խաղողօրհնեքի արարողություն նիկոլի համար Կապան-Գորիս ճանապարհի հանձնումը թշնամուն մի փոքր ֆորս-մաժորային վիճակ է Բայդենն անակնկալ է մատուցել. նա մեկնել է արձակուրդ Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցով պաշտպանները միջնորդել են արտահերթ դատական նիստ հրավիրել «Ժողովուրդ». Հակասական հայտարարություններ կրթական ծրագրի մասին. Փաշինյանը խաբել է. մաս 66 Մխիթարյանն Ինտերի կազմում գոլ է խփել Նավթն էժանանում է Մոզամբիկն առաջ անցավ Հայաստանից «Ռեալը»՝ Եվրոպայի սուպերգավաթակիր Իրանի նախագահը նիկոլին շատ խիստ զգուշացրել է. Իրանը թույլ չի Սյունիքում սահմանային որեւէ փոփոխություն Այսօր Նավասարդ է. սկսվում է 4515 թվականը «Չնայած այս աղետին, մենք շտկելու ենք այս վիճակը եւ գնալու ենք առաջ». Գեղամ Նազարյան Բայդենը բանը կհասցնի՞ արդյոք նոր համաշխարհային պատերազմի Հունաստանը դուրս կգա Եվրամիության այսպես կոչված ուժեղացված հսկողության համակարգից ԵՄ-ում քննարկման է ներկայացվել ռուսաստանցիներին շենգենյան վիզաների տրամադրումն արգելելու առաջարկը Փիթեր Ջեքսոնը ցանկացել է դիմել հիպնոսի, որպեսզի մոռանա «Մատանիների տիրակալը» ֆիլմի աշխատանքների մասին Պենտագոնը խոստանում է ռազմական պատրաստություն եւ աջակցություն Բալթյան երկրներին Դոլարի եւ ռուբլու փոխարժեքները կրկին նվազել են Լեհաստանի վարչապետը մեղադրել է Եվրամիությանը իմպերիալիստական վարքագծի մեջ Ամանդա Սեյֆրիդը պատմել է իր կարիերայի սկզբում ինտիմ տեսարաններում նկարահանելու փորձի մասին Համաշխարհային շուկան միլիոն բարել նավթ կստանա, եթե ԱՄՆ-ը եւ Իրանը վերակենդանացնեն միջուկային գործարքը Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում Արման Փաշիկյան․ Թիմը շատ լավ է մասնակցել, այս տարի մրցակցությունը շատ մեծ էր Շրի Լանկայի փախուստի դիմած նախագահը ապաստան է փնտրում Թաիլանդում Էմիլի Ռատակովսկու ամուսնուն աշխատանքից ազատել են նրա սեփական ընկերությունից Սեպտեմբերի 21–ին Նիկոլ Փաշինյանը այլեւս չպետք է լինի ՀՀ վարչապետ. Էդգար Ղազարյան Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը պրիմիտիվ հայտարարություններով փորձում է ճնշում գործադրել Երեւանի վրա․ Վարդան Ոսկանյան Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորմամբ․ ՊՆ Հայաստանի թիմը 4 մեդալ է նվաճել Համաշխարհային կադետական խաղերում Ուկրաինան եւ ՌԴ-ն համաձայնել են MOL-ի եւ Slovnaft-ի՝ «Դրուժբա»-ով տարանցման համար վճարելու առաջարկին Ռուսաստանը մտադիր է հրաժարվել Եվրասիական զարգացման բանկի վերահսկիչ փաթեթից․ Bloomberg Թայվանը Չինաստանին զսպելու համար օգտագործելը դատապարտված է ձախողման ՊՆ–ի դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ. ծնողները 5 րոպե ժամանակ տվեցին Դիեգո Սիմեոնեի որդին կտեղափոխվի «Նապոլի» Հունիսի 3–ի գործով կալանավորված Գրիգոր Կարապետյանն ազատ է արձակվել «Բեւերլի Հիլզ 90210» սերիալի աստղը կոմայի մեջ է Ըստ վերլուծության՝ հայաստանցի կանայք տղամարդկանցից ավելի պահանջատեր են հողերի հարցում. Էլբակյան Ղրիմում՝ Նովոֆյոդորովկայում, պայթյունների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Սեւանի ափին Արցախի նախագահի համար շքեղ առանձնատուն է կառուցվում. Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի Ժամանակն է, որ Հունաստանը վերջապես պատժի Ալիեւին. հունական ԶԼՄ-ներ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Բրազիլիային Javelin հակատանկային հրթիռների հնարավոր վաճառքին ԱՄՆ-ը 280 միլիոն դոլար է ներդնում բարձր տեխնոլոգիաներում, որպեսզի մրցակցի Չինաստանի հետ Էրդողանը աջակցություն է հայտնել Ալիեւին՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսիվ գործողությունների հետ
Հարցում

ՀՀ կառավարությունը շարունակում է իրավիճակին հետևել դիտորդի կարգավիճակով. «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, հիմնվելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների վրա, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին։

• ՀՀ կառավարությունը շարունակում է իրավիճակին հետևել դիտորդի կարգավիճակով

ՌԴ քաղաքացիների, ինչպես նաև ՌԴ-ից կապիտալի ներհոսքը դեպի Հայաստան էական ազդեցություն է ունենում ՀՀ տնտեսության վրա, սակայն կառավարությունը որևէ գործողություն չի իրականացնում: Այսպիսի շոկի պայմաններում անհրաժեշտ է մի կողմից՝ բարելավել ՀՀ-ում աշխատել ցանկացող ՏՏ ոլորտի մասնագետների համար պայմանները, մյուս կողմից՝ չեզոքացնել տնտեսությունում որոշ ոլորտների (օրինակ՝ վերաարտահանման) գերաճը՝ հարկաբյուջետային գործիքների օգնությամբ: Նման գործողությունները կօգնեն իրավիճակից առավելագույն օգուտ քաղել՝ միաժամանակ պատրաստվելով իրավիճակի փոփոխությանը:

• Ռուս-ուկրաինական հակամարտության դրական հետևանքները ՀՀ տնտեսության վրա կարող են ժամանակավոր լինել

Տնտեսական ակտիվության ցուցանիշն էականորեն արագացել է մայիսին՝ դառնալով երկնիշ: Այսպիսի դրական զարգացումների պատճառը հիմնականում առևտրի և ծառայությունների աճն են, որոնք էլ իրենց հերթին պայմանավորված են ՌԴ-ից ՀՀ ժամանող և վճարունակ պահանջարկ ունեցող անձանց թվաքանակի կտրուկ աճով, ինչը, սակայն, կարող է ժամանակավոր գործոն լինել և իրավիճակի փոփոխության հետ արագ փոխվել հակառակ ուղղությամբ:

• Թեև արտահանման աճը զգալիորեն արագացել է՝ կազմելով 27.5%, սակայն այն չի համապատասխանում տնտեսական այլ ցուցանիշների աճերին

Արտահանման աճի տեմպի նմանատիպ արագացումը կարող է պայմանավորված լինել վերաարտահանման երևույթով: Այսինքն՝ որոշ ապրանքներ ներմուծվում են Հայաստան և վերաարտահանվում: Այսպիսի ենթադրության համար հիմք կարող է հանդիսանալ մի կողմից այն, որ արդյունաբերության աճը բավական ցածր է (ընդամենը 2.7%), ինչը ցույց է տալիս, որ ՀՀ-ում այդքան արտադրանք չի արտադրվում, մյուս կողմից այն, որ էապես արագացել է նաև ներմուծման աճը (ավելի քան 42% աճ): Ներմուծման աճի տեմպի էական գերազանցումը արտահանման աճին նշանակում է, որ առևտրային հաշվեկշիռը (արտահանման և ներմուծման տարբերությունը) շարունակում է վատթարանալ:

• Գների աճի արագացումը շարունակում է մնալ սոցիալ-տնտեսական իրավիճակը վատթարացնող և անորոշությունները մեծացնող գործոն

Գների աճի տեմպը մայիսին հասել է 9.0%-ի և կանխատեսվում է, որ հետագա ամիսներին կարող է շարունակել աճել: Բարձր գնաճը հանգեցնում է բնակչության սոցիալական խնդիրների սրմանը՝ իրական եկամուտների կրճատման արդյունքում: Բարձր գնաճի պայմաններում տնտեսավարողները ստիպված են լինում ճշգրտել աշխատավարձերը դեպի վեր, ինչը, սակայն, ՀՀ-ում տեղի է ունենում գնաճից ցածր տեմպերով։

• Վերջին ամիսներին ՀՀ դրամի ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ էական արժևորումը կհանգեցնի ՀՀ ապրանքների գնային մրցունակության նվազմանը արտաքին շուկաներում

Տարեսկզբի համեմատ, ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է շուրջ 15 տոկոսով, ինչն էապես նվազեցնում է արտահանվող ապրանքների մրցունակությունը արտաքին շուկաներում, հետևաբար բացասաբար է ազդում ՀՀ արտահանման վրա: Բացի այդ, արժևորված փոխարժեքի պայմաններում, ՀՀ ներքին արտադրողները չեն կարող մրցակցել նաև ներմուծողների հետ, ինչը կհանգեցնի տեղական արտադրանքի փոխարինմանը ներմուծվողով: Հետևաբար, փոխարժեքի նման մակարդակի պահպանումը միջնաժամկետում էական վնասներ կհասցնի տնտեսությանը:

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan