Այ անամոթ, հերիք չեղա՞վ դու խմես, էս աշխարհում մեր պատիվը դու գցես. ում է երգ ձոնել նախկին պատգամավորը
ԱԺ 7-րդ գումարման ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում մի տեսանյութ է հրապարակել, որը մակագրել է հետևյալ կերպ. «Էս տենաս ում մասին ա։ Ընդեղ մեկը կա, չի ուզում հրաժարական տա»։ Երգի բառերը հետևյալն են. «Այ՛ անամոթ, հերիք չեղա՞վ դու խմես, էս աշխարհում մեր պատիվը դու քցես, թող թույն դառնա՝ քեզ էլ սպանի արաղը, բա ինչ անի քո կնիկ Շարմաղը»։