ՔՊ-ական պատգամավորի և փոխմարզպետի հարզատները ավտոմատով կրակել են Փաշինյանին հայհոյող երիտասարդների վրա. կամ մեկ զոհ և հինգ վիրավոր
Այս թեմայով
ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետեւանքով վերոնշյալ մարդիկ (Մաթոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա, այս պահին կա մեկ զոհ և մի քանի վիրավորներ տարբեր բարդության։ Դեպքը տեղի է ունեցել Ապարանի Նիգավան միջնահատվածում։
Politik.am-ի տեղեկություններով ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայոհյել են Նիկոլ Փաշինյանին։
Մենք փորձեցինք կապ հաստատել ոստիկանության մամուլի ծառայության հետ, բայց մեր զանգերն անպատասխան մնացին։ Արագածոտնի մարզպետարանի հետ ևս կապ հաստատել չհաջողվեց։ Իշխանությունները անհապաղ պետք է հրապարակային ներկայացնեն դեպքի մանրամասները։