Օդի ջերմաստիճանը կբարձրանա. Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում՝ հունիսի 19-ի ցերեկը, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Հունիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 19-21-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հունիսի 19-ի ցերեկը, 20-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +34 +36։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +25 +29,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +12 +14, ցերեկը՝ +24 +27,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +17 +20, ցերեկը՝ +30 +33,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +21+26,
Լոռիում գիշերը՝ +11 +15, ցերեկը՝ +18 +23,
Տավուշում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +22 +27,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +22 +27,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +16 +20, ցերեկը՝ +31 +35,
Արարատում գիշերը՝ +20 +23, ցերեկը՝ +35 +37,
Արմավիրում գիշերը՝ +16 +19, ցերեկը՝ +34 +36,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +11 +14 ցերեկը՝ +23 +27,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +33 +36,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20 +23, ցերեկը՝ +30 +35,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +22 +25,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +19 +21, ցերեկը՝ +28+31։