Ինչպես սպանել ֆուտբոլը Հայաստանում կամ ինչպես թունավորեցին Հենրիխ Մխիթարյանին
Վարչախումբը, որը Հայաստանը կառավարում է 2018-ի մայիսից, իր առջեւ խնդիր դրեց կործանել ամեն կայացած բան Հայաստանում: Բացառություն չէր ֆուտբոլը եւ Հենրիխ Մխիթարյանը:
Հետխորհրդային, ավելին նախկին սոցիալիստական ճամբարի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը՝ Հենրիխ Մխիթարյանը միանգամից թիրախավորվեց:
Ֆեյսբուքում եւ ֆեյսբուքից դուրս արշավ սկսվեց նրա դեմ: Ամենածանր մեղադրանքը հետեւյալն էր՝ նա գլուխ է պահում: Ցավոք, հույզերով առաջնորդվող շատ ֆուտբոլասերներ ուտում էին իրենց առջեւ գցված կուտը եւ միանում արշավին:
Արշավ Հենոյի դեմ, արշավ Հենոյի մոր դեմ: Գործը հասավ նրան, որ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց ոչ թե աշխարհի ուժեղագույն թիմի հիմնական կազմում առանցքային դեր խաղացող Հենրիխ Մխիթարյանը, այլ... Վարազդատ Հարոյանը, որը ամուր նստած է թույլիկ Կադիսի պահեստայինների նստարանին:
Հենոն դուրս մղվեց հավաքականից: Նյարդերը չհերիքեցին: Հենոյի հեռանալուց հետո հավաքականը մեկը մյուսի ետեւից խոշոր եւ գերխոշոր հաշիվներով պարտություններ է կրում, ավելին, թիմային խաղ գոյություն չունի, եւ եթե չլինի փորձառու մասնագետ Կապարոսը, ապա պատկերն ավելի խայտառակ կլինի:
նիկոլ փաշինյանը չի էլ թաքցրել, որ իր առաջնային նպատակներից մեկը Հենոյի եւ Լեւոն Արոնյանի «ոչնչացումն» է: Երկու դեպքում էլ նա խնդիրը փայլուն կատարեց, ցավոք, ունենալով բազում միջակից ցածր աջակիցներ:
Հենրիխ Մխիթարյանի, անկախ Հայաստանի պատմության ամենա-ամենատաղանդավոր ֆուտբոլիստի խփած բազմաթիվ գոլերից եւ ոչ մեկը, պարզվեց, արժանի չէր ճանաչվել Հայաստանի հավաքականի խփած ամենալավագույն գոլի մրցանակին: Փոխարենը լավագույն գոլ ճանաչվեց տուգանային հարվածից խփված մի շատ սովորական գոլ, որի հեղինակը Հենրիխ Մխիթարյանի հոր անվանակից Համլետ Մխիթարյանն է:
Եւ ամենակարեւորը, առանց գորշ զանգվածի նիկոլն իր սեւ գործերը չէր կարող անել: Վարազդատ Հարոյան, ՀՖՖ-ի 30-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելուց առաջ ինչո՞ւ չասացիք՝ իսկ Հենոն ո՞ւր է, ինչո՞ւ չի մասնակցում, եւ տեսնելով, որ նա չի մասնակցում, դուք ինչո՞ւ մասնակցեցիք: Ինչպես ֆուտբոլ եք խաղում, այնպես էլ կյանքում եք:
Top-News.am