Այսօր՝ 07 հունիսի 2023թ., 00:00
Պատգամավորը «պլյոնկան» պոկել է, բայց տուգանել են. պարեկները տուգանո՞ւմ են մգեցված ապակիների համար Արցախն ուրանալը դավաճանություն է. ՀՅԴ Կանադայի ԵՄ անդամները պաստառներ են զետեղել Օտտավայում ՀՀ դեսպանատան դիմաց ՔՊ-ականը հունիս ամիսը նվիրում է շրջագայություններին Դատախազների սենյակները հսկողության տակ են եղել. նոր մանրամասներ Կառավարության ներկայացուցիչները դադարեցրել են ծրագրի ֆինանսավորումը․ «Հրապարակ» ԱԺ-ում ամառն արտահերթ նիստեր կլինեն Ալիևը կործանում է իր երկրի միջազգային հեղինակությունը. Հարութ Սասունյան Մեծ Հայքի քարտեզը՝ թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում Պապոյանը մտադիր է նաեւ օրենքին հետադարձ ուժ տալ Ամենահակառուսական ներկայացուցիչը մեկնում է ՀԱՊԿ նիստին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է առողջության, աշխատանքի և ազատ տեղաշարժի իրավունքից․ նախարարի ելույթը Ժնեւում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ու Կանադայի վարչապետը խոսել են Արցախի մասին Ազատ գյուղում զոհված 15 զինծառայողների ծնողները հանդիպել են Ցուցուլյանին. պայմանավորվածություն է ձեռք բերվել. Նորիկյան Շրջափակված Արցախում հարսանիք է եղել Արսեն Թորոսյանը դիմել է Ներքին գործերի և Առողջապահության նախարարներին ԱՄՆ-ում հայտարարել են Կախովսկայա ՀԷԿ-ի ամբարտակի ճեղքման հետևանքով զոհվածների մասին Առանց Արցախ չի լինի նաև Հայաստան. Վրաստանի հայ համայնք Կրակոցներ՝ Երևանում. սպանվածը քրեական պատմություններով հայտնի «Գնունեցի Վարազիկն» է Նիկոլը Արցախը միայնակ չի հանձնել, օգնողների շարքը մեծ է Բայրամովը խոսել է 3 ուղղությունների մասին, որոնցում Բաքուն հայկական կողմից «փոխադարձ քաղաքական կամք» է ակնկալում Հոգեբանը պատմել է, որ չիպսերի ընտրությունը խոսում է մարդու բնավորության մասին Ավստրալիայում բացահայտել են գեկոնների նոր տեսակ՝ փսիխոդելիկ աչքերով Lexus-ը նոր քրոսովեր է ներկայացրել Իրանը ներկայացրել է «Fattah» նոր հիպերձայնային հրթիռը Մինչեւ 2060 թվականը օվկիանոսում ավելի շատ պլաստիկ կլինի, քան կետեր Քեմբրիջը հրաժարվել է «անգլոսաքսեր» եզրույթից՝ հանուն ազգայնականության եւ ռասիզմի դեմ պայքարի 2019-2020թթ. ժամանակահատվածում 14,086.5 հազ. դրամի վարձավճարներ չեն գանձվել Ո՞վ է կամակատար դատավորը Կրակոցների պատճառով Սոթքի հանքը չի գործում. ունենք դպրոց, որը թշնամու կողմից դիտարկվում է. Գեղարքունիքի մարզպետ Պաշտոնյաներից մեկի որդու մոտ 240 պարկ թմրանյութ են հայտնաբերել 11 մլն 530 հազար դրամ՝ «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների» համար Կարեն Խաչանովը կվերադառնա ATP-ի լավագույն տասնյակ Արմեն Աշոտյանին կձերբակալե՞ն Քանի դեռ մեր եղբայրները գերության մեջ են, ոչ մի հայ չպետք է սեղմի Բաքվի բռնապետական վարչախմբի որևէ ներկայացուցչի ձեռք. Վարդան Ոսկանյան Փաշինյանն այս հանդիպումների միջոցով ժողովրդավարության ֆոն է ստեղծում Շառլ Միշելի հայտարարությունը մնացել է «օդո՞ւմ» «Շուռնուխի մի մասը վերցրել են GPS-ով. Տները դեռ պատրաստ չեն՝ ժամկետները կրկին երկարացվել են». Շուռնուխի գյուղապետ Պոլսո Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, նա մասնակցելու է Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին Բելգորոդի մարզպետ Գլադկովը հայտնել է մոտ 60 հազար մարդու տարհանման մասին Անհապաղ վերանայել ադրբեջանական ապօրինի անցակետով Արցախի քաղաքացիների երթևեկի որոշումը. հայտրարություն Նոր պատժամիջոց Ռուսաստանի նկատմամբ Ռուսաստանի չորս շրջաններում տասնյակ մարդիկ թունավորվել են «Միստր Սիդր» ըմպելիքից. 20 մարդ մահացել է Վախ կա, որ եկեղեցին կարող է այս իրավիճակում որոշակի գործընթացներ ստանձնել. Բագրատ Սրբազան Նովայա Կախովկայում արտակարգ դրություն է մտցվել. ջուրը բարձրացել է ավելի քան 10 մետր Հայիթիում ավելի քան 40 մարդ զոհվել է հեղեղումներից Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը հայտարարել է, որ ցնցված է Կախովսկայա ՀԷԿ-ի դեմ աննախադեպ գրոհից Սերխիո Ռամոսը Հարի Քեյնին խորհուրդ է տվել տեղափոխվել «Ռեալ» Ուկրաինան ԱՄՆ-ին չի ասել հակահարձակման ստույգ օրը. NYT Արքայական ընտանիքն անտեսել է արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի դստեր ծննդյան օրը Ամերիկացի գիտնականները ստեղծել են աչքի կաթիլներ կարճատեսության խորացումը դանդաղեցնելու համար 2023թ. առաջին եռամսյակում կառավարությունը թերակատարել է ՊՆ կարևոր ծրագրերի իրականացումը․ Հարավային Կորեան պնդում է, որ ՌԴ-ի եւ Չինաստանի ինքնաթիռները մտել են իր ՀՕՊ ճանաչման գոտի Գեւորգ Բաղդասարյանը եւ Պետրոս Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում են ներկայացրել ՔՊ-ականներն անհամբեր սպասում էին Արարատ Միրզոյանի խորհրդարան գալուն, որպեսզի նրանից «վրեժ» լուծեն Թուրքիան Փաշինյանին կտա անձնական անվտանգության երաշխիք. Արսեն Գասպարյան Մեկնարկել է շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 8-րդ միջոցառման դրամական աջակցության վճարման առաջին փուլը Մոտ 1 միլիարդ դրամի պետգնում է կատարվել 256 մլն դրամ հափշտակելու գործով մեղադրվող մարդու ընկերությունից Սա օկուպացիոն վարչակարգ է, որի նպատակը Հայաստանը՝ որպես պետություն ու որպես հայկական տարածք, ոչնչացնելն է․ Վրթանեսյան Հայաստանում ծնելիության աճ է նկատվում Ձեզնից կակնկալեն հրաժարվել ինքնորոշման ձեր իրավունքից, դուք կզիջեք վերահսկողությունը ձեր կյանքի, ազատության և հողի հանդեպ․ Քերոլայն Քոքս Ազգային եւ պետական շահերն իրար հակադրելը ազգային, քաղաքական հերետիկոսություն է. Արամ Ա Իսկ իրենք Արցախի ժողովրդից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մանդատ ստացե՞լ են. Դավիթ Բաբայանը՝ Միրզոյանի հայտարարության մասին Դուք չե՛ք երդվել պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, դուք երդվել եք պաշտպանել Հայրենիքը, պետությունը, Սահմանադրությունն ու պետական օրենքները Հացի, թարմ կաթի, պանրի գներն աճել են Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է. Վարդանյան Jeep-ը մշակում է արտաճանապարհային ինքնակառավարվող համակարգ Բժիշկները ներկայացրել են ծանր էպիլեպսիայի բուժման նոր մեթոդ Գիտնականները մոտ են բացահայտելու այն հիվանդների վիճակը, որոնք պատմել են, թե ինչ տեսել են կոմայի մեջ Իբրահիմովիչ․ Ֆուտբոլին հրաժեշտ տալու ժամանակն է (տեսանյութ) Ո՞ր Android սմարթֆոններն առաջինը կստանան ինտեգրված ChatGPT Օրական քանի բաժակ թեյն է անվտանգ օրգանիզմի համար Աշխարհում ամենաերկար լեզուն ունեցող շունն ապրում է Լուիզիանայում (տեսանյութ) Կալիֆորնիայի ափի մոտ ամբողջովին սպիտակ ռիսո դելֆին են հայտնաբերել Գիտնականները բացահայտել են քարե դարի տարօրինակ առարկաների հանելուկը ԱՄՆ-ում վայրի բնության պաշտպանները փրկել են սովից մեռնող արջին Ինձ չեն համոզել, ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյան Այս ռեժիմը, բոլոր ռեժիմների պես, մի օր փլուզվելու է, ու ձեզ չի փրկի անգամ ոհմակներուվ շրջելը․ Լիլիթ Գալստյան Ղրղըզստանում ձերբակալվել են պետական հեղաշրջման փորձի մեջ կասկածվողները Աշխարհաքաղաքական դերակատարները պետք է իմանան՝ չենք հրաժարվելու մեր սկզբունքից՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում. Բաբայան
Հարցում

Ինչու Նիկոլը հակահանրահավաք չի կազմակերպում

Թող զարմանալի չթվա, բայց Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հիմա ավելի ցածր է, քան 2020–ի նոյեմբերի 9–ից հետո և է՛լ ավելի ցածր, քան 2021–ի հունիսի 20–ից՝ արտահերթ ընտրություններից հետո։

1–ին պլստոցը

44–օրյա պատերազմից հետո Նիկոլը կարողացավ խաբել հանրությանը, թե, իբր, պատերազմն ու պարտությունն իր գրպանն էին գցել նախկինները։ Նա, ինչպես միշտ, խաբում էր, բայց այդ սուտը կարողացավ տեղ հասցնել իր լսարանին։

Նիկոլի մնալու հարցում մեղքի իր մեծ բաժինն ուներ նաև ընդդիմությունը, բայց ամեն դեպքում պետք է արձանագրել, որ վարչապետի աթոռին հայտնված մարդը կարողացավ առավելագույնս իր շուրջը հավաքել նախկինացավով տառապողներին, Արցախն ատողներին ու պետությունը մերժողներին։ Դա էր պատճառը, որ այդ օրերին Նիկոլը կարողանում էր դուրս գալ փողոց (իր քաղաքական կեցավայր) և Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած հանրահավաքներին հակադրել սեփական հավաքները և երթերը։

2–րդ պլստոց

Երբ հայտարարվեց արտահերթ խորհրդարանական ընտրության մասին, Նիկոլը երկու խոստում տվեց՝ խաղաղություն և դասակարգային պայքար՝ թալանի վերադարձ ժողովրդին։ Նա նաև ձեռքի հետ խոսում էր Արցախի ինքնորոշման իրավունքին տեր կանգնելու և նախկին ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիայի մասին, այսինքն՝ Շուշիի ու Հադրութի թեման տաք պահելու մասին։

Ընտրություններից հետո Նիկոլը խաղաղություն չբերեց։ Ունեցանք պատերազմի մեկօրյակներ։

Արցախի հարցով նա առաջնորդվում է «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ» կարգախոսով, բավարարում է թուրք–ադրբեջանական զույգի բոլոր նախապայմաններն ու պահանջները։

Ինչ վերաբերում է դասակարգային պայքարին, ապա այստեղ էլ ունենք մեծ խաբեություն, քանզի իրենք են վերածվել թալանչիների։

Օլիգարխների դեմ խոսող Նիկոլը կարկառուն օլիգարխներին իր ցուցակով պատգամավոր դարձրեց։ Նիկոլի թիմակիցներից ոմանք մինչև 2018–ի իշխանափոխությունը, մեղմ ասած, շատ համեստ ունեցվածքի տեր էին, բայց հիմա դոլարային միլիոնատերեր են։

Նիկոլի կնոջ կողմից տնօրինվող գումարների մասին արդեն լեգենդներ են պտտվում։ Այդ լեգենդների մի մասը բամբասանք է, բայց մյուս մասը՝ ոչ։ Ինչպես ասում են՝ առանց կրակ ծուխ չի լինում։

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը երկու ոտքից կաղող լեգիտիմություն ունի։ Նրա խոստացած խաղաղությունը Հայաստանի ու Արցախի՝ նոր կապիտուլյացիայի գնով է, այսինքն՝ մեռելածին է։ Դասակարգային պայքարն էլ կեղծ էր, ինչպես որ «թավշյա» հեղափոխության բոլոր լոզունգները։

Ահա այդ պատճառով էլ Նիկոլը չի կարողանում հակընդդեմ հանրահավաք կազմակերպել։ Միգուցե վարչական ու այլ տիպի լծակներով կարողանա մի կերպ մարդ հավաքել փողոցում՝ իր սիրելի վայրում, բայց դա շատ արագ կցրվի ու կունենա զրո էներգետիկա և չի կարող տևել անգամ երկու օր անընդմեջ։ Մինչդեռ Դիմադրության շարժումն արդեն մեկ ամիս է նոն–ստոր ռեժիմով հակակառավարական զանգվածային միջոցառումներ է իրականացնում՝ բարձր էներգետիկայով ու պասիոնարություն ունեցող մարդկանց մասնակցությամբ։

Չի՛ պլստալու

Նիկոլն այլևս չի կարող հրապարակը լցնել ու հանրահավաքային էներգետիկա ապահովել։

Պատկերացնո՞ւմ եք մի հանրահավաք, որի կարգախոսը լինի «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ» ու հավաքվածները վանկարկեն այդ նախադասությունն ու նաև գոռան՝ «այո՜»։ Մի քանի ծիգռովկա հագած երկոտանի կարող է գոռան, բայց մնացածը էշացած կնայեն միմյանց ու կսսկվեն։

Պատկերացնու՞մ եք մի հանրահավաք, որի ժամանակ խոսվի դասակարգային պայքարի, թալանը հետ բերելու մասին, ցույց տրվի Նիկոլի մուրճն ու հետո էկրաններին հայտնվեն Ալեն Սիմոնյանի, աներձագի, դիջեի միկոնոսյան կայֆերի մասին պատմող տեսանյութը, Գռզոյի նորանոր նվաճումները բիզնեսի դաշտում, բանակի թիկունքի նախկին պետ Գագիկ Մելքոնյանի թալանած ունեցվածքը, նույն Գռզոյի՝ Արամի փողոցի վրա կոպեկներով ձեռք բերված անշարժ գույքը, Գուրգեն Արսենյանի ունեցվածը, Ալենի եղբոր շահած ասֆալտի տենդերների մասին պատմող տեսանյութը, Ալենի մայրիկի վարքաբանության մասին պատմող սյուժեն, Տիգրան Ավինյանի բիզնեսները, քայլարածների նախկին ու ներկա սեփականությունների համեմատությունը, Անդրանիկ Քոչարյանի՝ բանակից փախած որդու մասին հերոսապատումը, Նիկոլի գյոռմամիշությունը, նույն Նիկոլի կզած վիճակն Ալիևի հետ բանակցություններում ու Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցելիս և այլն։

Մարդիկ հո ոչխա՞ր չեն, որ այդ ամենին գոռան «այո՜»։ Համ էլ՝ ինքն արդեն աջակիցների մեծ բանակ չունի։ Նիկոլն էլ գիտի այդ մասին, ու ռիսկ չի անում փողոց դուրս գալ։ Գերադասում է պախկվել ոստիկանների հետևում՝ վերջիններիս բյուջեի հաշվին պարգևավճարներ բաժանելով։ Բայց դե՝ չի՛ պլստալու։

Աղբյուր՝ 7or.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan