Այսօր՝ 16 ապրիլի 2024թ., 00:00
Փախստականների հարցով հայ-բրիտանական հնարավոր գործարքը չի բխում Հայաստանի շահերից Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» ԲԿ-ն Լարված իրավիճակ՝ Երևանի ավագանու նիստում․ ավագանու անդամները միմյանց հիշեցրին նախկին ելույթները ծառերի մասին Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոնում ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125,000 դոլար կաշառք ստանալու մեջ Հաագայի դատարանում շարունակվում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները (տեսանյութ) ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամավորի մասնակցությամբ միջադեպից Ապօրինի միգրանտները գալու են, լցվեն Հայաստանի Հանրապետություն, դա ռիսկային խնդիր է. Արթուր Խաչատրյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան Վրաստանի խորհրդարանում դարձյալ ծեծկռտուք է՝ գործակալների թեմայով Եղանակն առաջիկա օրերին կփոփոխվի Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով Nike-ը կտուգանի Բարսելոնային վատ արդյունքների համար Նշվել են ճանապարհորդներին լավագույն սնունդ ու խմիչք առաջարկող օդանավակայանները Սարատովի կենտրոնում ներգաղթյալները ծեծկռտուք են սարքել. նրանց վրաերթի է ենթարկել մեքենան Պայմանագրային զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է Ողջի գետում․ նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Մանիպուլյացիաներ` կեղծ օրակարգերով. որն է Փաշինյանի պատկերացրած իրական Հայաստանը Վրիժшռությունը պարտադիր պայման է բոլոր արժանապատիվ պետությունների համար. Վարդան Ոսկանյան Իրանը իր գործողությունները համարում է հաջողված և հայտարարում է դադարի մասին Իսրայելը իրանական հարձակմանը դիմակայելու համար մեկ գիշերվա ընթացքում ծախսել է մոտ 1,3 մլրդ դոլարի զինամթերք. տնտեսագետ Ռոբի հետ Հայաստան ենք ուսումնասիրում. Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Երուսաղեմի հայկական թաղամասում ամեն ինչ հանգիստ է. Տիրան վարդապետ Նիկո΄լ, կա΄նգ առ և վերջապես նա պետք է կանգ առնի. STOP_NIKOL ակցիա անցկացնելու համար բերման է ենթարկվել Վահագն Չախալյանը Ozempic-ը վերացնում է սկլերոզ հրահրող բորբոքային բաղադրիչները. TAND Պարզվել է՝ էլեկտրոններն ունակ են հավաքվել բյուրեղային կառուցվածքների մեջ Մոսկվայում պայթեցրել են Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին փոխգնդապետի Toyota-ն Դանակահարություն՝ Շիրակի մարզում. 17-ամյա բնակչի մոտ հայնաբերվել է մի քանի դանակ Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչում Գերմանիայի պաշտպանության նախարարը Պուտինին համեմատել է Հիտլերի հետ Արևմուտքը՝ օգտագործելով այս տիկնիկային իշխանությանը, փորձում է մղել Հայաստանի հակառուսականացմանը․ Արծվիկ Մինասյան Ապօրինի գույքի բռնագանձման գործով Գալուստ Գրիգորյանի անշարժ գույքը փոխանցվել է ՀՀ-ին Փաշինյանի կարմիր գիծը ոչ թե ՀՀ ինքնիշխանությունն է, այլ իր աթոռն է ու իր պաշտոնը․ Արծվիկ Մինասյան ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության «պլան Բ» չունի. Bloomberg Ոսկեպարի բնակչի տունը կառավարության անընդունելի քայլերի արդյունքում բաժանվելու է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»․ Թաթոյան Շախմատի չեմպիոնական մրցամարտը ձախողվեց. Փաշինյանի կրկին ստել է․ Մաս 198 Փորձել են հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել հոտը․ ԱԱԾ-ն մասնարամասներ է հայտնել միջադեպից Հայկական կինոարտադրությունը հեղափոխվում է հայ գործարարների մասնակցությամբ Մտահոգիչ է, որ էս կեղծիքը էսքան արագ սենց ահավոր խուճապ առաջացրեց. Սամվել Մարտիրոսյան Ջալալ Հարությունյանի գործով հարցաքննվել է 3 վկա․ ովքեր են նրանք ՀՀ պետական պարտքը կաճի և կհասնի 55%-ի Կաթնասունների ատամներն ու ականջները առաջացել են Յուրայի ժամանակաշրջանում Գլոբալ տաքացումը սպառնում է Անտարկտիդայի երկնաքարերին Սերբիան փոքր է իր չափերով և բնակիչների քանակով, բայց մեծ է իր սրտի չափերով․ մենք ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ չենք կիրառել և չենք էլ պատրաստվում կիրառել․ Վուչիչ Ժողովուրդը շշպռել է դիտորդներին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դադարեցվել է «Միասնական հայրենիք»-ի ղեկավար Մհեր Տերտերյանը հայտնվել է ամբաստանյալի կարգավիճակում 150 մլն դրամ․ «Մեր ժամանակների հերոսները» թանկ են նստում բյուջեի վրա ՀԴԲ-ն ռասայական և էթնիկական ծայրահեղականությունը համարում է Միացյալ Նահանգների գլխավոր ներքին սպառնալիքը Ինչու են ձգձգում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի զեկույցը ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Սարգիս Գալստյանը ադրբեջանցիների կողմից ճնշումների ու հետապնդումների է ենթարկվել ՔՊ նիստը երեկ ԱԺ-ի «պատճառով» չեղարկվել է Ֆրանսիան 2024-ին ավելի քան 600 մլն եվրոյի գազ է գնել ՌԴ-ից Փաշինյանն էր, որ պատմական Հայաստանի վերստեղծման իր ցնորքով կազմաքանդեց 1991թ․ հիմնադրված իրական Հայաստանը. Զուրաբյան BBC հեռուստատեսությամբ հանդես եկող հայտնի բժիշկ-կոսմետոլոգը կնոջը բոտոքս է արել՝ սեքսի դիմաց Հայաստանում բժիշկները կլիցենզավորվեն. նախագիծն ընդունվեց Գիտնականները պարզել են ալդեհիդների ազդեցությունը ԴՆԹ-ի վնասման եւ ծերացման վրա «Սիրային հարաբերություն՝ առանց սեռական հարաբերության, դա ո՞րն է»․ Նազարյանը՝ ՔՊ-ի նախագծի մասին ԱԺ-ն չընդունեց սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ընդդիմության նախագիծը Ընտանիքին փորձում եք հավասարեցնել համասեռամոլների հետ այս օրենքով. Գեղամ Նազարյան Համաձայն եմ` կուսության ստուգում, քարե դար, էդ խայտառակությունը ինչքան շուտ դուրս գա, էնքան լավ «Մի հատ տեղդ նստի, լսի՝ ինչ եմ ասում». Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ կրքերը թեժացան 29-ամյա երիտասարդը մասնակցել է տելեգրամյան խանութ-հարթակներով թմրամիջոցների ապօրինի իրացմանը և կատարել ավելի քան 43 մլն դրամի չափով փողերի լվացում Ձեր ծրագրի ու արածի տարբերությունը ձեզ ոչ լեգիտիմ է դարձնում. Սեյրան Օհանյան Ալեն Սիմոնյանն իր ելույթով էսօր ապահովեց, որ իր ընտանիքից ոչ մեկին էլ չկալանավորեն. Աննա Մկրտչյան Հայաստանում տիրող իրավիճակը շատ առումներով հիշեցնում է Ուկրաինան․ Վարդան Օսկանյան Ուր են անհետացել ԱԺ ընտրություններին մասնակցած, բայց անցողիկ շեմը չհաղթահարած 10 ուժերի ներկայացուցիչները Չի ստացվում, չեք կարողանում…հեռացեք․ Լիլիթ Գալստյան Տղամարդը մտել է խանութ աղցան գնելու և վիճակախաղով 1 միլիոն դոլար շահել Վիետնամում միլիարդատիրուհին մեղադրվում է բանկից խարդախությամբ 44 մլրդ դոլար վարկեր վերցնելու համար Մաքսանենգները փորձել են բեռնատար ինքնաթիռով տեղափոխել 146 կգ ոսկի՝ այն արծաթագույն ներկելով ՀՀ մի շարք քաղաքացիներ Apple-ից նամակ են ստացել, որ հարձակման են ենթարկվել Pegasus լրտեսող ծրագրով Լուսնի ուղեծրում սերֆինգի տախտակ հիշեցնող թռչող օբյեկտ են ֆիքսել․ ի՞նչ է այն իրականում ՌԴ-ն գերճշգրիտ զենքերով հարվածել է Ուկրաինայի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին (տեսանյութ) 60-ամյա ամերիկուհին իր գործատուից յուրացրել է ավելի քան 8,5 մլն դոլար և ծախսել գնումներ կատարելու վրա 400 դոլարով աճել է յուրաքանչյուրիս պարտքը ու հասել 4000-ի. Վահե Դավթյան Հովիվ է՝ ինչ իմանա, թե սահմանը որն է, 1-2 մ անցել է՝ կրակել են. Հովսեփյանը՝ նախօրեի միջադեպի մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, սպասվում են տեղումներ
Հարցում

Հայ պաշտոնյաների ռիսկային և անվերահսկելի կրիպտո ակտիվները

Կրիպտոարժույթներով կատարվող գործարքները բարձր ռիսկային են, անկայուն, կարող են մաս կազմել փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման համար, ինչպես նաև կրիպտոարժույթների սխեմաների մեծ մասում գոյություն չունեն իրավաբանորեն պատասխանատու սուբյեկտներ»,- հայտարարել է Հայաստանի կենտրոնական բանկը, որը, սակայն, որևէ կերպ չի վերահսկում և կարգավորում երկրում կրիպտոարժույթի շրջանառությունը, տեղեկացնում է mediafactory.am-ը։

Հայաստանի 19 ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարագրել են կրիպտոարժույթ, որոնցից երեքը նույնիսկ զբաղվում են Bitcoin-ի արդյունահանդմամբ (mining)։

Կրիպտոարժույթով իրականացվող գործարքներն անվերահսկելի են, հետևաբար կոռուպցիոն բարձր ռիսկ են պարունակում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որի գործառույթներից է վերահսկել բարձրաստիճան պաշտոնյաների գույքը, ակտիվներն ու ունեցվածքը, որևէ մեխանիզմ չունի պաշտոնյաների կրիպտոարժույթների շարժը վերահսկելու։

Հետք Մեդիա Գործարանը զրուցել է կրիպտոարժույթ հայտարարագրած պաշտոնյաների հետ։ Նրանց մեծ մասը համաձայնել են, որ անհրաժեշտ է պետական վերահսկողություն սահմանել կրիպտո շուկայում, բայց քանի դեռ վերահսկողություն չկա, նրանք համարում են, որ իրենք ազատ են արդյունահանել և տնօրինել իրենց կրիպտո ակտիվները։

Տիգրան Ավինյան

Պաշտոն
Նախկին փոխվարչապետ, Հայ բիզնես բանկի խորհրդի անդամ, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) հոգաբարձուների խորհրդի նախագահ

Կրիպտոարժույթի տեսակ

2 bitcoin = 120874 ԱՄՆ դոլար (հայտարարագիրը լրացնելու դրությամբ), 0.02 ethereum = 82 ԱՄՆ դոլար (հայտարարագիրը լրացնելու դրությամբ)

Մեկնաբանություն

«Ես մինչև իմ պաշտոն ստանձնելն էլ հետաքրքրված եմ եղել կրիպտոարժույթներով և իմ առաջին հայտարարագրում էլ ներկայացրել եմ դրանք։ Վերջերս ձեռք եմ բերել ANT մայներներ, որոնք արտադրում են բիթքոյն, որի համար որոշակի վճարումներ եմ ստանում։ Իմ մայները քառակուսի սարք է, որը միացնում ես ինտերնետին, էլեկտրաէներգիային և pool-ին, որոնց միջոցով էլ կազմակերպվում է այդ արտադրությունը։ Մեկ դրամապանակից մեկ այլ դրամապանակ փոխանցումը ապահովելու համար ANT մայներները որոշ չափով էներգիա են կլանում և այդ էներգիան վերածում են կոդերի, որի արդյունքում ստեղծվում է բլոկ, որն էլ միացվում է ընդհանուր շղթային։ Երբ արտադրությունը դու ես կազմակերպում, հետաքրքիր կլինի կոմբինացված էլեկտրաէներգիայի արտադրություն և մայնինգի փոքր ցանց ունենալը։ Ինքս մայնինգի համար արտադրողից եմ գնում էլեկտրաէներգիան: Կրիպտոարժույթներով գործարքներ չեմ անում, պահում եմ որպես ակտիվներ. այս ոլորտում վերահսկողությունը շատ կարևոր է, որովհետև կրիպտոարժույթները կարող են հնարավորություններ ստեղծել կոռուպցիոն գործարքների, սև փողի շրջանառության համար, հետևաբար՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, Կենտրոնական բանկը և Կառավարությունը որոշակի գործիքակազմ պետք է ստեղծեն»։

Հայկ Սարգսյան

Պաշտոն

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ

Կրիպտոարժույթի տեսակ

0.16 bitcoin = 6286 ԱՄՆ դոլար (հայտարարագիրը լրացնելու դրությամբ)

Մեկնաբանություն

«2017 թվականին, երբ դեռ ես որևէ պետական պաշտոն չէի զբաղեցրել և զբաղեցնում, գնել եմ բիթքոյն «արտադրող» սարքավորումներ, թվով 8 հատ, տարբեր մակնիշների և հզորությունների։ Այդ սարքավորումները աշխատում են հոսանքով ու հաշվարկների արդյունքում արտադրում են կրիպտոարժույթ։ Կրիպտոարժույթով որևէ գնում չեմ արել։ Ունեմ ընկեր, որն այն ժամանակ դեռևս ինձ խորհուրդ էր տվել ներդրում անել այդ ոլորտում, նա է սպասարկում այդ սարքավորումները, ժամանակ առ ժամանակ կանխիկացնում գումարը և առձեռն տալիս ինձ, կամ ծախսում իր այլ կարիքների համար՝ մեր պայմանավորվածության համաձայն»։

Հայկ Ցիրունյան

Պաշտոն

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ

Կրիպտոարժույթի տեսակ

0.5 bitcoin = 18474 ԱՄՆ դոլար (հայտարարագիրը լրացնելու դրությամբ)

Մեկնաբանություն

«Կրիպտոարժույթը ինքս չեմ ձեռք բերել, այլ 2015 թվականին ստացել եմ 300 ԱՄՆ դոլար պարտքի դիմաց։ Երբևէ կրիպտոարժույթով ծառայության դիմաց չեմ վճարել, որևէ գործարք չեմ արել։ Կրիպտոարժույթների ոլորտում, ինչպես մնացած բոլոր ոլորտներում, օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն տեսնում եմ»։

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուրում

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan