Պարոն վարչապետ, բա եկեք մեր դեմ կանգնեք, դուխով գլխարկը կորցրե՞լ եք, չհոգնեցի՞ք «նախկիններ» ասելով. Կարին Տոնոյան
Թուրքը մեզ համար է վիրավորական կատեգորիա, իրենց համար բարեկամության խորհրդանիշ է. բա թուրքերը չեն վիրավորվի՞, որ իրենք «թուրք» բառից վիրավորվում են: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, ԲԴԽ-ի դիմաց զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ նշեց «5165 շարժման» ղեկավար, 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայր Կարին Տոնոյանը:
«Բա բանակցություններին դա չի խանգարի՞, որ թուրքերը լսեն, որ հայերի ասած «թուրք» բառից դատավորները կամ պետական այրերը վիրավորվում են: Բա ձեզ համար ձեր եղբայրներն են, ինչի՞ եք սենց վիրավորվում այդ բառից: Ինչու եք այսպիսի որոշումներ կայացնում միայն այդ բառն ասելու համար: տարօրինակ է, չէ՞: