Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք վնասաբեր լրտեսող ծրագրակազմ են գնել

Cytrox կոմերցիոն ընկերությունը զրոյական օրվա հինգ էքսփլոյթ է վաճառել պետության կողմից աջակցվող հարձակվողներին: Դրանց թվում է Հայաստանը։
«Մեր գնահատականներով՝ կառավարության կողմից աջակցվող հավանական սուբյեկտները, որոնք գնում են այդ էքսփլոյթները, գործում են (առնվազն) Եգիպտոսում, Հայաստանում, Հունաստանում, Մադագասկարում, Կոդ դ՛Իվուարում, Սերբիայում, Իսպանիայում եւ Ինդոնեզիայում»,- ասվում է Google-ի սպառնալիքների վերլուծության խմբի (TAG) հայտարարության մեջ: