Քաղաքացիները փակեցին դեպի Արտաշատ գնացող ճանապարհը
Քիչ առաջ անհնազանդության ակցիայի մասնակիցները փակեցին դեպի Արտաշատ գնացող ճանապարհը։ Խոսքը վերաբերում է երթի մասնակիցներին։
Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հայտարարեց, որ ոստիկանները սադրեցին, որ քաղաքացիները նման քայլի գնան։
Նշենք, որ պարեկային ծառայողները կանգնեցրել են երթի մասնակիցներին։
Մի քանի րոպե ճանապարհը փակ պահելուց հետո քաղաքացիները բացեցին այն։