Ժողովրդավարության ինչպիսի դրսևորում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կարեն Անդրեասյանը երեկ Ժողովրդավարության հայկական ֆորումում ասել է. «Քայլելով՝ նախարարությունից եկա այս ֆորումին, դրսում մի քանի հարյուր մարդիկ էին բողոքի ցույց անում: Նրանք սուլում էին իմ հետևից, հնչեցնում էին քննադատություններ, ու նրանցից ոմանք հնչեցնում էին վիրավորանքներ: Ես ժպտացի նրանց, ես ողջունեցի նրանց և մաղթեցի առողջություն ու բարօրություն»։
Ժողովրդավարության ինչպիսի՜ դրսևորում... այդ դեպքում ինչո՞ւ եք վիրավորանքն ու զրպարտությունը քրեականացրել, որի համար ամեն օր նախատինքներ եք լսում եվրոպական կառույցներից: Ձեզ վիրավորողին, հայհոյողին ժպտայիք, առողջություն մաղթեիք ու անցնեիք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: