Այսօր՝ 07 հունիսի 2023թ., 00:00
Զինծառայողը կոտրել է ննջասենյակում գտնվող հայելին և դրանով իր պարանոցի հատվածում ինքնավնասում կատարել Յոթ մարդ Նովայա Կախովկայում անհետ կորել է հէկի փլուզումից հետո, Կորսունկա բնակավայրն անցել է ջրի տակ Ադրբեջանական կողմը հատուկ է անում, որ տեսանյութերում խաղաղապահները չերևան.Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան Ինչ են գնում հայերը Wildberries-ից Երեկ ունեցել ենք կրակոցներ, ինտենսիվների դեպքում արձագանքում ենք․ Արման Սարգսյան Մարտաֆիլմի առիթը եղել է կնոջ թեման Պաշտպանության և ՆԳ նախարարների տեղակալները եկել են Ազգային ժողով (տեսանյութ) Պատգամավորը «պլյոնկան» պոկել է, բայց տուգանել են. պարեկները տուգանո՞ւմ են մգեցված ապակիների համար Արցախն ուրանալը դավաճանություն է. ՀՅԴ Կանադայի ԵՄ անդամները պաստառներ են զետեղել Օտտավայում ՀՀ դեսպանատան դիմաց ՔՊ-ականը հունիս ամիսը նվիրում է շրջագայություններին Դատախազների սենյակները հսկողության տակ են եղել. նոր մանրամասներ Կառավարության ներկայացուցիչները դադարեցրել են ծրագրի ֆինանսավորումը․ «Հրապարակ» ԱԺ-ում ամառն արտահերթ նիստեր կլինեն Ալիևը կործանում է իր երկրի միջազգային հեղինակությունը. Հարութ Սասունյան Մեծ Հայքի քարտեզը՝ թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում Պապոյանը մտադիր է նաեւ օրենքին հետադարձ ուժ տալ Ամենահակառուսական ներկայացուցիչը մեկնում է ՀԱՊԿ նիստին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է առողջության, աշխատանքի և ազատ տեղաշարժի իրավունքից․ նախարարի ելույթը Ժնեւում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ու Կանադայի վարչապետը խոսել են Արցախի մասին Ազատ գյուղում զոհված 15 զինծառայողների ծնողները հանդիպել են Ցուցուլյանին. պայմանավորվածություն է ձեռք բերվել. Նորիկյան Շրջափակված Արցախում հարսանիք է եղել Արսեն Թորոսյանը դիմել է Ներքին գործերի և Առողջապահության նախարարներին ԱՄՆ-ում հայտարարել են Կախովսկայա ՀԷԿ-ի ամբարտակի ճեղքման հետևանքով զոհվածների մասին Առանց Արցախ չի լինի նաև Հայաստան. Վրաստանի հայ համայնք Կրակոցներ՝ Երևանում. սպանվածը քրեական պատմություններով հայտնի «Գնունեցի Վարազիկն» է Նիկոլը Արցախը միայնակ չի հանձնել, օգնողների շարքը մեծ է Բայրամովը խոսել է 3 ուղղությունների մասին, որոնցում Բաքուն հայկական կողմից «փոխադարձ քաղաքական կամք» է ակնկալում Հոգեբանը պատմել է, որ չիպսերի ընտրությունը խոսում է մարդու բնավորության մասին Ավստրալիայում բացահայտել են գեկոնների նոր տեսակ՝ փսիխոդելիկ աչքերով Lexus-ը նոր քրոսովեր է ներկայացրել Իրանը ներկայացրել է «Fattah» նոր հիպերձայնային հրթիռը Մինչեւ 2060 թվականը օվկիանոսում ավելի շատ պլաստիկ կլինի, քան կետեր Քեմբրիջը հրաժարվել է «անգլոսաքսեր» եզրույթից՝ հանուն ազգայնականության եւ ռասիզմի դեմ պայքարի 2019-2020թթ. ժամանակահատվածում 14,086.5 հազ. դրամի վարձավճարներ չեն գանձվել Ո՞վ է կամակատար դատավորը Կրակոցների պատճառով Սոթքի հանքը չի գործում. ունենք դպրոց, որը թշնամու կողմից դիտարկվում է. Գեղարքունիքի մարզպետ Պաշտոնյաներից մեկի որդու մոտ 240 պարկ թմրանյութ են հայտնաբերել 11 մլն 530 հազար դրամ՝ «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների» համար Կարեն Խաչանովը կվերադառնա ATP-ի լավագույն տասնյակ Արմեն Աշոտյանին կձերբակալե՞ն Քանի դեռ մեր եղբայրները գերության մեջ են, ոչ մի հայ չպետք է սեղմի Բաքվի բռնապետական վարչախմբի որևէ ներկայացուցչի ձեռք. Վարդան Ոսկանյան Փաշինյանն այս հանդիպումների միջոցով ժողովրդավարության ֆոն է ստեղծում Շառլ Միշելի հայտարարությունը մնացել է «օդո՞ւմ» «Շուռնուխի մի մասը վերցրել են GPS-ով. Տները դեռ պատրաստ չեն՝ ժամկետները կրկին երկարացվել են». Շուռնուխի գյուղապետ Պոլսո Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, նա մասնակցելու է Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին Բելգորոդի մարզպետ Գլադկովը հայտնել է մոտ 60 հազար մարդու տարհանման մասին Անհապաղ վերանայել ադրբեջանական ապօրինի անցակետով Արցախի քաղաքացիների երթևեկի որոշումը. հայտրարություն Նոր պատժամիջոց Ռուսաստանի նկատմամբ Ռուսաստանի չորս շրջաններում տասնյակ մարդիկ թունավորվել են «Միստր Սիդր» ըմպելիքից. 20 մարդ մահացել է Վախ կա, որ եկեղեցին կարող է այս իրավիճակում որոշակի գործընթացներ ստանձնել. Բագրատ Սրբազան Նովայա Կախովկայում արտակարգ դրություն է մտցվել. ջուրը բարձրացել է ավելի քան 10 մետր Հայիթիում ավելի քան 40 մարդ զոհվել է հեղեղումներից Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը հայտարարել է, որ ցնցված է Կախովսկայա ՀԷԿ-ի դեմ աննախադեպ գրոհից Սերխիո Ռամոսը Հարի Քեյնին խորհուրդ է տվել տեղափոխվել «Ռեալ» Ուկրաինան ԱՄՆ-ին չի ասել հակահարձակման ստույգ օրը. NYT Արքայական ընտանիքն անտեսել է արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի դստեր ծննդյան օրը Ամերիկացի գիտնականները ստեղծել են աչքի կաթիլներ կարճատեսության խորացումը դանդաղեցնելու համար 2023թ. առաջին եռամսյակում կառավարությունը թերակատարել է ՊՆ կարևոր ծրագրերի իրականացումը․ Հարավային Կորեան պնդում է, որ ՌԴ-ի եւ Չինաստանի ինքնաթիռները մտել են իր ՀՕՊ ճանաչման գոտի Գեւորգ Բաղդասարյանը եւ Պետրոս Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում են ներկայացրել ՔՊ-ականներն անհամբեր սպասում էին Արարատ Միրզոյանի խորհրդարան գալուն, որպեսզի նրանից «վրեժ» լուծեն Թուրքիան Փաշինյանին կտա անձնական անվտանգության երաշխիք. Արսեն Գասպարյան Մեկնարկել է շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 8-րդ միջոցառման դրամական աջակցության վճարման առաջին փուլը Մոտ 1 միլիարդ դրամի պետգնում է կատարվել 256 մլն դրամ հափշտակելու գործով մեղադրվող մարդու ընկերությունից Սա օկուպացիոն վարչակարգ է, որի նպատակը Հայաստանը՝ որպես պետություն ու որպես հայկական տարածք, ոչնչացնելն է․ Վրթանեսյան Հայաստանում ծնելիության աճ է նկատվում Ձեզնից կակնկալեն հրաժարվել ինքնորոշման ձեր իրավունքից, դուք կզիջեք վերահսկողությունը ձեր կյանքի, ազատության և հողի հանդեպ․ Քերոլայն Քոքս Ազգային եւ պետական շահերն իրար հակադրելը ազգային, քաղաքական հերետիկոսություն է. Արամ Ա Իսկ իրենք Արցախի ժողովրդից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մանդատ ստացե՞լ են. Դավիթ Բաբայանը՝ Միրզոյանի հայտարարության մասին Դուք չե՛ք երդվել պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, դուք երդվել եք պաշտպանել Հայրենիքը, պետությունը, Սահմանադրությունն ու պետական օրենքները Հացի, թարմ կաթի, պանրի գներն աճել են Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է. Վարդանյան Jeep-ը մշակում է արտաճանապարհային ինքնակառավարվող համակարգ Բժիշկները ներկայացրել են ծանր էպիլեպսիայի բուժման նոր մեթոդ Գիտնականները մոտ են բացահայտելու այն հիվանդների վիճակը, որոնք պատմել են, թե ինչ տեսել են կոմայի մեջ Իբրահիմովիչ․ Ֆուտբոլին հրաժեշտ տալու ժամանակն է (տեսանյութ) Ո՞ր Android սմարթֆոններն առաջինը կստանան ինտեգրված ChatGPT Օրական քանի բաժակ թեյն է անվտանգ օրգանիզմի համար Աշխարհում ամենաերկար լեզուն ունեցող շունն ապրում է Լուիզիանայում (տեսանյութ)
Հարցում

Ի՞նչ արժե սադրանքը․ նվաստանալու դիմաց ի՞նչ են ստանում «Նիկոլի աջակից» խաղացողները

Որքան ավելանում է այս ռեժիմի դեմ ակտիվ պայքարողների թիվը, այնքան մեծանում են սադրանքները պայքարի դուրս ելած քաղաքացիների նկատմամբ։ Արվում է ամեն ինչ, որ մարդիկ տրվեն սադրանքների, և արդյունքում կարողանան մի քանի հոգու ավել կալանավորել, վախեցնել։ Բայց, կարող ենք գոնե այսօր փաստենք, որ համատարած դժգոհության ֆոնին այդ կալանքները, վստահաբար, բան չեն փոխում, մարդիկ նույն կերպ շարունակում են պայքարը։ Ավելին, իմ կարծիքով, այդտեսակ ցածրակարգ ու մանիպուլատիվ սադրանքներն այս ներքաղաքական պայքարը վերածում են ազատագրականի։ Չէին հաշվարկել, չէին կանխատեսել, պարզ է։ Ցավալի է, բայց իշխանությունը (որ դրանց հեղինակը իշխանությունն է, կարող ենք չկասկածել) սադրանքների մեջ է ներքաշում ում կարողանում է։ Չեն խորշում դրանց մեջ ներքաշել հոգեկան շեղում ունեցողների, տարեց տատիկ-պապիկների, սոցիալական ծանր վիճակում ապրող քաղաքացիների, որոնց համար մի 2 կոպեկն էլ մեծ բան է։

Զարմանում ենք, բայց հիշենք, որ սա դագաղների ակցիաներով եկած իշխանություն է, պատրաստ է ամեն կարգի ցածրորակ սադրանքների։ Այս օրերին, իշխանական քարոզչությունը շատ է խոսում Գյումրու դեպքերի մասինъ դրան հաղորդելով տիեզերական նշանակություն, չնայած որ երկրում շատ ավելի մեծ անարդարություններ և քննադատելու ենթակա երևույթներ են տեղի ունենում, կարելի է ասելъ ամեն օր։ Ի՞նչ է տեղի ունեցել Գյումրիում․ տեղի է ունեցել հետևյալը՝ արդեն բազմաթիվ նյութերով ապացուցված է, որ դա նախաձեռնել են իշխանական շրջանակներին մոտ մարդիկ, և փաստ է, որ դրանցում ներգրավել են հենց այդ տարեցներին։ Տարեցին քաշքշելը արդարացում չունի, դատապարտելի է, բայց տարեցի նման վարքն արդարացում ունի՞։ Նախ, որ սա սարքած սադրանք էր, ակնհայտ է դառնում տեսարանը թեթև վելուծելուց․ էդ քա՞նի տարեց ենք տեսնում փողոցում, որ յաչեյկաներով ձու ման տա հետը, ու որ հանկարծ հանդիպի իր հետ հակառակ կարծիք ունեցողի, սկսի ձվահարել աջ ու ձախ։ Մեր տարեցներին այս իշխանությունը էնքան քիչ թոշակ է տալիս, որ անգամ իրենց մինիմալ պահանջներին չի հերիքում, էլ ուր մնաց մտնի խանութ հազար-հազար հինգհարյուր դրամ տա, ու հենց հանդիպի էս իշխանությանը քննադատող մեկին, նույն պահին դրանք ուղարկի նրանց մեքենաների ուղղությամբ։ Ես չեմ դուք եք, սուտ չի՞, դուք ասեք։ Պարզ չէ՞, որ սարքած ա։ Ու էն իշխանությունը, որ մեքենայով տալիս-լխճում ա հղի կնոջը, հետո ասում ա, թե ի՞նչ եք խառնվել իրար, Նիկոլը հո ռուլին չի՞ եղել, էսօր գնում-նստում ա եթերներում ու սրտաճմլիկ տեքստեր ասում, բարոյախրատկան դասեր տալիս։

Մենք գրեթե ամեն օր, տեսնում ենք, շատ ավելի անընդունելի տեսարաններ ուղիղ եթերներում, ոստիկանները տարեց կնոջը գետնին էին գցում, հարվածում, տարեց տղամարդուն քաշքշելով բերման էին ենթարկում։ Բա ո՞ւր եք։ Ի՞նչ է, որ Նիկոլին դեմ ակցիային է մասնակցում, ուրեմն ձեր կերած-խմած բիլակավոր ոստիկանին կարելի՞ է, դատապարտելի չի՞։ Էդ ոստիկաններից ո՞ր մեկը կալանավորվեց։ էն կարմիրբերետավոր Ջոմարդյանը, որ շիշը շպրտում էր մարդկանց վրա, սադրում էր, չէ՞․ ինչ եղավ նրա հետ, էսօր էլի գործի չի գնացե՞լ։ Էն որ 10 բերետավոր գազանի նման մեկ ցուցարարի էին բերման ենթարկում, մեկն էլ թքում էր վրան, պատժվե՞ց։ Ոչինչ էլ չէղավ, երեկ էլի քաղաքապետարանի մոտ, Նիկոլ էր պաշտպանում ժողովրդից։ Էն ՊՊԾ պետը, որ քացի է տալիս՝ կլինի ցուցարար, թե պատգամավոր, լրագրող, օպերատոր, վստահ եմ՝ սադրանքի է դիմում, պատժվում է՞, քննադատվու՞մ է որևէ ՔՊ-ականի կողմից։ Հիմա լավ կլինի՞, որ ով սև ու կարմիր բերետ տեսնի՝ թքի վրան, քացի տա, նույն կերպ, ինչպես իրենց պահում են մեր հարկերից աշխատավարձ ստացող էդ խուլիգանական հակումներ ունեցող պետության ներկայացուցիչները։ Ենթադրում եմ, որ դա ձեզ համար նորմալ է, իսկ դուք ընդամենը երեսպաշտներ եք։ Դա ձեր կողմից ընդունված է, որովհետև Աժ նախագահի մաման էլ էր ոնցոր աջ ու ձախ թքում, միջնամատ ցույց տալիս։ Մարդիկ ասում են, դե որ մայրն է իրեն այդպես պահում, պարզ է՝ որդին ինչ միջավայրում է մեծացել, պարզ է թե ինչի ենք այս օրին։ Ալենն ասում է՝ մայրիկի նյարդերը չեն դիմացել, պաշտպանում է մորը, չի դատապրտում։ Դա էլ եմ հասկանում։ Բայց եթե արդարության նշույլ լիներ մեջներդ, գոնե ձեններդ կկտրեիք, որովհետև այդպես 2700 հոգու նյարդերը չեն դիմացել, Նիկոլ են հայհոյել ու քրգործի տակ են։ Ի՞նչ ա նշանակում մայրիկի նյարդերը չեն դիմացել։ Դուք տեսել ե՞ք ցույցերի ժամանակ, հատկապես բերման ենթարկելիս ոստիկանների բառապաշարը։ Ասում էին՝ ոստիկանությունը բարեփոխում ենք, պետք է լեզուների տիրապետեն։ Չէ հա, լակոտական լեզուն են հասկանում միայն։

Ոստիկանությունը հայտարարություն է տատրածում, ասում է՝ հիմնականում լավ են իրենց պահում ցուցարարները, բայց կան նաև սադրիչներ․ էդ ձեր միջի սադրիչներին ի՞նչ եք անում, էն թքող ոստիկան կոչվածին ի՞նչ արեցիք։ Սադրիչը էլ ո՞նց է լինում։ Ամսի 3-ին Սարյանի վրա բերետավորները երևի հրահանգ են ստանում, մի 30-40 հոգի բերման ենթարկել, հենց-նենց, հատուկ բան չկար, համենայն դեպս, այդ երթի մասնակիցները որևէ բան չեն նկատել։ Սովորական, ինչպես բոլորը, այդ երթով հայր և որդի քայլելու ընթացքում, բերետավորները սկսում են իրենց Կոլցո օպերացիան ու հատկապես այդ պատանուն, մի բիլակավոր բերետավոր հարվածում է գլխին, հոր աչքերի առաջ։ Բնականաբար, հայրը առաջացած հրմշտոցի ընթացքում թռնում է դեպի իր պատանի որդուն օգնության, ու մեր՝ չակերտներում հերոսական բերետավորները հարձակվում են արդեն հոր վրա, 7 հոգով, էլ երեսին, էլ ողերին․․․չեք պատկերացնի ինչ արեցին։ Ի՞սկ գիտե՞ք ում են կալանքի տանում․ ճիշտ է, հորը, որ նետվել էր սեփական որդուն օգնության հասնելու, գազազած բերետավորից։ Կրկնում եմ՝ իշխանության հույսը, Նիկոլի հույսը սադրանքներն են ու ում որ հնարավոր լինի՝ կներգրավի սադրանքներում, կդարձնի իրեն վահան, կլինի ծերունի, ՔՊ-ական պաշտոնյաներ, նրանց ընտանիքի անդամներ, օլիգարխների լրատվամիջոցներում աշխատողներ։ Հ1-ը չի նկարում ջահերով երթը, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ են, ասում են՝ ռեսուրս չունենք շաբաթ օրով, բայց շաբաթ օրով ամեն մի յաչեյկով ձու ունեցող ծերունու հետ մի հատ իշխանական լրագրող են կանգնեցնում, որ սադրանքի պատասխանը նկարեն։ Էսա ձեր դեմքը։ Հանուն իրենց կեղտոտ նպատկի կօգտագործեն տարեցների, գերիների հարազատներ կբեմադրեն, հերոսի կեղծ պապիկ, մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց, վաղը երեխաներին դեմ կտան։ Էսօր հղի կնոջ են տալիս-սպանում, բայց վաղը նույն հղի կանանց կներգրավեն՝ մտածելով, որ բողոքավորները մի բան էլ իրենք անեն, սեկա կանգնի։ 5 հազար տղու տարան զոհեցին պատերազմում, բայց նրանց ընկերներին վահան են օգտագործում, սադրանքների ներգրավում։ Գերիների հարազատներն ասում են՝ մեզ կանչում էին, ասում էին՝ գնացեք ասեք, որ ընդդիմությունը ցույց չանի, իրենք են խանգարում, որ գերիներին բերենք։

Ջահելների են ձերբակալել, ասում են՝ բերման ենթարկելիս ոտքով հարվածել է ոստիկանական ավտոմեքենայի դռանը։ Բա որ ոստիկանը բերման ենթարկելիս կոտրում է անչափահասի ոտքերը, ի՞նչ եք անում, ի՞նչ եք անում, հա ձեզ համար ձեր ժեշտն է թանկ, չէ՞։ Դրա համար էլ 5 հազար զոհ տալուց հետո անհանգստանում էր Նիկոլը, որ դուխի է կորցրել, մեկ էլ սպարտիվկի վերխ։

Ահավոր է, որ իրավապահ համակարգը, պաշտոնյաները սադրանք կանխելու փոխարեն սադրանք են հրահրում։ Ոստիկանությունը թողնում ա, որ սադրանքներն անեն, որ երիտասարդներն էլ տրվեն սադրանքներին, որ բռնի։ Ստացվում է, որ հանցակից են սադրանքին։ Ամենալկտի ստերն են տարածում փող բաժանելու մասին, մարդկանց մեջ տարածում են, թե փող են տալիս, որ դուրս գան փողոց։ Սա ամենամեծ ապուշություններից մեկն է։ Իմ համոզմունքն է, որ էս իշխանությունը հողատու է, մեղավոր է, Հայաստանը մաս-մաս հանձնում է, հիմա ինձ պտի փող տան, որ դրա մասին խոսե՞մ, ո՞վ պիտի տա, ինչի՞։ Ինչ-որ մարդիկ են ի հայտ գալիս, որ ասում են, թե փող են առաջարկում, 100 հազար դրամ, 20 հազար դրամ, ոչ ոք չի տեսել, ոչ ոք չի վերցրել, բայց ասում են, թե լսել են, որ փող են տալիս։ Ո՞ւր ես Արթուր Դավթյան։ Չկա որևէ փաստ, բայց մարդկանց մեռան սադրելով, թե փող են բաժանում։ Դե բռնեք փող բաժանողներին, փող վերցնողներին։

Հիմա ես ուզում եմ հարցնել՝ իշխանությունը որքա՞ն փող է տալիս տարեցներին, որ խեղճ ծերունի խաղան, բայց սադրեն քաղաքացիներին։ Նիկոլ, գուցե թոշա՞կը բարձրացնեք մարդկանց, որ էդ երկու կոպեկի համար օր ծերության չնվաստանան։ Նիկոլ, որքա՞ն փող եք տալիս էդ մարդկանց, որ գրեն, թե փող են բաժանում ցույցերին մասնակցելու համար։ Նիկոլ, որքա՞ն փող եք տալիս քնիչներին, դատավորներին, որ այս դեպքերով ապօրինի կալանքներ տան, որքա՞ն փող եք տալիս ոստիկաններին, որ ծեծեն մարդկանց, թքեն մարդկանց վրա, շիշ շպրտեն, որքա՞ն պարգևավճար եք տալիս։ Ուզում եմ էդ փող վերցնողներին, պարգևավճարներ ստացողներին հարցնել՝ ի՞նչ արժե ձեր արժանապատվությունը, գումարով, ասեք՝ իմանանք ինչքանով եք ծախվում։

Կարճ ասած՝ Հարգելի քաղաքացիներ, հականիկոլական ցույցերի մասնակիցներ, խնդրում եմ չտրվել սադրանքների․ մի մոռացեք՝ դուք գործ ունեք մի իշխանության հետ, որի օրոք զոհվել է ավելի քան 15 հազար մարդ, վիրավոր է դարձել 12 հազարից ավելի մարդ, սրանք բոլորին պատրաստ են զոհ տալ, պատրաստ են դիմել ամենից ստոր սադրանքին, չեն խնայի այդ սադրողներին էլ հետը։ Մի տրվեք սադրանքների։ Սադրանքի դիմողներին ուզում եմ ասել՝ սրանք գնալու են, թռնելու են․ իսկ դուք, մեկ է՝ այստեղ եք ապրելու, այդ քաղաքացիների աչքերին եք նայելու, մտածեք ձեր մասին, ձեր էրեխեքի մասին։

yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan