Սա «Մարտի 1» կազմակերպած, հղի կնոջը սպանած իշխանության ձեռագիրն է. Սաղաթելյանը՝ Գյումրիում միջադեպի մասին
Մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն։ Մի տրվեք սադրանքների։ Սա «Մարտի 1» կազմակերպած, հղի կնոջը սպանած, պատերազմում մեր երկրին պարտություն բերած, հայրենիք հանձնած իշխանության ձեռագիրն է։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ընթացքում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նախօրեին Գյումրիում տեղի ունեցած միջադեպին։
Սաղաթելյանը հայտարարեց, որ բացի Նիկոլից ու իր նեղ խմբակից մեր ժողովրդի մեջ «թուրքեր» չեն փնտրում։
«Այս շարժումը մերժում է սևեր-սպիտակներ, ժեխեր, զոմբիներ կամ ցանկացած այլ բաժանում։ Այս շարժումը համախմբող, հայ ժողովրդին նոր զարթոնքի տանող շարժում է»,- նշեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ ով շեղվում է այս ուղուց, իրենց հետ գործ չունի, սադրանք է իրականացնում։