«Դիմադրության» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
«Դիմադրության» շարժումն այսօր՝ մայիսի 10-ին, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է անցկացնում։
Հիշեցնենք, որ այսօր Երեւանում չորս ուղղություններից՝ Գայի պողոտայից՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից, Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մոտից, 15 թաղամասից՝ Չաուշի արձանի մոտից և Սասունցի Դավթի արձանի մոտից շարժումն իրականացրել է անհնազանդության երթեր և ակցիաներ։ Իսկ այս շաբաթ եւ կիրակի օրերին ավտոերթեր են կազմակերպվել դեպի Վանաձոր եւ Գյումրի: