«Դիմադրության» շարժման մասնակիցները երթ են անցկացնում
«Դիմադրության» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 7-ին, սկսեցին իրենց երթը Ֆրանսիայի հրապարակից։ Նրանք անցնելու են Սայաթ-Նովա փողոցով։
«Ինձ ասացին՝ կենտրոնում դեռ փողոց կա, որտեղով չենք անցել։ Գնանք մեր հայրենակիցներին կոչ անենք եւ վերադառնանք այստեղ՝ մեր հանրահավաքը շարունակելու»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ շարժման անդամներն այսօր հանրահավաք են անցկանցրել նաեւ Վանաձորում, իսկ շարժման կանայք եւ 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողները քայլերթ են անցկացրել Երեւանում։