«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
«Դիմադրություն» շարժման անդամներն այսօր՝ մայիսի 7-ին, հանրահավաք են անցկացնում Ֆրանսիայի հրապարակում։ Մինչ հանրահավաքը տեղի ունեցավ միջոցառումների ծրագիր, որի ընթացքում հանդես եկան Արսեն Գրիգորյանը, Ալլա Լևոնյանը, Գայա Արզումանյանը, Օքսաննա Բաբուրյանը, Արտյոմ Այրումյանը (ջութակ), Էրիկ Մակարյանը, Սամվել Գրիգորյանը:
Շարժման անդամներն այսօր հանրահավաք են անցկանցրել նաեւ Վանաձորում, իսկ շարժման կանայք եւ 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողները քայլերթ են անցկացրել Երեւանում։
Նշենք, որ Երեւանում մայիսի 2-ից Երեւանում անցկացվում են խաղաղ անհնազանդության ակցիաներ, փակվում են են մի շարք փողոցներ:
Անհնազանդության ակցիաներ են անցկացվում նաեւ մարզային համայնքներում։